Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լռությունը երկար չի տեւի

Պետական մակարդակով սկանդալի շարունակությունից դժվար թե հնարավոր լինի խուսափել

Հոկտեմբերի 29, 2021
Միջազգային
Լռությունը  երկար չի տեւի
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
588
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նույնքան անսպասելի, ինչպես սկսվել էր, ավարտվեց բախումը Թուրքիայի՝ մի կողմից, եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ՝ մյուս կողմից: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկեց արեւմտյան երկրների՝ թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության դեմ հանդես եկած 10 դեսպանի՝ երկրից վտարելու իր որոշումը: Սակայն մեր աչքերի առջեւ բռնկվում է Թուրքիայի մի այլ հակամարտություն, այս անգամ՝ Իսրայելի հետ: Այն կապված է երկրում «Մոսադի» ենթադրյալ գործակալների ձերբակալության հետ:

Երեքշաբթի օրը վերջապես ավարտվեց ճգնաժամը, որը պայմանավորված էր Էրդողանի մտադրությամբ՝ երկրից վտարելու Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններին, ովքեր պաշտպանեցին Քավալային։ Ճգնաժամի ավարտը նախաձեռնեց Վաշինգտոնը։ Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ դեսպանությունը թվիթերում կարճ հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Դա ենթադրում է, մասնավորապես, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների չմիջամտություն ընդունող պետության գործերին։ Այս հայտարարությունը թվիթերում տեղադրեցին մյուս 9 դեսպանությունները, որոնց ղեկավարներին Թուրքիայի նախագահը պատրաստվում էր վտարել երկրից։ Ամերիկյան հայտարարությունը վերջինը վերանայել է Գերմանիայի դիվանագիտական առաքելությունը։

Այս ամենը Էրդողանը գնահատել է որպես ապացույց, որ իր արեւմտյան հակառակորդները ներողություն են խնդրում Քավալային աջակցելու համար։ Ինչպես նա է արտահայտվել, դեսպաններն «իրենց դասը սովորել են» եւ արդեն «ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»։ Բավական վիճելի եզրակացություն է՝ հաշվի առնելով, որ Եվրախորհուրդը հետ չի կանչել Թուրքիային ներկայացրած իր պահանջը՝ դադարեցնելու Քավալայի հալածանքները: Պատժամիջոցներով կամ ազդեցության այլ միջոցներով արձագանքելու սպառնալիքը, եթե մինչեւ դեկտեմբեր 2016 թ. պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող իրավապաշտպանի գործը չդադարեցվի, առաջվա պես ուժի մեջ է մնում։ 10 երկրի պաշտոնական ներկայացուցիչներն զգույշ են եղել իրենց հայտարարություններում այն օրերի ընթացքում, որոնք անցել են Էրդողանի՝ զանգվածային արտաքսում սկսելու առաջին խոստումներից հետո: Բայց Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին, ով սեփական դիրքի շնորհիվ կարող է իրեն թույլատրել ավելի անկեղծ խոսել, քան դիվանագիտական ծառայության իր գործընկերները, Թուրքիայի նախագահի գործողությունները գնահատել է որպես այն բանի վկայություն, որ երկրի կառավարությունը «շարժվում է դեպի ավտորիտարիզմ»։ «Մեզ չի կարելի վախեցնել։ Ազատություն Օսման Քավալային»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Բուն Թուրքիայում քննարկվում են ճգնաժամի հետեւանքները եւ դրա գինը տեղական տնտեսության համար։ «Bloomberg» գործակալությունը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, պնդում են, որ երկուշաբթի օրը Էրդողանին ողջ կառավարությունը բառացիորեն համոզել է դեսպանների զանգվածային արտաքսում չկատարել։ Այլապես առանց այն էլ թուլացած ազգային արժույթի հետ տեղի կունենա նույնը, ինչ Թուրքիայի նախագահի վարկանիշի դեպքում։ Նրա վարկանիշը, դատելով «Metropoll» կենտրոնի հետազոտություններից, հոկտեմբերին կտրուկ անկում է ապրել։ Էրդողանին աջակցության մակարդակը նվազել է մինչեւ 40 տոկոս: Դա ամենացածր ցուցանիշն է նրա կառավարման 19 տարվա ընթացքում։ Ավելին՝ հարցվածների մոտ 53 տոկոսը չի հավատում 2023 թ. խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակին։ Ընդհանուր առմամբ՝ թուրքերի մեծամասնությունն սպասում է, որ Էրդողանի երկար կառավարման ժամանակը շուտով կավարտվի:

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի երկրների եւ Աֆրիկայի ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնի դոցենտ Պավել Շլիկովը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նշել է Թուրքիայում այսօր իշխող կուսակցության քարոզչության առանձնահատկությունը. այն, 19 տարի լինելով իշխանություն, շարունակում է նույն հռետորաբանությունը, ինչ իշխանության համար պայքարում: «Սովորաբար պոպուլիստները, ստանալով կառավարման լծակներ, հրաժարվում են պոպուլիզմից։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ընդհակառակը, նույնիսկ իշխանություն գալուց հետո շարունակում է թշնամիներ փնտրել եւ ասել, որ իր հակառակորդների քաղաքականության զոհն է»,- ասել է փորձագետը։

Հետաքրքիր է, որ Էրդողանի՝ դեսպաններին վտարելուց հրաժարվելու օրը երկրի առջեւ նոր միջպետական հակամարտության հեռանկար է ուրվագծվում։ Կառավարամետ պաշտոնական «Սաբահ» թերթը հրապարակել է Իսրայելի օգտին լրտեսության համար ձերբակալվածների (ճիշտ է՝ ստվերված աչքերով) լուսանկարները: «Մոսադի» լրտեսական ինչ-ինչ բջիջների բացահայտման ու դրա հետ կապված 15 հոգու ձերբակալության մասին թուրքական մամուլում հաղորդվել է դեռ հոկտեմբերի 22-ին։ Սակայն այս մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել ոչ Թուրքիայից, ոչ Իսրայելից, ինչպես որ չեն հաղորդվել նաեւ հետաքննության մանրամասները։

Այժմ, սակայն, մանրամասնություններ են հայտնվել: «Սաբահի» տեղեկութուններով՝ լրտեսական բջիջները ղեկավարել է ոմն Ա. Զ., որին թերթն անվանում է «Մոսադի» ներկայացուցիչ Գերմանիայում: Իսկ լրտեսների նպատակը, որոնց թվում նաեւ արաբներ են եղել, պաղեստինցիների հետ Թուրքիայի իշխանությունների կապերի մանրամասներն իմանալն էր:

Իսրայելական կողմից այս լուրերի միակ մեկնաբանությունը «Մոսադի» նախկին ղեկավար Ռամա Բեն-Բարաքի հայտարարությունն է։ Նա պնդում է, որ թերթի հրապարակման մեջ նշվածներից ոչ մեկը կապ չունի իսրայելական հետախուզության հետ։ Սակայն Իսրայելը հազվադեպ է ընդունում, որ այս կամ այն երկրում կալանավորված մարդիկ «Մոսադի» աշխատակիցներ են։ Ինչպես էլ որ լինի, «Սաբահի» հրապարակումից հետո պետական մակարդակով սկանդալի շարունակությունից դժվար թե հնարավոր լինի խուսափել։ Առայժմ թուրքական իշխանությունները լռում են, բայց այդ լռությունը դժվար թե երկար տեւի։

Թեգեր: ԹուրքիաԻսրայելՕսման Քավալա
Կիսվել2Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Աջակցում են քաշաթաղցիներին

Աջակցում են քաշաթաղցիներին

Արժեքային համակարգը ստի տիրույթում

Արժեքային համակարգը ստի տիրույթում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    435 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Թաթոյանների ջրաղացում

    21 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Վարպետի երախտավոր զավակը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist