Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

Հնարավո՞ր է, արդյոք, ստատուս-քվոյի փոփոխություն տարածաշրջանում

Հոկտեմբերի 30, 2021
Միջազգային
Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
877
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս կրկին լարվածության աճ է նկատվում Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Թայվանի (Չինաստանի Հանրապետություն) հետ կապված։ Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արել ԱՄՆ-ին պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը եւ պարտավորությունները Թայվանի հարցում՝ դադարեցնելով ցանկացած պաշտոնական շփում կղզու հետ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2020/2021 AsiaGlobal Fellow, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։

-Պրն Սահակյան, որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ Թայվանի շուրջ լարվածությունը վերածվի ռազմական բախման, եթե հաշվի առնենք, որ Չինաստանն արագացրել է Թայվանի ափերի մոտ՝ Ֆուցզյան նահանգում տեղակայված երեք ավիաբազաների արդիականացումն ու հզորացումը։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս ուղղությամբ։

-Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ փոփոխվում է աշխարհակարգը՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով ու վտանգներով։ Հիմնական մրցակցությունն ընթանում է աշխարհի գերտերության՝ ԱՄՆ-ի եւ նրան մարտահրավեր նետող Չինաստանի՝ երիտասարդ գերտերության միջեւ։ Կողմերը փորձում են օգտագործել հնարավոր միջոցներն ու առկա հիմնախնդիրները մեկը մյուսին զսպելու համար։ Թայվանի հիմնախնդրի շուրջ ճգնաժամի խորացումը եւս բխում է վերոհիշյալ պատճառից։ ԱՄՆ-ն փորձում է Չինաստանի շուրջ սեղմել օղակը, ներգրավել այս գործում Ասիա-խաղաղօվկիանոսյան այլ խաղացողների, որոնց թվում է նաեւ Թայվանը։ Չինաստան իր հերթին, զգալով սեփական տնտեսական, քաղաքական ու ռազմական հզորությունները, փորձում է մեծացնել ճնշումը Թայփեյի նկատմամբ, ստիպել, որ վերջինս զերծ մնա հակաչինական քայլերից եւ վերջիվերջո վերաինտեգրվի Չինաստանին։ Պեկինում Թայվանը վերադարձնելու հարցի շուրջ բազմիցս նշել է նաեւ նախագահ Սի Ծինփինը։ Իհարկե, այս իրադարձությունները վտանգում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը, որն անմիջականորեն ազդում է համաշխարհային տնտեսության վրա, քանի որ հենց այս տարածաշրջանն է ներկայումս դարձել աշխարհի տնտեսական կենտրոնը։ Իհարկե, կա լարվածություն, մրցակցություն, բայց չեմ կարծում, որ Չինաստանը կփորձի հարցը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ դա կարող է բերել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ ռազմական ուղիղ բախման, ինչին դեռ պատրաստ չէ Չինաստանը, քանի որ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական բաղադրիչներով զիջում է ԱՄՆ-ին։ Չինաստանի զարգացումը նաեւ անմիջականորեն կապված է տնտեսության զարգացման հետ, ինչն անհնար է առանց խաղաղության։ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան եւս դեմ կլինեն պատերազմին, քանի որ հնարավոր պատերազմի դեպքում Չինաստանը կհարվածի այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազներին, ինչը եւս այս երկրների տնտեսությունն ու կայունությունը կվտանգի, նրանց կներքաշի կործանարար պատերազմի մեջ։

-Համաշխարհային մակարդակով Թայվանը էլեկտրոնիկայի ոլորտում առաջատար է։ Ի՞նչ ազդեցություն կունենա կղզու շուրջ ներկայումս գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխությունը։

-Կարծում եմ, որ ստատուս-քվոյի փոփոխություն, մեծ հաշվով, չի լինի, բայց, իհարկե, յուրաքանչյուր քաղաքական լարվածություն հարվածում է նախեւառաջ տվյալ տարածաշրջանի երկրների տնտեսություններին, տեխնոլոգիական բաղադրիչին։

-Չինաստանը սկսել է հեռացնել մզկիթների գմբեթները եւ քանդել մինարեթները։ Մասնավորապես նշվում է, որ վերջերս որոշվել է հեռացնել Սինին քաղաքի 700-ամյա Դոնգուան մզկիթի կանաչ գմբեթները։ Համապատասխանո՞ւմ է, արդյոք, լրատվամիջոցներում տեղ գտած այս նորությունը իրականությանը։ Եթե այո, ապա որո՞նք են նման քայլի պատճառները։

-Նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Միգուցե կատարվում են վերակառուցման աշխատանքնե՞ր, բայց այդ հարցը ճիշտ կլինի ուղղել եւ կոնկրետ պատասխան ակնկալել Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչներից։ Համենայնդեպս, ես հինգ տարի ապրել եմ Չինաստանում, եւ հենց Սի Ծինփինի նախագահության ժամանակաշրջանում ակնհայտ էր, որ Չինաստանի ղեկավարությունը հակված է մեծացնել կրոնական ազատությունները։ «Բոլոր» մզկիթների կամ Չինաստանում բնակվող մուսուլմանների նկատմամբ նման քաղաքականությունը հնարավոր չեմ համարում նաեւ այն պատճառով, որ Չինաստանն ունի ռազմավարական համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլն։ Չինաստանը հարյուրավոր միլիարդների ներդրումներ է կատարում մուսուլմանական երկրներում։ Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի պետություններն ակտիվորեն մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, այնպես որ Պեկինը հակամուսուլմանական քաղաքականություն չի վարի, ձեռնտու չէ։ Ընդհակառակը, փորձում է զարգացնել իր քաղաքական, տնտեսական հարաբերությունները մուսուլմանական երկրների հետ, խորացնում է հարաբերությունները նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ։

-Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը սեպտեմբերի 15-ին համատեղ հայտարարություն հրապարակեցին պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա «AUKUS» անվանումը: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ եռակողմ գործակցությունը միջազգային քաղաքական զարգացումների վրա։

-Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ ձեւաչափը եւս միտված է զսպել Չինաստանին Հարավչինական ծովում, խոչընդոտներ ստեղծել Չինաստանի «21-րդ դարի մետաքսի ծովային ճանապարհ նախաձեռնության» համար։ Նպատակն է ի դեմս Ավստրալիայի ստեղծել մի հզոր ծովային տերություն, որը հագեցած կլինի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրվող նորագույն միջուկային սուզանավերով։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ Ավստրալիան իրավունք չունի միջուկային զենք ունենալ, այդ դեպքում, ինչո՞ւ պետք է նրա համար կառուցվող սուզանավերը դրանք կրելու հնարավորություն ունենան։ Սա նաեւ որոշակիորեն հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։ Միջուկային զենքի, սպառազինությունների տարածման մրցավազքի նոր վտանգներ է առաջ բերում։ Այս ամենին դիմակայելու համար Չինաստանը եւս կփորձի մեծացնել իր միջուկային հզորությունները, ինչպես նաեւ կշարունակի զարգացնել ռազմա-տեխնիկական, քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ։

-Հոկտեմբերին տեղի ունեցավ Ձեր եւ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, Ավստրիայի զինված ուժերի գիտական հանձնաժողովի ռազմավարության անվտանգության քաղաքականության խորհրդատվական կոմիտեի նախագահ Հեյնց Գերթների համահեղինակությամբ «Չինաստան եւ Եվրասիա․ Վերաիմաստավորելով համագործակցությունը եւ տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» աշխատության շնորհանդեսը։ Ի՞նչպիսի առանցքային թեմաների եւ հարցադրումների է անդրադառնում աշխատությունը։

-«China and Eurasia: Rethinking Cooperation and Contradictions in the Era of Changing World Order» աշխատությունը երկար եւ քրտնաջան աշխատանքից հետո տպագրվեց աշխարհի լավագույն ակադեմիական հրատարակչություններից մեկում՝ Մեծ Բրիտանիայի «Taylor & Francis»-ի «Routledg»-ում։ Գրքում, որի առանձին գլուխներ գրված են Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ավստրիայի, Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնտենեգրոյի, Վրաստանի առաջատար գիտնականների կողմից, ուսումնասիրվել է Չինաստանի եւ Եվրասիական այլ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունները փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Գիրքը ներկայացնում է Չինաստանի շրջադարձը դեպի Եվրասիա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով, Շանհայի համագործակցության կազմակերպության դերն անվտանգության հարցերում, Պեկինի համագործակցությունը եւ տարաձայնություններն ԱՄՆ-ի, Հնդկաստանի, ԵՄ-ի, Արեւմտյան Բալկանների եւ Հարավային Կովկասի, ԱՍԵԱՆ-ի երկրների հետ։ Աշխատությունը վերլուծում է չին-ռուսական համատեղ պայքարը Եվրասիայում բազմաբեւեռության եւ բազմակողմանիության գործում։ Ուսումնասիրությունը հետազոտում է նաեւ Եվրասիայում իրականացվող թվայնացման գործընթացները, որտեղ կարեւոր դեր են խաղում Չինաստանի «Մետաքսի թվային ճանապարհը» եւ ԵԱՏՄ-ի «Թվային օրակարգը»։ Գրքում ներկայացվում են միջազգային հեղինակային թիմի առաջարկությունները, որոնց միջոցով հնարավոր է մեղմել քաղաքական լարված իրավիճակը, զարգացնել բազմակողմ տնտեսական հարաբերությունները։ Գիրքը գրախոսվել է համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների կողմից։

Թեգեր: ԱՄՆԹայվանՉինաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արտոնություն արտերկրից գնումներ կատարողների համար

Արտոնություն արտերկրից գնումներ կատարողների համար

«…Մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան»

«…Մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist