Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է

Հարավային սահմանների պաշտպանության միջոցների մասին որոշումը կընդունվի սեպտեմբերի կեսերին

Սեպտեմբերի 2, 2021
Միջազգային
ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
188
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մոսկվան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) նրա դաշնակիցները պատրաստվում են միջոցներ ձեռնարկել Աֆղանստանի հետ սահմանի ամրապնդման համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով՝ սեպտեմբերի կեսերին կոնկրետ որոշումներ կկայացվեն Դուշանբեում, որտեղ պետք է ժամանեն ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարները:

Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ին: Նույն օրերին նախատեսվում է ՇՀԿ-ի գագաթնաժողովը: Իհարկե, այդ միջոցառումների հիմնական թեման լինելու է Աֆղանստանը: ՀԱՊԿ ներկայացուցիչները մեկ անգամ չեն հայտարարել, որ մտահոգված են այդ երկրում ԱՄՆ-ի զորքերի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակով:

Թե ինչպիսին է ՇՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում, մանրամասները դեռ հայտնի չեն: Անցած երկուշաբթի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ բոլորը համաձայնվել են ՀԱՊԿ-ՇՀԿ-ի գծով խորհրդակցություններ անցկացնելու իր առաջարկի հետ: «Ամեն ինչ կլինի Դուշանբեում, ղեկավարները կլինեն այնտեղ: Եվ մեզ համար կարեւոր կլինի տեսնել, թե ինչ դիրքորոշում կընդունի ՇՀԿ-ն»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա միաժամանակ նշել է, որ Տաջիկստանը երկար սահման ունի Աֆղանստանի հետ, եւ այն «պետք է ամրապնդվի»:

Բելառուսի նախագահը չի ասել, թե ինչպես է պլանավորվում ամրապնդել սահմանը: Չնայած, դատելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունից, Մոսկվան եւ նրա դաշնակիցները պատրաստ են դիմակայել թմրանյութերի շրջանառությանը եւ երկրում մնացած մեծ թվով զենքի կիրառմանը: Շոյգուին հատկապես անհանգստացնում են ժամանակակից շարժական զենիթահրթիռային եւ հակատանկային համակարգերը, որոնք ընկել են թալիբների ձեռքը: Շոյգուի գնահատականներով՝ դրանք հարյուրից ավելի են: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ցանկացած զենիթահրթիռային համակարգ, օրինակ՝ ամերիկյան «Սթինգերը», ունի մի քանի հրթիռ:

Եթե այդ զենքը հասնի արմատական խմբավորումներին, ապա նրանք կարող են այն օգտագործել ԱՊՀ երկրների հետ Աֆղանստանի սահմանին: Այս կարծիքին է գնդապետ Շամիլ Գարեեւը, ով ժամանակին զինվորական ծառայություն է անցկացրել Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի 40-րդ բանակում: Նա «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է, որ, հավանական է, «Ուզբեկստանի իսլամական շարժման» զինյալները ներխուժեն հարեւան երկրներ: «Եթե նրանք դա անեն՝ տիրանալով ամերիկյան «Սթինգերներին», ապա կարելի է կանխատեսել ամենամռայլ սցենարներ»,- ասել է նա:

Գարեեւը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, Աֆղանստանում խորհրդային զորքերի գտնվելու ամբողջ ընթացքում կորել է ավելի քան 300 ուղղաթիռ, որից ավելի քան 100-ը «Մի-24» հարվածային ուղղաթիռներ են: «Այս ցուցանիշին պետք է գումարել խորհրդա-աֆղանական սահմանին մոջահեդների կողմից խոցված մոտ 60 ուղղաթիռ: Ըստ էության՝ դրանք բոլորը խոցվել են ծանր գնդացիրներով, ինչպես նաեւ «Սթինգերով»,- շեշտել է նա:

Փորձագետը հիշեցրել է, որ անհրաժեշտ է զգուշությամբ վերաբերվել թմրանյութերի արտադրության դեմ պայքարում թալիբների առաջնորդների հավաստիացումներին: «Այդ շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ իրենք «կփորձեն արմատախիլ անել այդ չարիքը»: Բայց, ինչպես երեւում է, այն «արմատախիլ կարվի» շատ լարված պայմաններում: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2020 թ. Աֆղանստանին բաժին էր ընկնում ափիոնի համաշխարհային տարեկան արտադրության 84 տոկոսը: Այդ քանակության զգալի մասն արտադրվել է թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որոնք թմրանյութեր արտադրողներից վերցրել են 10 տոկոս հարկ: Լրատվամիջոցները հրապարակել են տեղեկություններ, որ 2020 թ. թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ափիոն կակաչի աճեցումն ավելացել է 37 տոկոսով»,- նշել է Գարեեւը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարությունը, նախատեսվում են մի քանի զորավարժություններ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ճնշելու եւ Տաջիկստանում ու Ղրղզստանում անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարը կազմակերպելու համար: Հոկտեմբերին Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ, տեղի կունենան ՀԱՊԿ զորավարժություններ՝ «Որոնում-2021»՝  հետախուզական ուժերի, «Էշելոն-2021»՝ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների եւ «Համագործակցություն-2021»՝ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ: Նոյեմբերին Տաջիկստանում պլանավորված են «Կոբալտ -2021» հատուկ մարտավարական զորավարժություններ՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներով:

«Այս զորավարժություններին զորքերի նախապատրաստության մեջ, վստահ եմ, արդեն ներառվել են ամերիկյան զենիթահրթիռային համակարգերի ու հակատանկային հրթիռների դեմ պայքարի խնդիրները, որոնց կարող են տիրապետել անօրինական կազմավորումները: Սակայն եթե հրթիռ է արձակվում թիրախի վրա, ապա այն չեզոքացնելը շատ դժվար է,- հայտարարել է ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը:- Անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներով (ռազմադիվանագիտական, հատուկ եւ այլն) այնպես անել, որ Աֆղանստանից զինյալների՝ մեր դաշնակիցների տարածք հնարավոր ներթափանցման հավանականությունը հասցվի զրոյի»:

Թեգեր: ԱֆղանստանՀայաստանՀԱՊԿՌուսաստանՍտանիսլավ Զաս
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը

Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը

Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist