Թուրք ազգայնամոլների շղթայական սպանությունները քրդերի դեմ շարունակվում են։ Ինչպես հայտնի է՝ այդ հողի վրա նախորդ շաբաթ ծայրահեղ ազգայնականները Քոնյայում 7 հոգանոց քուրդ ընտանիքի բոլոր անդամներին սպանել էին։ Սպանությունների շղթան շարունակվեց Սիրիայի քրդերի դեմ՝ Այնիսայում թուրք զինվորականները քուրդ ընդանիքի տունը տանկի թիրախ դարձնելով, սպանեցին ընտանիքի հորն ու 3 զավականերին, իսկ մայրն ու մի երեխան տեղափոխվել են հիվանդանոց։
Վերլուծաբանները Էրդողանի կառավարության հակաքրդական քարոզչության նոր ալիքը մեկնաբանում են 2023թ․ ընտրություններին հաջողության ակնկալիքով, ինչպես վարվեց 2015թ․ Սա այն դեպքում, երբ ընդգծված կառավարամետ «Սաբահ» օրաթերթը օգոստոսի 4-ի համարում նշել է, թե Թուրքիայում նկատելի են նոր հեղաշրջման նշաններ։ Օրաթերթի ազգայնական կողմնորոշմաբ Հալալ Քափլանը խբագրականում շեշտել է, որ Էրդողանի կառավարության դեմ նոր հեղաշրջում է նախպատարաստվում, բայց իշխանությունը պատրաստ է դիմագրավելու։ Քափլանը վկայակորչելով «Foreign Policy» պարբերականում լույս տեսած Արտաքին փոխհարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) վերլուծաբան Ստիվեն Քուքի «Էրդողանի վարչակարգում մեծանում է ճղքվածքը» հոդվածը, նշել է, թե այդօրինակ հոդվածների հրապարակումն ի պաշտպանություն ահաբեկիչների (քրդերի) է եւ մոտալուտ հեղաշրջաման նշաններից։ Բացի այդ, նա շեշտել է, թե անտառների հրդեհների վերաբերյալ «աջակցություն Թուրքիային» գործընթացները եւս սնվում են Թուրքիայի թշնամինների կողմից։
Եվ, ի վերջո, Քափլանը շեշտում է, թե 2016թ․ հուլիսի 15-ից 4 ամիսի առաջ ինքը նախազգուշացրել էր հնարավոր հեղաշրջան մասին, ինչի առիթով իրեն մեղադրել էին պարանոի համար, ըստ նրա այժմ էլ նույնպես են վարվում։ Բայց եւ այնպես նա նախազգուշացնելով, որ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում, շեշտել է, թե այս հոդվածը ավարտում է նախորդ հոդվածի «Մենք պատրաստ ենք» վերնարգրով։