Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա

Իսրայելական ծրագիրը ենթադրում է ուժային սցենարների սահմանափակում

Սեպտեմբերի 17, 2021
Միջազգային
Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
411
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Foreign Policy»-ին տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Իրանը 2-3 ամիս հետո կարող է ստանալ առաջին ատոմային ռումբը: Այս շաբաթ ԱՄՆ-ի գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտն ավելի տագնապալի ենթադրություններ է արել՝ Թեհրանին թողնելով 1 ամիս ռազմական ատոմին ընդառաջ լուրջ քայլից առաջ:

Հանցը «Foreign Policy»-ի հետ հարցազրույցում թերահավատություն է հայտնել Իրանի միջուկային առաջընթացը դիվանագիտորեն հետ շրջելու՝ միջազգային հանրության փորձերի վերաբերյալ: Սակայն, ինչպես պարզ է դառնում նրա հայտարարություններից, իսրայելական կողմը մտադիր չէ ակտիվորեն դիմադրել Թեհրանի ու ԱՄՆ-ի եւ միջնորդների հնգյակի միջեւ բանակցություններին: Դրա փոխարեն հրեական պետությունը ձգտում է, որ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը համոզիչ միջոցներ մշակի՝ բանակցային գործընթացի խափանման դեպքում Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար:

Հանցը շեշտել է, որ իր երկիրը կցանկանար տեսնել «Կենսունակ պլան «B» ԱՄՆ-ի ղեկավարությամբ», որը կուղեկցվի տնտեսական սահմանափակումների կիրառմամբ:

Նախարարի խոսքերով՝ իր գործընկերները պետք է մասնակցեն Իրանի վրա ճնշման արշավին: Մասնավորապես՝ համապատասխան աշխատանքներում կարող էր ներգրավվել Չինաստանը: Սակայն իսրայելական կողմն ունի նաեւ իր ծրագիրը, որը ենթադրում է ուժային սցենարների սահմանափակում: «Մենք Ամերիկան չենք, բայց ունենք հնարավորություններ»,-իսրայելական պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Foreign Policy»-ը: Եթե Իսլամական Հանրապետությունը ժամանակին չկանգնեցվի, ըստ Իսրայելի, իրավիճակը կարող է հանգել Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի: «Մյուս պետությունները հանգիստ չեն նստի,-վստահ է Հանցը:- Նրանք միջուկային զենք կգնեն Պակիստանից կամ մեկ ուրիշից»:

Նախարարի գնահատականներն ավելի լավատեսական են թվում, եթե դրանք համեմատենք Ամերիկայի գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի հրապարակած գնահատականների հետ: Վերլուծական այդ կենտրոնը կանխատեսել էր, որ ամենավատ սցենարի դեպքում Թեհրանը կարող է մեկ ամսում բավական ուրան արտադրել մեկ ատոմային ռումբի համար: Երկրորդը, ըստ այդ ենթադրությունների, կարող է հայտնվել արդեն երեք ամսվա ընթացքում: Ինստիտուտը վկայակոչել է այն փաստը, որ իրանցիներն արդեն ունեն մոտ 200 գրամ հարստացված մետաղային ուրան` պաշար, որը երկիրը մոտեցնում է ռազմական ատոմի ձեռքբերմանը: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը կարող է անմիջապես զենք կիրառել. դրա համար անհրաժեշտ կլինի լուծել հարակից բազմաթիվ հարցեր:

Իրանական կողմը չի շտապում վերսկսել միջնորդների հետ Վիեննայի բանակցությունները՝ հենվելով բազմաթիվ խնդիրների վրա՝ կապված Իսլամական Հանրապետությունում նոր գործադիր իշխանության ձեւավորման հետ: Միեւնույն ժամանակ ռուսական կողմը, որը մասնակցում է երկխոսությանը, կարծում է, որ Վիեննայում քննարկված թեմաների ցուցակը կարելի է կրճատել: «Մենք ամերիկացիներին եւ եվրոպացիներին կոչ ենք անում իրատես լինել՝ նախ պայմանավորվել իրանական «միջուկային գործարքի» վերականգնման մասին, հետո հասկանալ՝ երբ եւ ինչպես կարելի է քննարկել այդ կամ այլ հարցեր»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «RT Arabic» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ժամանակին «միջուկային գործարքից» դուրս եկած ԱՄՆ-ը կարող է «Իրանին ընդառաջ առաջին քայլն անել»:

Այդուհանդերձ, Իրանի նկատմամբ առարկություններն աճում են: «Wall Street Journal» հանդեսը, հենվելով պաշտոնական դեմքերի ու փաստաթղթերի վրա, հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ի կին տեսուչները, որոնք վերջին ամիսներին այցելել են Իրանի միջուկային օբյեկտներ, ոտնձգությունների են ենթարկվել իրանական պահապանների կողմից: Թերթը տեղեկացրել է մի շարք միջադեպերի մասին, որոնցից առաջինը տեղի է ունեցել հունիսի սկզբին, վերջինը՝ այս շաբաթներին: Դրվագները ներառում են Նաթանզ այցելած մասնագետներին անվտանգության աշխատակիցների անտեղի հպում, ինչպես նաեւ մերկանալու չմոտիվացված հրամաններ: Թեհրանը դա բացատրում է անվտանգության կանոններով, սակայն «Wall Street Journal»-ի աղբյուրները խոսում են լիազորությունների զգալի չարաշահման մասին:

Իրավիճակը հասել է ԱՄՆ-ին. «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների նկատմամբ հետապնդումները բացարձակ անընդունելի են, եւ մենք ձեզ կոչ ենք անում տնօրենների խորհրդի նիստում ձեր ազգային հայտարարության մեջ հստակ նշել, որ նման պահվածքը ցավալի է եւ պետք է անհապաղ դադարեցվի»:

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական օբյեկտում տեղի ունեցած միջադեպերը՝ չներկայացնելով մանրամասներ: «Գործակալությունն անմիջապես եւ վճռականորեն բարձրացրեց այդ հարցն իրանական կողմի հետ զրույցում, որպեսզի շատ հստակ եւ միանշանակ բացատրի, որ նման միջադեպերը, կապված անվտանգության  հետ, գործակալության աշխատակիցների մասնակցությամբ անընդունելի են եւ չպետք է կրկնվեն: Իրանը բացատրություններ է ներկայացրել իրենց օբյեկտներից մեկում տեղի ունեցած որոշ իրադարձություններից հետո անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին»,-ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «Wall Street Journal»-ը:

Նաթանզը մեկ անգամ չի ենթարկվել դիվերսիոն գրոհների, որոնց պատասխանատվությունն անփոփոխ դրվում է իսրայելցիների վրա:

Արեւմտյան որոշ դիվանագետներ այժմ անհանգստություն են հայտնում, որ ոտնձգությունների հետ կապված սկանդալի հրապարակումը կարող է փչացնել ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի փոխհարաբերությունները, ինչը հատկապես տհաճ կլինի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ տեսուչների մուտքի մասին վերջերս կնքված համաձայնագրի լույսի ներքո: Սակայն կողմերի միջեւ լարվածությունն աճում է նույնիսկ առանց դրա: Վերջին ամիսներին իրանցի պաշտոնատար անձինք նկատելիորեն ուժեղացրել են գործակալության եւ նրա գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի քննադատությունը՝ հրապարակավ միջազգային կառույցին մեղադրելով քաղաքական ներգրավվածության մեջ:

Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Որոշ դեպքերում կատարողական ծախսեր չեն գանձվի

Որոշ դեպքերում կատարողական ծախսեր չեն գանձվի

Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ

Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist