Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»

Իսրայելը լրացուցիչ ուժեր է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին

Հոկտեմբերի 21, 2021
Միջազգային
«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելն ու Սիրիան հայտնվել են հերթական հակամարտության շեմին: Դամասկոսը հարեւանին մեղադրել է Գոլանի բարձունքների խնդիրների գծով կառավարական դեպարտամենտի ղեկավար Մեդհաթ Սալիհին վերացնելու մեջ: Քաղաքական գործիչը, որն իսրայելական բանտերում անցկացրել է մոտ 12 տարի, սպանվել է սահմանամերձ շրջանում դիպուկահարի կրակոցից: Չնայած այն բանին, որ հրեական պետությունը հերքում է իր մասնակցությունն այդ գործողությանը, ոչ պաշտոնական մակարդակով հայտնի է, որ Սալիհի նկատմամբ առարկություններ են եղել Իրանի հետ նրա ենթադրյալ կապերի համար: Իսրայելի պաշտպանության բանակը հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ է մոտեցրել սահմանին՝ կոշտ արձագանք սպասելով սիրիական ղեկավարության կողմից:

Այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է էսկալացիային հյուսիսում, հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 20-րդ ալիքը: Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայվեցին հակաօդային պաշտպանության լրացուցիչ մարտկոցներ, որոնք կարող են որսալ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Եբրայալեզու լրատվամիջոցները հայտնում են, որ հրեական պետության հրամանատարությունը վախենում է Սալիհի սպանության համար վրեժխնդիր գործողությունից, սպանություն, որն օրերս կատարվել է երկրի հարավում՝ սիրիական Կունեյտրա նահանգում: Քաղաքական գործիչը հարձակման է ենթարկվել այն պահին, երբ տուն էր վերադառնում: Սկզբում ենթադրություններ էին շրջանառվում, որ նրա դեմ անօդաչու թռչող սարք է օգտագործվել: Ավելի ուշ սիրիական մամուլը հայտնեց, որ Սալիհը դիպուկահարի թիրախ է դարձել, որը գործել է իսրայելական կողմից:

SANA գործակալությունը տարածել է սիրիական կառավարության հայտարարությունը, որում բաց տեքստով խոսվում է միջադեպին հարեւանի մասնակցության մասին: «Նախարարների խորհուրդը վճռականորեն դատապարտում է Թել Ավիվի գործողությունները՝ շեշտելով, որ զարմանալի ոչինչ չկա, որ իսրայելական հանցագործ օկուպացիան սպանում է Սիրիայի ու արաբ ժողովրդի ազատ զավակներին եւ մարտիկներին»,- նշված է հայտարարության մեջ: Հրեական պետությունը չի մեկնաբանում իրավիճակը:

Հայտնի է, որ անցյալում Սալիհն ապրել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի հատվածի Մասադ ավանում, սակայն ձերբակալվել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորին առեւանգելու փորձի համար: Բանտարկության մեջ անցկացրել է 12 տարի: 1990-ականների վերջին տեղափոխվել է Սիրիա եւ ընտրվել խորհրդարանի պատգամավոր: Այդ նոր դերում նա զբաղվել է այն խնդիրներով, որոնց բախվում է Գոլանի բարձունքի բնակչությունը: Իսրայելում երկար ժամանակ Սալիհին համարել են սիրիական անվտանգության ապարատի աշխատակից: Բանակային բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ իսրայելական բրիֆինգներում հնչել են պնդումներ, որ քաղաքական գործիչն անմիջական օգնություն է ցուցաբերել իրանական ուժերին հրեական պետության մոտ գտնվող հարավային շրջաններում ներկայության ձեւավորման գործընթացում:

Արեւմտյան գործակալությունների տվյալներով՝ եթե հաստատվի իսրայելցիների մասնակցությունն օպերացիային, ապա դա կլինի առաջին դեպքը, որ Իսրայելի պաշտպանության բանակի դիպուկահարը գործել է Իրանի հետ ենթադրաբար կապ ունեցող նպատակի դեմ սահմանի մյուս կողմից: Պաշտպանության բանակը հաճախ է հարվածներ հասցնում Սիրիայում ենթադրյալ իրանամետ նպատակակետերին, բայց գերազանցաբար՝ ավիացիայի միջոցով: Սալիհի հետ կապված միջադեպը, բացի այդ, անվանում են «հզոր ազդանշան» Թեհրանին ու պաշտոնական Դամասկոսին «իսրայելական սահմաններին մոտ նրանց գործողությունների մասին»:

Ներկայիս սրացումը հատուկ նշանակություն է ստանում՝ կապված Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ Գոլանի բարձունքներում երկու նոր բնակավայր կառուցելու վերջերս հայտարարած ծրագրերի հետ: Մասնավորապես՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ իշխանությունները ցանկանում են «կրկնապատկել բնակիչների թիվը» հրեական պետության կողմից վերահսկվող տարածքում, լրացուցիչ ներդրումներ կատարել տեղական ենթակառուցվածքներում եւ ստեղծել աշխատատեղեր: Նա առանձին մատնանշել է, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե Գոլանը մնա Իսրայելի վերահսկողության տակ:

Նման ծրագրերը հանգեցրել են Արաբական Հանրապետության բողոքին: «Սիրիան ամենավճռական կերպով դատապարտում է հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթի մտադրությունները՝ ավելացնելու վերաբնակիչների թիվն իրեն պատկանող տարածքում,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:- Իսրայելի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը չի կարող փոխել այն իրողությունը, որ Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք: Ահաբեկչական խմբավորումներին պարտության մատնած Սիրիայի բանակն ու ժողովուրդը լի են վճռականությամբ՝ խափանելու իսրայելական իշխանությունների ապօրինի ծրագրերը եւ Գոլանի բարձունքներն ազատելու օկուպացիոն լծից:

Ինչպես երեւում է, Ռուսաստանի առարկությունները նույնպես մեծանում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը գործում է սիրիական ուղղությամբ: Ինչպես օրերս հաղորդել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Վադիմ Կուլիտը, հոկտեմբերի 13-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս «F-16» մարտավարական կործանիչներ ներխուժել են Սիրիայի օդային տարածք Հոմս նահանգում եւ հարվածներ հասցրել Պալմիրայի շրջանում ֆոսֆատի հանքաքարի վերամշակման գործարանին:

«Իսրայելական ավիացիայի հարվածների հետեւանքով սիրիացի մեկ զինվոր զոհվեց, երեքը վիրավորվեցին: Գործարանը նյութական վնաս է կրել: Սիրիայի ռազմական ղեկավարությունը որոշել է չօգտագործել ՀՕՊ համակարգեր, քանի որ Իսրայելի հարձակման պահին քաղաքացիական ուղեւորատար երկու ինքնաթիռ գտնվում էր ՀՕՊ համակարգերի ոչնչացման գոտում՝ Դուբայ-Բեյրութ եւ Բաղդադ-Դամասկոս երթուղիներով»,- մանրամասնել է Կուլիտը:

Այս առարկությունները կորոշեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջեւ հոկտեմբերի 22-ին Սոչիում պլանավորված հանդիպման օրակարգի բովանդակությունը:

Թեգեր: ահաբեկիչներԻսրայելՀՕՊՍիրիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը

Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը

Եվրոպական գազային ճգնաժամը

Եվրոպական գազային ճգնաժամը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist