Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքական զենքը կարող է պայթել աշխարհի ցանկացած անկյունում

Դառնալով անկայունացման գրավական

Հոկտեմբերի 29, 2021
Միջազգային
Թուրքական զենքը կարող է պայթել աշխարհի ցանկացած անկյունում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
919
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի («Bayraktar») նկատմամբ հետաքրքրությունն աճեց Սիրիայում եւ հատկապես Արցախում ռազմական գործողություններից հետո։ Աշխարհաքաղաքական, տնտեսական հարցեր լուծելուց, ինչպես նաեւ ջրային եւ այլ ռեսուրսների տիրանալուց բացի արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Թուրքիան էլ ավելի մեծացրեց իր ռազմական նշանակության արտադրանքների նկատմամբ հետաքրքրությունը։ 

Թուրքական «Baykar» ընկերությունը հայտարարել է «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ Հոկտեմբերի 27-ին թուրքական ընկերությունը «Twitter»-ում գրառում էր կատարել, ըստ որի՝ «Bayraktar TB2 SIHA»-ի մատակարարման արտահանման պայմանագիր են ստորագրել մեկ այլ երկրի հետ եւս։

Անցած շաբաթ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել էր Թուրքիայից «Bayraktar», իսկ Ռուսաստանից՝ «Orlan 10E» հետախուզական անօդաչու սարքեր գնելու մտադրության մասին։ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիեւը նշել էր, որ իրենց զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում։ Ղրղզստանը ՀԱՊԿ առաջին երկիրն է, որը կգնի թուրքական անօդաչուներ։ Ի դեպ, Ղրղզստանում է ռուսական «Կանտ» ավիաբազան, որը պատկանում է արագ արձագանքման հավաքական ուժերին եւ ապահովում է ՀԱՊԿ պետությունների օդային տարածքի անվտանգությունը: «Բայրաքթար» սարքերն այս տարվա սեպտեմբերին ցուցադրվել էին նաեւ Աշխաբադում Թուրքմենստանի 30-ամյակի կապակցությամբ անցկացված շքերթի ժամանակ։

Սրանով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը՝ ձգտելով դառնալ զենք եւ զինամթերք արտադրող, արտահանող երկրներից մեկը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Տարածվում» է ոչ միայն դեպի Արեւելք, այլեւ եվրոպական ուղղությամբ։ Այսպես, հաջորդ տարի Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը զինված կլինի թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով։ Դեռեւս մայիսին Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել էր, որ թուրքական անօդաչու սարքերը մեծ ներուժ են դրսեւորել Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ։ «Bayraktar BT2» մոդելը գնելու ցանկություն են հայտնել նաեւ Սերբիան եւ Հունգարիան, հաղորդում է «Anadolu» գործակալությունը։ Բացի այդ, տեղեկություններ կան այն մասին, որ Մեծ Բրիտանիան մտադիր է հրաժարվել մեծ չափերի ամերիկյան «Protector» անօդաչու սարքերից եւ դրանք փոխարինել ավելի մատչելի թուրքականով։

Նշենք, որ թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Մակինա Սելջուկ Բայրաքթարը Աքսարայ քաղաքում անցկացվող «Technofest» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ «Baykar Makina»-ի շահույթի մոտ 70 տոկոսը ստացվում է արտահանումից, եւ երբեմն դժվարություններ են ունենում պահանջարկը բավարարելու հարցում: Ընկերությունը մինչ օրս կնքել է 10-ից ավելի արտահանման պայմանագիր։ Նա հավելել է, որ այժմ աշխատում են «Akıncı» (թարգմանաբար՝ առաջ) անօդաչու թռչող սարքի արտադրության, «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի, ինչպես նաեւ անօդաչու ռազմական ինքնաթիռի նախագծման վրա։

Ինչպես եւ սպասելի էր, թուրքական անօդաչու թռչող սարքը գործողության մեջ դրվեց նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում։ Հոկտեմբերի 26-ին Ուկրաինան հայտարարել էր Դոնբասում բայրաքթարի առաջին մարտական օգտագործման մասին։ Ընդամենը շուրջ մեկ ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Կրեմլը մտահոգություն էր հայտնել Կիեւին այդ զենքի մատակարարման պայմանագրի ստորագրման կապակցությամբ։

Ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, զենք եւ զինամթերք արտադրող, արտահանող երկրների շարքում առաջատարը լինելու ձգտմանը զուգահեռ Թուրքիան փորձում է նաեւ փոքրացնել այս բնագավառում ունեցած կախվածությունն իր «հին» գործընկերներից։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ «F-15»-ի եւ «C-400»-ի շուրջ լարվածությունը դեռ չկարգավորած` Թուրքիան մտադիր է պայմանագրեր կնքել երկու հարավկորեական ընկերությունների հետ ապագա թուրքական «Ալթայ» մարտական տանկի համար շարժիչների եւ փոխանցման մեխանիզմների մատակարարման վերաբերյալ, այդ մասին տեղեկացնում է «Defense News»-ը։ «Ալթայի» արտադրությունը զգալիորեն հետաձգվել էր, քանի որ խնդիրներ էին առաջացել հիմնական բաղադրիչների, այդ թվում՝ շարժիչների եւ փոխանցման տուփերի հետ կապված. դրանց ստացումը սառեցվել էր գերմանական ընկերությունների կողմից Սիրիայում ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության պատճառով։ Այսկերպ Անկարան լուծում է հավասարակշռման եւ տարբեր խաղացողներից կախվածության հարցը, իսկ բավարար չափով անկախություն ձեռք բերելուց հետո չի բավարարվելու միայն զենք եւ զինամթերք վաճառելով, դրան հետեւելու է նաեւ թուրքական շահերից բխող քայլերի ու գործողությունների պարտադրումը թուրքական զենքի տրամադրման դիմաց։ Սրանով Թուրքիան լրացուցիչ ռիսկեր եւ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում գրեթե մազից կախված խաղաղությունը պահպանելու համար։

Թեգեր: BayraktarԱԹՍզենքԹուրքիա
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կհարթվի՞ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խաթարելուն ուղղված միջադեպը

Կհարթվի՞ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խաթարելուն ուղղված միջադեպը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist