Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պակիստանի նկրտումներն Աֆղանստանում չեն փոխվել

Սեպտեմբերի 9, 2021
Միջազգային
Պակիստանի նկրտումներն Աֆղանստանում չեն փոխվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
192
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, թե Փանջշիրի վրա եւս վերահսկողություն սահմանելով՝ արդեն վերահսկում են երկիրն ամբողջությամբ եւ որ շուտով կներկայացնեն կառավարության կազմը։ Մինչդեռ Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը, հերքելով այդ տեղեկությունը, շեշտել է, որ  ընդդիմության ղեկավարությունը Փանջշիրում է, եւ պայքարը շարունակվում է, թեեւ ունեցել են շատ ցավալի կորուստներ։ Միաժամանակ նա բոլոր աֆղաններին կոչ է արել ոտքի ելնել ընդդեմ հետադիմության ու դաժանության։

Ըստ Ազգային դիմադրության ճակատի եւ միջազգային ԶԼՄ-ների՝ սեպտեմբերի 6-ի ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել Պակիստանի օդուժը՝ ռազմական ուղղաթիռներ, անօդաչուներ եւ անգամ ինքնաթիռներ կիրառելով։  Սեպտեմբերի 4-ին Պակիստանի բանակի կենտրոնական գաղտնի ծառայությունների (ISI) պետ, գեներալ Ֆեյդ Համիդի՝ նույն կառույցի բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, անակնկալ այցը Քաբուլ, թերեւս, հավաստում է Պակիստանի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Այցի առնչությամբ կան նաեւ տեսակետներ, որոնց համաձայն՝ Համիդի այցը պայմանավորված է եղել թալիբների ղեկավարության շրջանակներում առկա լուրջ տարաձայնությունները հարթելու մտադրությամբ։ Բայց եւ այնպես, հնարավոր է, որ երկու հարցն էլ օրակարգում են եղել, անգամ չի բացառվում, որ աջակցությունը պայմանավորված է եղել տարաձայնությունների վերացմամբ։

Սեպտեմբերի 6-7-ը Քաբուլում ու այլ քաղաքներում բնակչությունը, արձագանքելով Ահմադ Մասուդի կոչին, բողոքի ցույցեր է կազմակերպել, որտեղ ցուցարարները հակաթալիբական, հակապակիստանյան եւ ի պաշտպանություն Ազգային ճակատի կարգախոսներ են հնչեցրել։ Ցուցարարներին ցրելու համար կրակոցներ են եղել, սակայն հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Բացի այդ, թալիլբները ծեծի են ենթարկել ցուցարարներին, արգելել են նաեւ նկարահանումները եւ լրագրողների գործունեությունը, սպառնացել, որ հակառակ դեպքում կձերբակալվեն։

Աֆղանստանը բազմազգ երկիր է՝ 38 միլիոն բնակչությամբ, որի 40 տոկոսն իրանական ծագումով փուշտուններն են, որոնք իշխել են այդ երկրի հիմնադրման օրվանից՝ 1747-ից։ Երկրի բնակչության 25-50 տոկոսը (ըստ տարբեր աղբյուրների) կազմող տաջիկները, ազգային զարթոնք ապրելով, դեմ դուրս եկան երկրի իշխանությունն ամբողջությամբ փուշտուններին հանձնելուն, ինչին ի սկզբանե ձգտել է Պակիստանը։ Ավելին՝ ԽՍՀՄ  ուժերի դեմ կռվելու համար մոջահեդական կազմակերպությունների ձեւավորման ընթացքում Իսլամաբադը ջանք չի խնայել փուշտուններին առաջ մղելու՝ հետագայում իշխանության բերելու նպատակով։ Ահա թե ինչու Պակիստանը մոջահեդներին աջակցող  երկրների տրամադրած բազմակողմանի օգնության առյուծի բաժինը հատկացնում էր փուշտուն Գոլբեդդին Հեքմաթյարի ծայրահեղական Իսլամական կուսակցությանը, որի ռազմական ճամբարները Փեշավարում օր օրի աճում էին։ Սակայն 1992 թ. հետհամայնավարական առաջին կառավարությունը, որը ձեւավորվեց ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Բենոն Սեւանի ջանքերով, ծագումով արաբ Սեբղաթոլահ Մոջադեդիի ղեկավարությամբ, ազգային համերաշխության ժամանակավոր կառավարություն էր։ Այն չկարողացավ իր երկամսյա իշխանության ընթացքում միջմոջահեդական տարաձայնությունների ու հակամարտությունների պայմաններում որեւէ լուրջ քայլ կատարել երկրում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Միջմոջահեդական երկրորդ համաձայնության ստորագրմամբ 4-ամսյա ժամկետով երկրի նախագահ նշանակվեց տաջիկ Բորհանըդդին Ռաբանին, ով կառավարություն ձեւավորեց յուրաքանչուր մոջահեդական կազմակերպությունից երկուական անդամի մասնակցությամբ, վարչապետ նշանակվեց Հեքմաթյարը։ Հետագայում Ռաբանիի իշխանությունը երկարաձգվեց 5 տարով։ Հեքմաթյարի պահանջով Ահմադ Շահ Մասուդը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից։ Պակիստանը, խիստ դժգոհ լինելով Ռաբանիի իշխանությունից, ջանքեր էր գործադրում Աֆղանստանում իշխանության բերելու փուշտուններին՝ հանձին Հեքմաթյարի, ինչը չհաջողվեց։ Ահա թե ինչու իր նպատակներն Աֆղանստանում կյանքի կոչելու համար Իսլամաբադը ձեռնամուխ եղավ փուշտունական նոր ուժ ձեւավորելուն։ Եվ ահա 1996 թ. Աֆղանստանում իշխանության բերեց ծայրահեղական «Թալիբան» շարժմանը։ Իսլամաբադն այդ քայլով նպատակամղված էր նախ լուծել իր երկրի փուշտունների հարցը, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում են Աֆղանստանի իրենց ազգակիցներին։ Բացի այդ՝ Քաբուլում ձեւավորել պակիստանամետ իշխանություն, ապա երկրում խաղաղություն եւ կայունություն հաստատելով՝ անվտանգ ճանապարհ հարթել դեպի Կենտրոնական Ասիա, մանավանդ որ այդ ժամանակահատվածում խիստ  շահագրգիռ էր Թուրքմենստանի գազի արտահանման վերաբերյալ օրակարգային դարձած Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան գազամուղի նախագծով։ Իսկ Պակիստանի ռազմավարական նպատակն Աֆղանստանը դաշնային կարգավիճակով  Պակիստանին միացնելն էր։

Պակիստանն այսօր էլ նույն նպատակներն է հետապնդում Աֆղանստանում, ԱՄՆ 20-ամյա ներկայության պայմաններում եւ որոշակիորեն բոլոր ազգերի ու ազգությունների մասնակցությամբ ներկայացուցչական ժողովրդավարական կառավարությունների  առկայությամբ՝ թալիբների հզորացման ուղղությամբ ջանք չխնայելով։ Քաբուլ-Իսլամաբադ փոխհարաբերություններում հաճախակի լարվածությունը հենց այս հանգամանքով էր պայմանավորված, թեեւ երկրի նախագահը միշտ եղել է փուշտուն՝ ըստ երեւույթին, Պակիստանին գոհացնելու նպատակով։ Այս առնչությամբ հավելենք, որ այդ երկրի երկու նախագահն էլ ընտրվել են ընտրախախտումներով։  2-3 անգամ հաղթել է տաջիկ Աբդոլահ Աբդոլահը, սակայն երկար սակարկումներից հետո իշխանությունը կիսելու շուրջ համաձայնության են եկել։ Մոհամեդ Ղանի Աշջաֆի նախագահության օրոք, ով ավելի շատ էր հակված անկախության, նաեւ ազգայնական հակումներ ուներ, երկու երկրների փոխհարաբերությունները հիմնականում լարված էին։ Քաբուլը նույնիսկ միջաֆղանական բանակցությունների ձախողումների համար մեղադրում էր Պակիստանին՝ թալիբներին Իսլամաբադի կամակատարը համարելով։ 

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանՊակիստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բարձրացված հարցերն անուշադրության չեն մատնվի

Բարձրացված հարցերն անուշադրության չեն մատնվի

Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է

Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist