«Թալիբան» խմբավորումն ստանձնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News-ը:
Նախօրյակին հայտնի Էր դարձել, որ անհայտ անձինք թափանցել են Աֆղանստանի ռազմական գերատեսչության ղեկավար Բիսմիլլա Խան Մոհամադիի եւ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազիմ Բաղլանիի Քաբուլում գտնվող տներ: Հաղորդվել Է պայթյունների եւ հրետակոծության մասին:
TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել Է, որ նախարարի տան վրա հարձակումն ավարտվել Է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է չորս զինյալ:
Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել Է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել Է տարահանել: Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել Է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: 1TV հեռուստալիքն իր հերթին հայտնել Է, որ պայթյունից հետո անհայտ անձինք նաեւ սկսել են ներխուժել խաղաղ բնակիչերի տները: Օգոստոսի 4-ի առավոտյան Sputnik ռադիոն հաղորդել Է, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակվել են մահապարտ ահաբեկիչները, ինչի հետեւանքով զոհվել Է ութ խաղաղ բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: