Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Ընդդիմադիր ուժերը միասնական թեկնածուի դեպքում կարող են հաղթել

Սեպտեմբերի 9, 2021
Միջազգային
Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները թեեւ կանցկացվեն 2023 թ., սակայն տարբեր հետազոտական կենտրոններ պարբերաբար սոցիալական հարցումներ են անցկացնում քաղաքացիների շրջանում՝ պարզելու քաղաքական ուժերի վարկանիշը։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Էրդողանի եւ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն անկում է գրանցել։ Այսպես՝ թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ԱԶԿ-ի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների ընդամենը 25.4 տոկոսը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է հարցվածների 18.5 տոկոսի, ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությունը՝ 11.5 տոկոսի աջակցությունը։ Աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) ստացել է հարցվածների 8.7 տոկոսի աջակցությունը, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 9.8 տոկոսի։ Հարցման արդյունքների համաձայն՝ ԱԶԿ-ի եւ ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ստացել է հարցվածների 34 տոկոսի, իսկ ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքը՝ 32 տոկոսի ձայները:

«Metropoll»-ի հիմնադիր Օզեր Սենջարը վարկանիշի նման անկումը բացատրել է անտառային հրդեհների, ջրհեղեղների եւ աֆղան փախստականների մեծ հոսքի հանգամանքով, որոնք բոլորը միասին մեծ ազդեցություն են ունեցել։ Համեմատության համար նշենք, որ թուրքական առաջատար հետազոտական «Konda» կենտրոնի՝ անցած տարվա վերջին անցկացրած հարցման արդյունքներով ԱԶԿ-ն ուներ ընտրողների 39.8 տոկոսի աջակցությունը, իսկ նրա կոալիցիոն դաշնակից «Ազգային շարժումը»՝ 9.8 տոկոսի:

Հուսադրող չեն նաեւ Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի (AKAM)՝ օգոստոսի 21-ին անցկացրած հարցման արդյունքները. մասնավորապես՝ ԱԶԿ-ն չի անցել 30 տոկոսի շեմը (29.1), իսկ կուսակցության եւ երկրի նախագահ Էրդողանը վարկանիշով զիջել է բոլոր մրցակիցներին։ «Էրմենիհաբերի» տեղեկացմամբ, թուրքական «Yeneylem» սոցիոլոգիական կազմակերպության համաձայն՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել 32.6 տոկոսը, իսկ հարցվածների 56.9 տոկոսը դեմ է արտահայտվել նրա թեկնածությանը։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում ԱԶԿ-ին ձայն կտա հարցման մասնակիցների 35.8 տոկոսը, 21.9 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանը, 11․6 տոկոսը՝ ընդդիմադիր, ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությանը, 8.5 տոկոսը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, իսկ 6.1 տոկոսը՝ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը։ Բավական ցածր վարկանիշ ունեն նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» (ընդամենը՝ 1.2 տոկոս) կուսակցությունը եւ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագայի կուսակցությունը» (0.5 տոկոս)։

«İyi» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, հարցազրույցներից մեկում անդրադառնալով ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածուի ներկայացմանը, նշել էր, որ 2018-ի ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն մասնակցեց իր նախագահի թեկնածուով, ինչը օգնեց Էրդողանին հաղթել ընտրություններում: Կարելի է ենթադրել, որ իշխող կոալիցիոն ուժի եւ նրա առաջնորդների վարկանիշի անկումը, իսկ մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը կարող են նպաստել, որ ընդդիմադիրները հանդես գան միասնական թեկնածուով։ Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական, «Լավ», «Երջանկության» եւ դեմոկրատական կուսակցություններից կազմված «Ազգային դաշինքը» հաղթել էր 2019 թ. Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանների ընտրություններում՝ միավորելով ուժերը եւ առաջադրելով մեկ թեկնածու:

Թեեւ ԱԶԿ-ի եւ Էրդողանի վարկանիշը անկում է գրանցել, սակայն քաղաքական դաշտում այն դեռեւս ուժեղ մրցակից չունի։ Վերջին տարիներին ստեղծված կուսակցությունները, որոնք ղեկավարում են Թուրքիայի նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Դավութօղլուն, Ալի Բաբաջանը եւ այլք, չունեն բավարար կշիռ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պանթուրքիստական բեւեռի՝ ԱԶԿ-ի եւ նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության, իսկ մյուս կողմից՝ Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Լավ» (İyi) կուսակցության միջեւ տեղի ունեցող պայքարում վերջիններս դեռեւս բավարար ուժ չունեն հաղթելու համար։ Նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ազդեցություն չունեն, քանի որ վերոնշյալ երկու բեւեռն իրենց ձեռքն են պահում քաղաքական կյանքի հիմնական լծակները։

«Իրական պայքարն ընթանում է այս երկուսի միջեւ, ուղղակի առաջին անգամ վերջին մի քանի տարիների ընթացքում Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշը որոշ հարցումներով մոտեցավ Էրդողանի կուսակցության վարկանիշին։ Նման բան դեռ չէր եղել, որովհետեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միշտ ակնհայտ առավելություն ուներ»,- ասաց նա՝ այդ հանգամանքը բացատրելով Թուրքիայում առկա տնտեսական ծանր վիճակով, որտեղ բավական արագ գնաճ է տեղի ունենում, մեծ թիվ է կազմում գործազրկությունը, իսկ զբոսաշրջությունն էլ մեծ հարված ստացավ անցած տարի համավարակի, այս տարի՝ բնական աղետների հետեւանքով։

Բնակչության ուշադրությունը երկրի տնտեսական լարված իրավիճակից շեղելու համար Էրդողանն օգտագործում է արտաքին ագրեսիվ քաղաքականությունը։ «Թուրքիան վերջին տարիներին դրսեւորում է ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականություն, զինված ուժեր է տեղադրում երկրի սահմաններից դուրս, ռազմաբազաներ է ստեղծում, սակայն կգա մի ժամանակ, երբ Թուրքիայի ռեսուրսներն այլեւս չեն հերիքի այդ քաղաքականության իրականացման համար։ Վերջիվերջո, այդ երկիրը գերտերություն չէ, բայց նրա վարած քաղաքականությունն այլեւս տարածաշրջանային չէ, դուրս է գալիս այդ սահմաններից»,- ասաց Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ եթե շարունակվի նման քաղաքականությունը (իսկ այն կշարունակվի), ապա կգա այն պահը, երբ ներքին զարգացումների առումով Թուրքիան կկանգնի բավական լուրջ ճգնաժամի առջեւ եւ տնտեսական առումով չի դիմանա։

Թուրքիայի մեծ հավակնությունների մասին է վկայում նախագահ Էրդողանի «Հնարավո՞ր է ավելի արդար աշխարհ» (Daha Adil DՖnya MՖmkՖn) վերնագրով գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրեր առաջ՝ սեպտեմբերի 6-ին։ «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտության մասին: Էրդողանը զարգացնում է այն գաղափարը, որ Անվտանգության խորհրդի ներկա կազմը չի արտահայտում ուժերի իրական դասավորությունը։ «Աշխարհը հինգից ավելին է» միտքը ցույց է տալիս ներկայիս Թուրքիայի եւ նրա ղեկավարի՝ սահմաններ չճանաչող ու չընդունող հավակնությունները։

Թեգեր: ընտրություններԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist