Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թալիբները երեկ եւ այսօր

Սեպտեմբերի 1, 2021
Միջազգային
Թալիբները երեկ եւ այսօր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1989 թ. Աֆղանստանից ԽՍՀՄ-ի զորքերը դուրս բերելուց հետո մոջահեդական շուրջ մեկ տասնյակ ռազմաքաղաքական կազմակերպություններ, որոնք միասնաբար պայքարում էին ընդդեմ ընդհանուր թշնամու, սակայն ազգացեղային ու սկզբունքային  առումով խիստ հակասական էին, փոխհարաբերությունները՝ երբեմն թշնամական, պայքար սկսեցին միմյանց դեմ։

Դրանցից առավել հզորները բազմազգ Աֆղանստանում մեծությամբ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող փուշտունական ու տաջիկական ազգությունների ներկայացուցիչներն էին, որոնց փոխհարաբերությունները մշտապես խիստ լարված էին։ Որոշ վերլուծաբաններ, մասնավորապես՝ Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Բենոն Սեւանի օգնական Ռեզա Դեղաթին շեշտել է, որ ԽՍՀՄ-ի դեմ 12-ամյա պատերազմի ընթացքում Հեքմաթյարի գլխավորությամբ փուշտունական ուժերը ավելի շատ զոհեր են պատճառել Ահմադ շահ Մասուդի հրամանատարությամբ տաջիկական ուժերին, քան խորհրդային զորամիավորումներին։ Նշենք, որ մոջահեդական կազմակերպություններին զենքով, նյութապես ու ֆինանսապես աջակցում էին ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանն ու Պակիստանը։ Սակայն հատկացվող աջակցությունը հավասարապես չէր բաշխվում, ԱՄՆ-ի տրամադրած աջակցության 60 տոկոսը, վերջինիս համաձայնությամբ, Իսլամաբադը հատկացնում էր Հեքմաթյարին, իսկ իրանական ու սաուդյան օգնությունները հիմնականում տրամադրում էր իր հովանու ներքո գտնվող խմբավորումներին։ Փաստորեն, ամենաքիչ օգնությունն ստանում էր Ռաբբանի-Ահմադ շահ Մասուդի կազմակերպությունը։

ԽՍՀՄ զորքերի դուրս բերվելուց հետո համայնավարական իշխանությունը գոյատեւեց մինչեւ 1992 թ.՝ շնորհիվ մոջահեդական վերոհիշյալ կազմակերպությունների հակամարտությունների, եւ փլուզվեց ուզբեկ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դոստումի դավաճանությամբ, որը հայտնվեց մոջահեդների կողքին ու հանուն իշխանության պայքարի մեջ մտավ նոր՝ «Աֆղանստանի իսլամական ազգային շարժում» անվամբ ռազմաքաղաքական կազմակերպություն ստեղծելով։ Բ. Սեւանի ջանքերով Աֆղանստանում Ռաբբանիի նախագահությամբ ձեւավորվեց կոալիցիոն ժամանակավոր կառավարություն, պաշտպանության նախարար նշանակվեց Ահմադ շահ Մասուդը, իսկ վարչապետ՝ Հեքմաթյարը: Այն երկարաձգվեց մինչեւ 1995 թ.։ Սա Աֆղանստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ տաջիկներն իշխել են երկրում։ Հանգամանք, ինչը խիստ մտահոգում էր Իսլամաբադին, որն իր ստեղծման ժամանակից՝ 1947-ից, միշտ ձգտել է, որ Աֆղանստանում իշխեն փուշտունները, ընդ որում՝ այդ երկրի ազդեցության ներքո։ Իսլամաբադը, հաշվի առնելով այդ երկրում կրկնակի, եռակի անգամ մեծ թվով փուշտունների առկայությունը, որպես վերջնանպատակ՝ ցանկացել է դաշնային հիմունքներով Աֆղանստանը միացնել  Պակիստանին, ամրապնդելով դիրքերը Հնդկաստանի նկատմամբ։ Սակայն ոչ միայն Հեքմաթյարին երկրի ղեկավար դարձնելու ջանքերն անցան ապարդյուն, այլեւ ԱՄՆ-ն ապացուցեց, որ 1993 թ. Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին մասնակցություն են ունեցել Հեքմաթյարի ռազմական ճամբարներում դաստիարակված զինյալները։ Հանգամանք, ինչի պատճառով անհրաժեշտություն ծագեց Հեքմաթյարին փոխարինող նոր շարժում ստեղծել։

Եվ, ահա, 1994 թ. աշնանը Պակիստանում ձեւավորվեց եւ Աֆղանստանի ռազմաքաղաքական թատերաբեմ ներդրվեց «Թալիբան» շարժումը, որին միացան փուշտունական այլ կազմավորումներ։ Նշենք նաեւ, որ Աֆղանստանում այդ ժամանակ բնակչության 10-15 տոկոսն էր գրագետ, իսկ թալիբները հարգված էին որպես ուսուցիչ։ Կարճ ժամանակահատվածում նրանք լուրջ հաջողություններ արձանագրեցին, Ռաբանիի ջանքերը՝ բանակցություններով երկրում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, հաջողություն չունեցան, ինչպես նախագահ Աշրաֆ Ղանիի ու միջնորդ երկրներ Կատարի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի փորձերը։ 1996 թ. գրավելով Քաբուլը, թալիբները երկրի տարածքի 75 տոկոսի վրա հաստատեցին Իսլամական Էմիրություն՝ ծայրահեղ սալաֆա-վահաբական գաղափարախոսությամբ, որը ճանաչեցին Պակիստանը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Երկրի հյուսիսում՝ Փենջշիրում, ձեւավորվեց Աֆղանստանի փրկության գերագույն խորհուրդ անվամբ դաշինք, որը պայքար սկսեց «Թալիբանի» դեմ։ Ի դեպ, թալիբները իրենց իշխանության առաջին շրջանում եւս հանդես էին եկել 4 կետ պարունակող հայտարարությամբ, որտեղ նշվում է, թե իրենց նպատակը երկրում անվտանգություն ապահովելը եւ շարիաթի օրենքները կյանքի կոչելն է։ Նույն թվականին թալիբներն Աֆղանստան հրավիրեցին Բեն Լադենին ու նրա գլխավորած «Ալ Կաիդային», սերտորեն համագործակցելով նրա հետ։

Մոհամեդ մոլա Օմարի առաջնորդությամբ, որի տիտղոսն էր «Ամիրալմոմենին» (հավատացյալների առաջնորդ), երկրում իրականացվում էին իսլամի շարիաթի սալաֆա-վահաբական մեկնության դաժանագույն խստություններով օրենքներ, ինչի պատճառով էլ այն ճանաչում չունեցավ։ 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում «Ալ Կաիդայի» ահաբեկչություններից հետո ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ հարձակվեց  Աֆղանստանի վրա, տապալելով նրանց իշխանությունը։ Նույն թվականի նոյեմբերի 27-ին Բոննում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համաժողով Աֆղանստանի քաղաքական գլխավոր ուժերի մասնակցությամբ, որոշում ընդունվեց երկրում հաստատել Իսլամական Հանրապետություն։ 2006 թ. թալիբները կրկին գլուխ բարձրացրին ու հզորացան, ահաբեկչական գործողություններ սկսեցին ընդդեմ օտարերկրյա ուժերի ու պետական կառույցների։ Եվ, ի վերջո, թեեւ նրանք ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում էին, սակայն 2020 թ. վերջինս Կատարի միջնորդությամբ համաձայնագիր ստորագրեց թալիբների հետ, ըստ որի թիրախ չեն դարձնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերին, իսկ նրանք մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը զորքերը դուրս են բերելու Աֆղանստանից: Այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ  օգոստոսի 31-ը։

Թեեւ ենթադրվում էր, որ թալիբները մի քանի ամիս դրանից հետո ի զորու կլինեն վերահսկողություն հաստատել ողջ երկրի վրա, սակայն բոլորը հանկարծակիի եկան, երբ առանց լուրջ դիմադրության տապալվեց Ղանիի գլխավորած իշխանությունը։ Այլ կերպ ասած, թալիբների նոր սկիզբը տեղի է ունենում միջազգային  հարաբերություններում առկա նոր պայմաններում ու այստեղ նոր խաղացողների ի հայտ գալով։ Թալիբները, միջազգային ճանաչման անհրաժեշտությամբ պայմանավորված, հադես են գալիս ավելի հանդուրժողական հայտարարություններով, սակայն բացառված չէ, որ առաջնորդվում են իսլամում առկա այն սկզբունքով, որի համաձայն՝ ջիհադի ժամանակ խաբեությունն ու խորամանկությունը թույլատրելի են։ Մանավանդ որ, եթե առաջին անգամ նրանք առաջնորդվում էի մոլա Օմարի հրահանգներով ու կրոնական վճիռներով, ապա այսօր կա 5 հոգուց կազմված խորհուրդ, որի անդամների դերերը դեռեւս հստակ չեն։ Բացի այդ, բնակչության շրջանում այսօր անհամեմատ մեծացել է գրագետների ու բարձրագույն կրթություն ունեցողների թիվը, որոնք չեն ցանկանում ապրել 1400 տարի առաջ գոյություն ունեցած օրենքներով։ Ուստի թալիբների մեղմ հայտարարությունները նաեւ այս հանգամանքով են պայմանավորված, այլապես բացառված չէ, որ Փենջշիրում Ահմադ Մասուդի շուրջ ձեւավորված ընդդիմությունը մեծ թափ ստանա։

Թեգեր: ԹալիբանԽՍՀՄ
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գերմանիան կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը

Գերմանիան կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը

Ժողովուրդը պաշտում է Անդրանիկին

Ժողովուրդը պաշտում է Անդրանիկին

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist