Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Խաղի կանոնները փոխվե՞լ են

Սեպտեմբերի 9, 2021
Միջազգային
Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Dvd 851 (29/06/17) Yair Lapid, político y exministro israelí. © Carlos Rosillo .

4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
444
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 3-ի գիշերն Իսրայելը հարված հասցրեց Սիրիայի տարածքին: Կապված դրա հետ՝ ռուսական «Խմեյմիմ» բազայի ներկայացուցիչը հաղորդեց, որ «Բուկ» եւ «Պանցիր» համակարգերը, որոնք սիրիական բանակի զինանոցում են, խփել են 24 հրթիռից 21-ը, որոնք արձակվել են իսրայելական ինքնաթիռներից: Ինչպես գրում է Հորդանանի «Al Rai»-ի թերթի հոդվածագիր Մուհամմեդ Հարուբը, Թել Ավիվը որսաց «նուրբ ակնարկը», ուստի ԱԳ նախարար Լապիդը շտապեց Մոսկվա:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի կարճաժամկետ այցը Մոսկվա, որ տեղի ունեցավ երեկ, արտահայտում է Իսրայելի աճող լարվածությունը, որ Ռուսաստանն արմատապես փոխել է իր վերաբերմունքն իսրայելական ավիահարվածների նկատմամբ, որոնք կատարվում են սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ ինչպես Դամասկոսի մոտ, այնպես էլ այլ տեղերում: Իսրայելական իշխանությունները թաքնվում են այն ստի հետեւում, որ հարվածների են ենթարկվում «Հըզբոլլահի» եւ իրանամետ ոստիկանության դիրքերը:

Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Նաֆտալի Բեննետի գլխավորությամբ նոր կառավարության իշխանության գալուց հետո Թել Ավիվի եւ Մոսկվայի հարաբերություններում նկատելի սառնություն է զգացվում: Դա տարբերվում է այն  բանից, ինչ կար Նաթանյահուի դարաշրջանում: Իսրայելի նախկին վարչապետը Մոսկվա է այցելել ու հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ակնհայտորեն ակնարկելով, որ Սիրիայի հարցով «որոշակի պայմանավորվածություններ» կան իրենց ու Կրեմլի միջեւ: Իսրայելը որսաց ռուս զինվորականների եւս մեկ «նուրբ ակնարկը», երբ նրանք հայտարարեցին. «Սեպտեմբերի 3-ին, ժամը 01:30-ի մոտ Իսրայելի F-15 մարտավարական ինքնաթիռները Լիբանանի օդային տարածքից 24 կառավարվող հրթիռներով հարված հասցրեցին Սիրիայի Արաբական Հանրապետությանը»:

Իսրայելը խորապես անհանգստացած է այդ հայտարարություններից: Ռուսական հատուկ ծառայություններն ուշադիր հետեւում են յուրաքանչյուր գրոհին, ինչի մասին վկայում են մանրամասները՝ հրապարակված Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի կողմից: Ավելին՝ սիրիական բանակի հրթիռների բեկորները, որոնք ընկել են Թել Ավիվի շրջանում, պատահականություն կամ սխալ չեն:

Արդյոք փոխվե՞լ են խաղի կանոնները, որոնցով Թել Ավիվն առաջնորդվել է Նաթանյահուի օրոք: Իսկ ինչպե՞ս կվարվի իսրայելական նոր կառավարությունը, որն ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ իշխանության ղեկին է: Մոսկվան առայժմ «փակում է աչքերը» եւ չտեսնելու տալիս իսրայելցիների գործողությունները: Ի միջի այլոց, միայն արաբական, ամերիկյան ու եվրոպական ԶԼՄ-ներն են աջակցում Իսրայելին համակարգված արշավի շրջանակներում՝ ուղղված Ռուսաստանի դերի վարկաբեկմանը Սիրիայում ու ռուս-սիրիական հարաբերությունների խաթարմանը, սակայն մյուսները հանդես են գալիս իսրայելական ռեյդերի, բանդիտիզմի ու սիրիական օդային տարածության չարաշահման դեմ: Իսրայելը ստում է նաեւ, որ Իրանը հասել է իր սահմաններին կամ դրանց մոտ է, ստում է, երբ ասում է, որ Թել Ավիվը կդադարեցնի իր ռեյդերը, երբ վստահ կլինի, որ Իրանը վերջնականապես հեռացել է Սիրիայից:

Մոսկվան ոչ երկիմաստ ուղերձներ ու ազդակներ է հղում Իսրայելին եւ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին, հատկապես ամերիկա-ռուսական խորհրդակցություններից հետո: Մոսկվան եւ Վաշինգտոնը, իբր, պայմանավորվել են իսրայելական հարձակումներին վերջ դնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա կարող է տարածաշրջանը ներքաշել նոր ռազմական հակամարտության կամ նույնիսկ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Վաշինգտոնը չի ցանկանում նոր պատերազմի մեջ մտնել Աֆղանստանից, Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումից, Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում տարածքների օկուպացիայից եւ քրդերին՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժին» աջակցությունից հետո:

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Սիրիայի տարածքի վրա Իսրայելի հարձակումներին: Այն փաստը, որ իսրայելական ինքնաթիռները չեն ներխուժել Սիրիայի օդային տարածք եւ Լիբանանի տարածքից են հրթիռներ արձակել, վկայում է հետեւյալը. Թել Ավիվը մտավախություն ունի, որ իր ինքնաթիռներից մեկը կարող են խոցել սիրիական բանակում գործող ռուսական ՀՕՊ համակարգերը: Դա կարող է նպաստել ռուս-իսրայելական հակամարտության բռնկմանը: Չենք կարծում, որ Իսրայելը պատրաստ է դրան, չնայած իր քաղաքական գործիչների եւ զինվորականների բարձրագոչ հայտարարություններին. նրանք վստահ են, որ իրենց հիմնական ռազմավարական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, դա թույլ չի տա:

Իսրայելը կարծում է, որ կարող է ռուսներին ընտելացնել, ինչպես Նաթանյահուն փորձեց անել: Նա կշարունակի կառչած մնալ այս պատրանքից, եթե հավատա Ռուսաստանին դիմակայելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարություններին: Իր հերթին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստացել է, որ Վաշինգտոնը դասեր կքաղի Աֆղանստանի իրադարձություններից: Այդ մասին նա հայտարարել է Աֆղանստանում ջախջախիչ պարտությունից եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների կողմից կոշտ քննադատության ենթարկվելուց հետո:

Լապիդը Մոսկվա է ժամանել առանց լրագրողների, ինչը վկայում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների փակ բնույթի մասին: Ճիշտ է՝ ԶԼՄ-ները բացահայտել են, որ Իսրայելը վախենում է Ռուսաստանի վերաբերմունքից՝ կապված Սիրիային իր օդային հարվածների հետ, սակայն ակնհայտ է, որ օրակարգում կլինի նաեւ պաղեստինյան թեման:

Թեգեր: ԻսրայելՀՕՊՌուսաստանՍիրիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

Աֆղանստանում արգելվել են բողոքի ակցիաները

Աֆղանստանում արգելվել են բողոքի ակցիաները

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist