Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լիբանանը կրկին հայտնվել է անելանելի վիճակում

Նոյեմբերի 6, 2021
Միջազգային
Լիբանանը կրկին հայտնվել է անելանելի վիճակում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
243
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունների պատճառով վարչապետ Դիաբը հրաժարական տվեց, եւ երկրում տիրող տնտեսական ճգնաժամն էլ ավելի խորացավ: 2019 թ. համեմատությամբ լիբանանյան լիրան 90 տոկոսով արժեզրկվեց, սղաճը կազմեց 120 տոկոս։ Անդունդի եզրին հայտնվեց Միջին Արեւելքի երբեմնի ծաղկուն ու, թերեւս, ամենազարգացած երկիրը, իրավիճակը դարձավ խիստ սպառնալից, տնտեսությունը հայտնվեց ազատ անկման վիճակում։ Ըստ որոշ աղբյուրների՝ բնակչության ավելի քան 50 տոկոսը հատել է աղքատության սահմանը։

Նման իրավիճակում նոր կառավարության ձեւավորումը հավելյալ բարդություններ էր ստեղծում. նախագահ Միշել Աունի առաջարկած վարչապետներ Մոստաֆա Ադիբիին ու նախկին վարչապետ Սաադ Հարիրիին չհաջողվեց կառավարվություն ձեւավորել։ Ի վերջո, 2021 թ. հուլիսի 26-ին Լիբանանի խորհրդարանը 73 ձայնով հաստատեց 3-րդ՝ հայտնի միլիարդատեր Նաջիբ Միկաթիի թեկնածությունը, ով նախկինում՝ 2005 եւ 2011 թթ., կարճ ժամանակահատվածներում զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը։ Նրան հաջողվեց 2021 թ. սեպտեմբերին ներկայացնել 24 անդամ ունեցող կառավարության կազմը` հայտարարելով, թե իր գլխավորած կառավարությունը նպատակամղված է, Ֆրանսիայի առաջարկած նախագիծն իրականացնելով, երկիրը փրկել կործանումից։ Ներքին ճգնաժամը հաղթահարելու գործին լծված կառավարությունը, որի առջեւ ծառացած են բազում խնդիրներ, այժմ էլ հայտնվել է Պարսից ծոցի արաբական  երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի ու Քուվեյթի հետ փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամի առջեւ, ինչն առնվազն տնտեսական լուրջ հարված կլինի Լիբանանին, եթե շուտափույթ չվերացվի, քանի որ Բեյրութը տնտեսական ամենամեծ աջակցությունն ստանում է հենց այդ երկրներից։

Դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Կարդահին, ով նախքան այդ պաշտոնին նշանակվելը հայտնի լրագրող ու հաղորդավար էր, «Ալ ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պաշտպանելով Եմենի հուսիներին, խիստ քննադատել էր Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին` նշելով, թե վերջիններս ոտնձգություն են կատարել Եմենի դեմ։ Կարդահիի հարցազրույցի հրապարակումը խիստ զայրացրել է Էր Ռիյադին, որը Բեյրութից հետ է կանչել իր դեսպանին եւ երկրից վտարել Լիբանանի դեսպանին։ Այնուհետեւ նման քայլի են դիմել նաեւ ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Քուվեյթը, ինչպես դա տեղի ունեցավ 2017 թ. Կատարի դեպքում։ Թեեւ Լիբանանի դեմ տնտեսական պատժամիջոցները շատ ավելի մեղմ են, սակայն, հաշվի առնելով այդ երկրի տնտեսական խոր ճգնաժամը, նման քայլը շատ լուրջ հետեւանքներ է ունենալու, եթե դառնա տեւական։ Մանավանդ որ, Համաշխարհային բանկի տվյալներով, Լիբանանը հայտնվել է ֆինանսատնտեսական փլուզման եզրին, ինչը գնահատվել է որպես արդի պատմության մեջ ամենախոր տնտեսական անկում։  Հավելենք, որ Էր Ռիյադը շեշտել է, թե ընդունված որոշումները պայմանավորված չեն միայն Կարդահիի խոսքերով, այլ իրենց բողոքի արմատները Լիբանանի քաղաքական ոլորտում «Հըզբոլահի» օր օրի աճող դերակատարության մեջ են։ 

Այլ կերպ ասած՝ «շան գլուխը» հենց այդտեղ է թաղված, քանի որ իրանամետ «Հըզբոլահը», որը ներկայացված է ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում, անժխտելի դեր ունի այդ երկրում, սակայն Եմենում հովանավորում է հուսիներին, որոնց դեմ պատերազմում են Պարսից ծոցի ավազանի երկրները։ Բացի այդ, վերջիններս ակնհայտ քայլեր են անում Իրանի ազդեցությունն արաբական աշխարհում եւ մասնավորապես Լիբանանում ու Իրաքում նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Թեեւ վարչապետ Միկաթին հայտնել է, թե տեղեկատվության նախարարը նման տեսակետ է հայտնել նախքան այդ պաշտոնն ստանձնելը, եւ որ դա բնավ կառավարության տեսակետը չէ, անգամ ակնարկել է նախարարի հրաժարականի մասին, սակայն արձագանք չի գտել Էր Ռիյադում։ Նախագահ Աունը եւս շեշտել է, թե Լիբանանը ձգտում է Էր Ռիյադի հետ ունենալ ամենասերտ փոխհարաբերությունները` ընդգծելով, որ չպետք է ոմանց տեսակետները բացասական ազդեցություն ունենան դրանց վրա։ Նոյեմբերի 2-ին խնդրին անդրադարձել է նաեւ ՆԳ նախարար Աբդուլահ բու Հաբիբը՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի ճնշումը Լիբանանում «Հըզբոլահի» դերը նվազեցնելու հարցում այդ երկրին պարտադրում է խիստ դժվարին պայմաններ։ Նա հավելել է, թե Բեյրութը չի կարող «Հըզբոլահի» գլուխը սկուտեղի վրա մատուցել Էր Ռիյադին։ 

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարը հայտարարել է, թե Բեյրութը ցանկանում է լավագույն փոխհարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ` նշելով, որ եղբայրական երկրներն առաջացած տարաձայնությունները պետք է լուծեն բանակցություններով եւ ոչ թե տեսակետներ պարտադրելով։ Միաժամանակ նա հավելել է, որ «Հըզբոլահը» Լիբանանի քաղաքական դաշտում կարեւոր գործոն է, բայց գերիշխանություն չունի։ Սա՝ այն դեպքում, երբ նախօրեին Էր Ռիյադը շեշտել էր, թե, քանի դեռ Լիբանանը «Հըզբոլահի» գերիշխանության տակ է, երկխոսություն ու փոխըմբռնում չի լինելու։ Ավելին՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հստակ հայտնել է, թե Լիբանանի հետ Էր Ռիյադի խնդիրը պայմանավորված չէ լոկ Եմենին վերաբերող ինչ-որ նախարարի պարզունակ տեսակետներով, այլ ավելի խոր արմատներ ունի։ Այլ խոսքով՝ Սաուդյան Արաբիան ծանրագույն վիճակում հայտնված Լիբանանի վրա, որը խիստ կարիք ունի արաբական աշխարհի տնտեսական աջակցությանը, լուրջ ճնշումներ է գործադրում «Հըզբոլահին» քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով, ինչը, թերեւս, անհնարին է։ Բայց եւ այնպես նոյեմբերի 4-ին Աունն ու Միկաթին հայտարարել են, թե համատեղ ջանքերով առաջացած խնդիրները կարգավորելու համար ճանապարհային քարտեզ են մշակել, սակայն սա եւս որեւէ արձագանք չի գտել, ինչը նշանակում է, թե ճնշումները Լիբանանի դեմ շարունակվելու են։

Թեգեր: Լիբանան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մոսադի» նախկին պաշտոնյայի բացահայտումը

«Մոսադի» նախկին պաշտոնյայի բացահայտումը

«Հայի էությամբ հրեան»

«Հայի էությամբ հրեան»

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist