Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սպիտակ տանը խորհուրդ են տալիս հաշվարկել ռիսկերը

Եվրոպային չի հաջողվել ստանալ Թեհրանի համաձայնությունը

Հոկտեմբերի 19, 2021
Միջազգային
Սպիտակ տանը խորհուրդ են տալիս հաշվարկել ռիսկերը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
490
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպային չհաջողվեց անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել Թեհրանին՝ կապված «միջուկային գործարքի» (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ) հետ: Այս մասին հայտնում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: Դա հարց է առաջացնում խորհրդակցությունների ճակատագրի մասին, որոնք երկար ժամանակ անցկացվել են Վիեննայում «հնգյակի»՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի՝ մի կողմից եւ Իրանի միջեւ՝ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի անուղղակի ներգրավվածությամբ: Աճող անորոշության ֆոնին արեւմտյան հետազոտական միջավայրում սկսում են հաշվարկել տարբերակները, թե ինչպես պետք է վարվի ԱՄՆ-ը այն դեպքում, եթե ԳՀՀԾ-ն չվերականգնվի: Լրջորեն քննարկվում է նաեւ Իրանի միջուկային ենթակառուցվածքների նկատմամբ ուժի կիրառման սցենարը:

Այն մասին, որ եվրոպական դիվանագիտության ջանքերը ձախողվել են, հաղորդում են «Politico»-ի բրյուսելյան աղբյուրները: «Իրանցիները դեռ պատրաստ չեն աշխատանքին Վիեննայում»,- «Politico»-ն» մեջբերել է եվրոպական անանուն դիվանագետի խոսքերը, ով այդ կերպ մեկնաբանել է ԳՀՀԾ-ի համակարգող, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի վերջին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները: Թեհրանը, «Politico»-ի զրուցակիցների խոսքերով, միայն խոստացել է, որ առաջիկա շաբաթներին Բրյուսելում կհանդիպի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու այն պայմանավորվածությունների մանրամասները, որոնք ձեռք են բերվել Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի օրոք կայացած խորհրդակցությունների վերջին փուլում:

«Politico»-ի բարձրաստիճան աղբյուրի խոսքերով՝ ով ծանոթ է Թեհրանի հետ եվրոպական մայրաքաղաքների բանակցությունների ընթացքին, անհանգստություն է հայտնել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

«Սա փակուղի է թվում,- ասել է նա:- Հուսով եմ, որ սխալվում եմ, բայց եթե այսպես շարունակվի, մենք որեւէ բանի չենք հասնի «միջուկային գործարքի» վերականգնման հարցում»: Բրյուսելում առաջիկա խորհրդակցությունների հնարավորությունը, հավելել է աղբյուրը, «չի կարող փոխարինել անուղղակի բանակցությունների վերսկսմանը, որոնք Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացել են Վիեննայում՝ համաձայնագիրը ստորագրած մյուս բոլոր կողմերի մասնակցությամբ»: Դիվանագետը մտահոգություն է հայտնել, որ Թեհրանը պարզապես ժամանակ է ձգում ու շեղում միջազգային հանրության ուշադրությունը:

Մեկնաբանելով Էնրիկե Մորայի՝ Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները՝ եվրոպական արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայությունը նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը սկզբունքորեն շահագրգռված է երկխոսությունը շարունակելու Վիեննայի հարթակում: «Իրանցիները դեռ պատրաստ չեն Վիեննայի բանակցություններին, բայց ակնհայտ է, որ սկզբունքորեն տրամադրված են վերսկսել բանակցությունները: Նրանք չեն ցանկանում խոսել հանուն զրույցի, այլ գործնական կոնկրետ արդյունքներ են ակնկալում՝ «միջուկային գործարքը» վերականգնելու համար»,-արտաքին քաղաքական ծառայության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը, որոնք հնչել են բրիֆինգում, մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Վաշինգտոնում, սակայն, փորձում են հավատարիմ մնալ խաղաղ մոտեցումներին: «Մենք կենտրոնացած ենք դիվանագիտության վրա. այս փուլում ջանքեր ենք գործադրում հանուն դրա,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:-Անկեղծորեն եւ անշեղորեն տրամադրված ենք դիվանագիտական նկատելի գործակցության՝ ԳՀՀԾ-ի պահպանմանը համատեղ վերադարձի եւ Իրանին վերաբերող ու մեզ հուզող հարցերի ողջ շրջանակի լուծման ուղիների փնտրտուքի նպատակով»: Նա բացատրել է, որ ամերիկյան կողմը ձգտում է ԳՀՀԾ-ի պահպանմանը փոխադարձ վերադարձին: «Բայց եթե Իրանն ավելին պահանջի ու քիչ առաջարկի, ապա այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Մինչ Մորան Թեհրանում էր, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մի շարք հանդիպումներ անցկացրեց Վաշինգտոնում, որոնք նվիրված էին իրանական խնդրին: Դրանց թվում էին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ բանակցությունները: Վերջինս իր գործընկերոջն է փոխանցել անհանգստությունը, որ Իրանը, ըստ աճող նախանշանների, դառնում է «շեմային պետություն»: Ըստ վերլուծաբանների՝  իսրայելական կողմը, չնայած Վիեննայի բանակցությունների գաղափարի նկատմամբ համեմատաբար հանգիստ վերաբերմունքին, փորձում է համոզել իր դաշնակցին՝ չբացառելու ուժի կիրառումն Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքների դեմ: Հետաքրքիր է, որ համապատասխան թեման այժմ քննարկվում է նույնիսկ ամերիկյան փորձագիտական հանրության մակարդակով:

Վաշինգտոնյան «Իրանի միջուկային ծրագրի զարգացումն ու նշանակությունն ԱՄՆ-ի քաղաքականության համար» անունով ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի վերջին հաշվետվության հեղինակները Սպիտակ տանը խորհուրդ են տալիս չբացառել Թեհրանի հետ ռազմական հակամարտության ռիսկերը: «Իրանը, ամենայն հավանականությամբ, պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին կամ տարածաշրջանում նրա դաշնակիցներին, եւ բախումը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի,- նշված է հետազոտության մեջ:- Իրանը կարող է դուրս գալ նաեւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ գաղտնի վերականգնել սեփական միջուկային ծրագիրը՝ թաքցնելով այն միջազգային տեսուչներից»: Սակայն այդ ռիսկերը, ըստ նշված կենտրոնի, միանգամայն բավարար են՝ միջուկային զենք ստանալու գործում Իրանին խանգարելու համար:

Հետազոտողները նշում են, թե շեմը, որի տակ հասկացվում է միջուկային զենք ձեռք բերելու՝ Իսլամական Հանրապետության փորձերը, պետք է որ մեծ լինի: «Իրանի կողմից ատոմային ռումբի ստեղծման ձգտումը՝ հայտարարված միջուկային օբյեկտների օգտագործմամբ, նրա փորձը` ուրանը հարստացնելու մինչեւ 90 տոկոս, բոլոր տեսուչներին վտարելու եւ մոնիտորինգի սարքավորումներն ապամոնտաժելու որոշումը, ինչպես նաեւ ուրանի հարստացման բավական առաջադեմ գաղտնի օբյեկտի բացահայտումը լավ տարբերակներ են»,-ասված է կենտրոնի հետազոտության մեջ: Դրա հեղինակների կարծիքով՝ իրադարձությունների այսպիսի ընթացքը կարող է ունենալ նաեւ ծայրահեղ նշանակություն, ինչը կհամոզի ամերիկյան փորձագետներին, որ իրանական միջուկային ծրագիրն ամբողջությամբ մտնում է գաղտնիության ռեժիմ:

Թեգեր: ԱՄՆԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երկարատեւ կանգից հետո ՀԱԷԿ-ը միացավ էներգահամակարգին

Երկարատեւ կանգից հետո ՀԱԷԿ-ը միացավ էներգահամակարգին

Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում նաեւ Աֆրիկան է

Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում նաեւ Աֆրիկան է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist