Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկառուցի Վաշինգտոնի քայլերի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հյուսիսային հոսք 2»-ի հակառակորդ Ամոս Հոհշթեյնին նշանակել է էներգետիկայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
«Կելնենք Վաշինգտոնի քայլերից»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Մոսկվան պահպանում է Վաշինգտոնի հետ կապերը եւ երբեք չի փակել դուռը երկխոսության համար: