Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հետընթացն անընդունելի է

Անհրաժեշտ է սպասել, մինչեւ Թեհրանում բանակցային նոր թիմ ձեւավորվի

Սեպտեմբերի 10, 2021
Միջազգային
Հետընթացն անընդունելի է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջոզեֆ Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի հետ «միջուկային գործարքի» քայլերը: ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին ուղեւորվել է Մոսկվա եւ Փարիզ՝ բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը կշռադատելու համար: Այն մասին կասկածները, որ Իրանը պատրաստ է խնդրի լուծման դիվանագիտական ուղուն, սրվել էին ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո. իրանցիները մեծացրել են հարստացված ուրանի պաշարները:

Մելլիի այցելության օրակարգի մասին հաղորդել է պետդեպարտամենտը: «Reuters» գործակալությունը մեջբերել է դիվանագիտական գերատեսչության անանուն ներկայացուցչին: Նա ասել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կցանկանար «խորհրդակցել գործընկերների հետ, թե որոնք են լավագույն գործողությունները» այն լույսի ներքո, որ դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն Վիեննայում «միջուկային գործարքի» վերաբերյալ անցկացված բանակցությունները:

«Այդ այցելության ժամանակ հիմնական ուշադրությունը կդարձվի այն բանին, թե ինչպիսին է իրավիճակն իրանական «միջուկային գործարքի» եւ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի տեսանկյունից, որոնք ընդհատվել են վերջին երկուսուկես ամսվա ընթացքում»,- ավելացրել է «Reuters»-ի զրուցակիցը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ այժմ միջուկային գործարքի վերականգնման շուրջ ձեռք բերված բանակցային դիրքերից հետընթացն անընդունելի է: «Այն, ինչ արդեն համաձայնեցվել է Վիեննայում, կլինի անարդյունավետ, եւ մենք կշարունակենք համապատասխան ազդակներ ուղարկել ինչպես իրանական կողմին, այնպես էլ արեւմտյան խմբի գործընկերներին»,- խոստացել է փոխնախարարը: Ռյաբկովի խոսքերի համաձայն՝ այժմ ռուսական կողմը սերտորեն համագործակցում է «միջուկային գործարքի» բոլոր կողմերի հետ, անցկացվում են հեռակոնֆերանսներ, շփումներ կան դիվանագիտական առաքելությունների միջոցով: «Ամերիկյան հատուկ բանագնացի հետ խորհրդակցությունները տեղավորվում են այս համատեքստում»,-եզրափակել է դիվանագետը:

Այդուհանդերձ, Մոսկվան անհանգստություն է հայտնել այն տեղեկություններից, որ արեւմտյան մայրաքաղաքները պատրաստ են ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման համար: «Ինձ անհանգստացնում են այն ազդակները, որոնք հնչում են ոչ միայն Վաշինգտոնից, այլեւ արեւմտյան այն երկրների մայրաքաղաքներից, որոնք մասնակցում են Վիեննայում «միջուկային գործարքի» վերականգնման բանակցային գործընթացին: Նշվում է, որ այժմ անհրաժեշտ է Թեհրանի վրա կիրառել քաղաքական որոշ ազդեցության միջոցառումներ,- հայտարարել է Ռյաբկովը:- Սա սխալ տրամաբանություն է: Անհրաժեշտ է չսրել իրավիճակը, չավելացնել ճնշումը, այլ ընդհակառակը՝ զսպվածություն ցուցաբերել եւ, այնուամենայնիվ, գտնել ճանապարհ՝ վերսկսելու բանակցությունները»: Նրա խոսքերով ՝ պետք է սպասել, մինչեւ Իրանում ավարտվի իշխանության տարանցումը, եւ այնտեղ ձեւավորվի բանակցային նոր թիմ:

Միեւնույն ժամանակ ռուսական կողմը չի արդարացնում Թեհրանին: Մոսկվան պարզապես արտահայտում է իր մտավախությունը, որ «միջուկային գործարքի» վերականգնման տեսանկյունից իրավիճակն ավելի է բարդանում», քանի որ Իսլամական Հանրապետությունը «հեռանում է այս համաձայնագրի՝ ի սկզբանե սահմանված չափորոշիչներից»: Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Իրանի նախաձեռնած ուրանի հարստացման ծավալների եւ մակարդակների աճը չի խախտում երկրի հիմնական պարտավորությունները՝ ստանձնած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով կամ ՄԱԳԱՏԷ-ի հետ համապարփակ երաշխիքների համաձայնագրով: Այդ փաստաթղթերն Իսլամական Հանրապետության նկատմամբ նման սահմանափակումներ չեն դնում: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ իրավիճակը շրջելի է, եթե բոլորը վերադառնան բանակցություններին:

Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի վարչակազմի նախնական գնահատականների, որոնք վերջերս մեջբերել է իսրայելական «Haaretz» թերթը, իրանական կողմը բանակցությունների ընթացքում դժվար թե հեշտությամբ հրաժարվի այն ամենից, ինչը հաջողվել է ստանալ: Ամենայն հավանականությամբ, Վիեննայի երկխոսության վերսկսման դեպքում Թեհրանի դիրքորոշումը կլինի համոզել գործընկերներին՝ ճանաչելու ստացված ներուժի պահպանման իր իրավունքի անհրաժեշտությունը: Բացի այդ, պահպանողական ուժերի վերահսկողությունն Իրանի կառավարության եւ խորհրդարանի վրա բանակցային մարտավարության անխուսափելի խստացման գործոն է: Օրինակ՝ մինչեւ հիմա վեճեր կան, թե արդյոք անհրաժե՞շտ է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ձեռքում թողնել «Գործողությունների համատեղ համապարփակ պլանի» շուրջ երկխոսություն վարելու իրավունքը:

Խնդրի վերաբերյալ իրանական մոտեցման խստացման մասին է վկայում ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային զեկույցը, որը մասամբ հրապարակվել է եւ որում փաստվում է Իրանի «միջուկային ծրագրի»՝ վերջին ամիսներին տեղի ունեցած ակտիվացումը: Մասնավորապես՝ զեկույցում նշվում է, որ Իսլամական Հանրապետությունը կարողացել է 20 տոկոսով ավելացնել հարստացված ուրանի պաշարները՝ 63-ից հասցնելով 84 կգ-ի: «Մոնիտորինգային սարքավորումներին հասանելիության՝ գործակալության պահանջները բավարարելու Իրանի անկարողությունը լրջորեն խաթարում է նրա տեխնիկական հնարավորությունները»,- միեւնույն ժամանակ նշված է ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվության մեջ:

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը կլինի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի ուշադրության կենտրոնում: «Ոչ մի դեպքում քննարկումը չպետք է բացասաբար անդրադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ Վիեննայի բանակցությունների հեռանկարների վրա»,- թվիթերում նշել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Բայց իրականում Թեհրանը բավական հիվանդագին է արձագանքում «միջուկային գործարքի» շուրջ երկխոսության վերսկսմանը դրդելու ցանկացած փորձի՝ մատնանշելով դրան ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը: Մեծ հաշվով՝ տպավորություն է ստեղծվում, որ Իսլամական Հանրապետությունը պարզապես փորձում է լրացուցիչ ամիսներ շահել՝ առաջացած բանակցային դադարից առավելագույն օգուտ քաղելու համար:

Թեգեր: ԻրանՋո Բայդեն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Սիրտն» առողջ է

«Սիրտն» առողջ է

Արցախից բռնագաղթածներին բնակարանով ապահովելու նոր ծրագիր

Արցախից բռնագաղթածներին բնակարանով ապահովելու նոր ծրագիր

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist