Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բնության «գործերին» ցանկացած միջամտություն հղի է վնասներով

Օգոստոսի 9, 2021
Միջազգային
Բնության «գործերին» ցանկացած միջամտություն հղի է վնասներով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես հայտնի է, այսօր արդեն որպես գերխնդիր ողջ մարդկության առջեւ ծառացած են քաղցրահամ ջրի ու բնապահպանության հարցերը։ Foreign Policy պարբերականը անդրադառնալով բնապահպանական հարցերի սրությանը, շեշտել է, թե բնակլիմայական փոփոխությունները, բացառված չէ, որ անգամ թշնամական երկրներին կհարկադրեն համագործակցել, հավելելով, թե այսօր ջրի խնդրիրը դրարձել է միջպետական ու  ներքին տարաձայնություների պատճառ։  

Բնականաբար այդ հիմնահարցն առավել սրությամբ է արտահայտված սակավաջուր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Միջին Արեւելքում, մասնավորապես Պարսից ծոցի ավազանի հարուստ երկրներում, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ այլն։ Սակայն վերջիններս Ինքնաբավության են հասել կիրառելով ծովի ջուրը զտելու թանկարժեք տեխնոլոգիաները։ Կատարի գրեթե ողջ տարածքը չոր անապատային է, ուստի ջրի պահանջարկը ապահովում է հենց այդ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ավելին, Կատարը , եվրոպական երկրների հետ համեմատած, ջրի սպառման բարձր ցուցանիշներ ունի՝ յուրքանչյուր բնակիչ օրական սպառում է 675լ․, մինչդեռ գերմանացին՝ 129, ֆրանսիացին՝ 139 եւ բրիտանացին՝ 153 լիտր։ Կատարը 2021թ․ տվյալներով Միջին Արեւելքի ամենահարուստ երկիրն է՝ յուրաքանչյուր քաղաքացու հարստությունը միջինով կազմում է մեկ միլիոն 467 հազար 30 դոլար, կարող է իրեն թույլ տալ առատորեն օգտվել այդ տեխնոլոգիաներից։ Հատկանշական է, որ Կատարի ավելի քան 2,6 միլիոն բնակչության միայն շուրջ 313 հազարն է այդ երկրի քաղաքացի։ Հաշվի առնելով բնակչության աճի բարձր տեմպերը, ենթադրվում է, որ 2050թ․ բնակչության թիվն ավելանալու է ութնապատիկ։ Հետեւաբար ջրի պահանջարկի խնդիրը Կատարի համար, ինչպես նշում են փորձագետները, ռազմավարական նշանակություն է ստացել, մանավանդ որ  ներկա դրությամբ պահանջարկի 99 տոկոսն ապահովում է ծովի ջրի աղազտումով, ինչպեսեւ Պարսից ծոցի ավազանի այլ երկրները։ Սակայն, ըստ ոլորտի մասնագետների, ջրի պահանջարկը այս եղանակով ապահովելը բնապահպանական ավերիչ հետեւանքներ ունի շրջակա միջավայր համար, քանի որ ավելանում է ջրի աղը։

Իսկ Սաուդյան Արաբիան, որ իր ջրի պահանջարկի զգալի մասը ծովի ջուրը զտելով է ապահովում, նպատակամղված է փոփոխության ենթակել երկրի էկոհամակարգը։ Վերջին օրերին Էր Ռիյադը  մի նախագծի շնորհադես էր կազմակերպել, որը կյանքի է կոչելու առաջիկա տասնամյակների ընթացքում՝ Չինաստանի եւ այլ երկրների համագործակցությամբ։ Ըստ նշյալ նախագծի՝ անապատներում ու քաղաքներում 10 միլիարդ ծառ է տնկվելու։ Էր Ռիյադը  շեշտում է, որ այդ քայլով նախ ջերմաստիճանն է իջեցվելու, ապա նաեւ աշխատատեղեր են ստեղծվելու գյուղացիների համար։ Սաուդյան Արաբիայի բնապահպանության նախարարը հայտարարել է, թե ծառերը ոռոգվելու են ոչ թե քաղաքային, այլ կոյուղու վերամշակված, ծովի աղազտված ջրերով, ինչպես նաեւ ամպերի արհեստական լիցքավորմամբ։ Սակայն, եթե առաջին տարբերակը օգտակար է բնապահպանության առումով, ապա 2-րդ եւ 3-րդ տարբերակները վնասելու են էկոհամակարգին, որքան էլ  որ այդ վնասը մեծ չգնահատվի։ Այլ կերպ ասած, բոլոր դեպքերում անգամ ամենակառուցողական նպատակներով բնության գործառույթներին միջամտելու ցանկացած փորձ իր մեջ վտանգ է պարունակում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist