Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Տարածաշրջանային նոր զարգացումների մեկնա՞րկ

Սեպտեմբերի 28, 2021
Միջազգային
Տարածաշրջանային նոր զարգացումների մեկնա՞րկ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաղը կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվելու են ՌԴ-Թուրքիա տարածաշրջանային փոխգործակցության բոլոր հարցերը: Չնայած այն բանին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միանշանակ է, որ վերջին անգամ երկու տարի առաջ իրար հանդիպած Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները կքննարկեն նաեւ իրենց շահերին խաչվող հարցերի մնացած ողջ շրջանակը, մասնավորապես՝ Արցախում ու Աֆղանստանում առկա իրավիճակը:

Էրդողանը հենց ԱՄՆ-ում իր համար բարենպաստ մեկնարկային պայմաններ ստեղծեց Պուտինի հետ բանակցությունների համար՝ մասամբ փոխհատուցելով օրեր առաջ Ղրիմում տեղի ունեցած Դումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության չափազանց կոշտ հայտարարությունը: Էրդողանն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատեց, որ Ռուսաստանից գնելու է «C-400» հակաօդային հրթիռային կայանների երկրորդ խմբաքանակը, եւ ոչ մեկը չի կարող ասել, թե իրենք պաշտպանության համար ինչ պետք է գնեն, որ երկրից եւ ինչ մակարդակով: Ամենայն հավանականությամբ, Ջո Բայդենի հետ ոչ ցանկալի բանակցություններից հետո Էրդողանը շտապեց  իրեն այնքան անհրաժեշտ ժեստն անել Կրեմլի ղեկավարին՝ վերջինիս հետ հանդիպումից առաջ:

Էրդողանը Նյու Յորքի ՄԱԿ-ի 76-րդ ասամբլեայի ժամանակ արեց եւս մեկ հայտարարություն, որն ուղիղ կապ ունի Պուտինի հետ կայանալիք բանակցությունների օրակարգի գլխավոր հարցի հետ: Թուրքիայի առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ահաբեկիչներին՝ նկատի ունենալով Սիրիայի քրդերին Վաշինգտոնի տրամադրած օգնությունը: Իր առաջնորդի այս հայտարարությամբ Անկարան թափանցիկ ակնարկեց, որ կոշտ պայքար է տանելու իր սահմանների մոտ օրեցօր ուժեղացող Սիրիայի քրդերի դեմ: Ակնկալվում է, որ Մոսկվայում կայանալիք Պուտինի հետ բանակցություններում Թուրքիայի առաջնային խնդիրը լինելու է քրդերի դեմ գործողությունների համար անհրաժեշտ բազա ապահովելը:

Այդ մասին է փաստում նաեւ Պուտին-Էրդողան հանդիպման հիմնական թեմայի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Վերջինս հայտնել է, որ երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են երկու տարի առաջ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության կատարման ընթացքի մասին հարցերը, ինչով Անկարան պարտավորություն էր ստանձնել Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար պայքարել ահաբեկիչների դեմ, նրանց առանձնացնելով ոչ ահաբեկչական զինված ուժերից եւ Թուրքիային լոյալ զինյալներից: Լավրովը դիվանագիտական լեզվով ասել է, որ այդ պայմանավորվածությունն ակնհայտորեն դանդաղ է ընթանում: Իդլիբում դեէսկալացիայի համար ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի Անկարայի հանձնառությունն, ըստ էության, չի էլ կատարվի, քանի որ այնտեղ գտնվող բոլոր զինված խմբավորումները, ներառյալ՝ ահաբեկչականները, սնվում եւ աջակցություն են ստանում Թուրքիայից:

Սպասվում է, որ Թուրքիան, իր գործելաոճին համահունչ, այստեղ էլ կգնա գործարքի՝ Ռուսաստանի հսկողությանը կհանձնի Իդլիբի հիմնական հատվածները, դրա փոխարեն նրանից կպահանջի Սիրիայի քրդական զինված ուժերի վերահսկողության տարածքում գործողություններ իրականացնելու հնարավորություն: Միանշանակ է, որ Թուրքիայի հիմնական մտահոգությունն այսօր իր հարավային սահմանների մոտ ԱՄՆ աջակցությամբ ուժեղացող քրդերի դեմ պայքարն է: Այն դեպքում, երբ Թուրքիան Իդլիբում հստակորեն ուրվագծել եւ ամրացրել է իրեն լոյալ ռազմական ուժերի վերահսկողության տարածքները, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական ուժերին այնտեղից կտեղափոխի Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ գոտի՝ քրդերի դեմ գործողություններ կատարելու համար: Թուրքիային հաջողվել է Իդլիբում ուժեղացնել իրեն լոյալ զինված ուժերի դիրքերը եւ այնտեղ հիմնականում խնդիր չունի: Հավանականությունը մեծ է, որ Անկարան Իդլիբից դուրս կբերի նաեւ իր բանակի կանոնավոր ստորաբաժանումները՝ ողջ շրջանի կայունության ապահովումը թողնելով Ռուսաստանին: Այս առումով հատկանշական է, որ Պուտին-էրդողան հանդիպումից առաջ հայտարարություն տարածեց նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ պահանջելով, որ թուրքական զինված ուժերը լքեն Սիրիան:

Միանշանակ է, որ սեպտեմբերի 29-ին կողմերը կանդրադառնան նաեւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակին: Հրադադարից հետո հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, թերեւս, քննարկելու հարցեր կան, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պարբերաբար արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք մշտապես ադրբեջանական զինուժի կողմից են կատարվում եւ ավելի հաճախակի են դառնում: Թերեւս, արդեն ժամանակն է հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկման սենսորային միջոցների կիրառման հարցի դիտարկումը: Կողմերը բնականաբար կքննարկեն նաեւ ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը եւ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո այնտեղից թուրքամետ զինյալներին Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխելու մասին շրջանառվող տեղեկությունները:

Այսպիսով՝ սեպտեմբերի 29-ին Թուրքիան կփորձի Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ պահպանելու եւ նրա հետ սպառազինության առեւտրի շարունակության դիմաց իր կենսական շահերի համար նոր բարենպաստ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Թեգեր: C-400ԱՄՆԱֆղանստանԹուրքիաՋո ԲայդենՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան հայրենի Արցախ

Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան հայրենի Արցախ

Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ

Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist