Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ապստամբությունը հատեց բոլոր սահմանները

Իսրայելը վախենում է Սիրիայում իրանամետ տրամադրությունների աճից

Սեպտեմբերի 11, 2021
Միջազգային
Ապստամբությունը հատեց բոլոր սահմանները
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
466
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի հարավում դիմադրության օջախը, որը պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ է, չեզոքացվել է: Ինչպես նշել է Արաբական Հանրապետությունում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ռուսաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաեւը, այնտեղ ապրող ապստամբները, որոնց նկատմամբ 2018 թ. սիրիական կառավարությունը համաներում է կիրառել, բայց որոնք վերջին տարիներին վերադարձել են զինված պայքարի գաղափարներին, համաձայնել են հանձնել ծանր զենքերը: Այդ նահանգներում առկա խնդիրը գլխավորներից մեկն էր Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի՝ Մոսկվա կատարած այցի օրակարգում: Հրեական պետությունն այդ շրջանների հարեւանն է, եւ դրանցում իրավիճակն ուղղակիորեն վերաբերում է նրա անվտանգությանը:

Գուլյաեւը հաղորդել է, որ սեպտեմբերի 9-ին հարավցի ապստամբները հանձնել են ավելի քան 300 միավոր հրաձգային զենք՝ ականանետներ, նռնականետներ: Զենքերից հրաժարումը լոկալ խաղաղ պայմանավորվածությունների պայմաններից մեկն է, որ հնարավոր է եղել համաձայնեցնել ռուսական միջնորդությամբ: Ինչ վերաբերում է ընդդիմության այն ներկայացուցիչներին, որոնք հրաժարվել են վայր դնել զենքը, հնարավորություն է տրվել ընտանիքներով հեռանալ Սիրիայի հարավից: Նրանց պետք է ուղարկեն Արաբական Հանրապետության այլ շրջաններ: Իսկ թե կոնկրետ որ շրջանների մասին է խոսքը, դեռ պարզ չէ, հարցը քննարկման փուլում է: Այս մասին սեպտեմբերի 9-ին Լապիդի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Պլանավորվում է, որ հարավում կշարունակեն պարեկություն կատարել ռուսական ռազմական ոստիկանության ուժերը:

Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ Սիրիայի արաբական բանակի կառավարական ստորաբաժանումները մտել են Դերաա ալ-Բալադ քաղաք, որը դարձել է Հարավային Սիրիայի դիմադրության կենտրոնը: Ինչպես հայտնել են տեղի կառավարամետ ԶԼՄ-ները, Սիրիայի արաբական բանակի զինվորականներն ու անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ազգային դրոշ են բարձրացրել քաղաքապետարանի շենքի ու կառավարական այլ հաստատությունների վրա: Բացի այդ, խոշոր խաչմերուկների մոտակայքում տեղադրվել են անցակետեր: Սիրիայի հարավում լոկալ հաշտեցման պայմանագիրը Ռուսաստանը փորձեց հակամարտության կողմերի հետ հաստատել 2021 թ. ամռանը, երբ կառավարական զորքերը պաշարեցին ոչ միայն Դերաա ալ-Բալադ քաղաքը, այլեւ ուրիշ բնակավայրեր:

Ներկայիս սրումն իրեն զգացնել տվեց տարեսկզբին, երբ, ինչպես նշում են ընդդիմադիր հանդեսները, նախագահ Բաշար Ասադի ուժերը «հաշտված» ապստամբներից պահանջեցին հանձնել զենքը համաձայն 2018 թ. կրակի դադարեցման համաձայնագրի: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում իրավիճակը նկատելիորեն սրվեց: Սիրիական կառավարական ԶԼՄ-ների վարկածով՝ նախկին ընդդիմությունը, որին վերահսկում էր Դերաա ալ-Բալադը, հուլիսի 28-ին խախտել է եռամյա հնության համաձայնագրի հաշտեցման պայմանները եւ հարձակվել սիրիական զինվորականների դիրքերի վրա Արաբական Հանրապետության հարավում: Գերի են վերցվել կառավարական 25 մարտիկներ: Շրջանն արգելափակվել է, իսկ բանակային ուժերը պահանջել են հանձնել զինյալներին, որոնք մասնակցել են Սիրիայի արաբական բանակի դիրքերի վրա հարձակմանը:

Իրավիճակն անհանգստացրել է Իսրայելին, որի համար դա սահմանների անվտանգության հարց է: Հրեական պետությունում վախենում են, որ հարավային նահանգներում խաղաղության բանաձեւի փոփոխության արդյունքում կմեծանա իրանամետ կազմավորումների ներկայությունը, որոնց դեմ ուղղված են Արաբական Հանրապետության երկնքում նրա բոլոր օդային գործողությունները: Ինչպես Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների ընթացքում բացատրել է Լապիդը, իսրայելական կողմն իրավունք ունի պաշտպանել իրեն հարձակումներից եւ Իրանի ցանկացած սպառնալիքից: «Մենք մտահոգված ենք նաեւ ռուս զինծառայողների անվտանգության համար»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը: Ռուսական դիվանագիտության ղեկավարը, իր հերթին, հաղորդել է, որ Մոսկվան դեմ է Սիրիան երրորդ երկրների միջեւ թշնամանքի ասպարեզ դարձնելուն:

Լավրովի գնահատականներով՝ Արաբական Հանրապետությունում իրավիճակը շարունակում է մնալ բարդ հենց այն պատճառով, որ հակամարտության մեջ ներգրավված են չափազանց շատ արտաքին խաղացողներ: Նրանցից ոմանք, ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը, օրինական շահեր ունեն, իսկ ոմանք՝ ոչ: Վերջինիս դերում նա նկատի է ունեցել ամերիկյան կողմին:

Ի դեպ, 2018 թ. ԱՄՆ-ը նրանց թվում էր, որոնց մասնակցությամբ Սիրիայի հարավային շրջանները վերադարձվեցին պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այդ ժամանակ միջնորդի դերում հանդես էին գալիս Ռուսաստանը, Իսրայելը եւ Հորդանանը: Ընդ որում՝ ընդդիմության ներկայացուցիչներին հաջողվեց խուսափել հաշվեհարդարից. իշխանությունների հրամանով նրանց համաներում շնորհվեց: Ինչպես Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը նշել է «Նեզավիսիմայա գազետա» թերթի խմբագրությանը հղած նամակում, «այդ համաներումը նախատեսված էր նրանց համար, ովքեր նախկինում մասնակցել էին զինված ահաբեկչական խմբավորումների գործողություններին, եւ որոնց ձեռքերը չեն ներկվել արյամբ»: «Նրանցից ոմանք զենքերը վայր դրեցին եւ վերադարձան քաղաքացիական կյանքի, իսկ ոմանք որոշեցին միանալ Սիրիայի արաբական բանակին՝ պաշտպանելու իրենց երկիրը»,- հիշեցրել է նա:

Թեգեր: ԻսրայելՅաիր ԼապիդՌուսաստանՍիրիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Սեփականությունը վերադարձնել ժողովրդին»

«Սեփականությունը վերադարձնել ժողովրդին»

Ավերվում են մոռացությունից փրկված վերջին նշխարները

Ավերվում են մոռացությունից փրկված վերջին նշխարները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist