Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Տրիպոլին արտաքին ուժերի աջակցության կարիք ունի

Էրդողանը խոստանում է ուժեղացնել Թուրքիայի ռազմական ներկայությունը Լիբիայում

Նոյեմբերի 11, 2021
Միջազգային
Տրիպոլին արտաքին ուժերի աջակցության կարիք ունի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
216
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիբիական հակամարտության կողմերը փորձում են ապահովել արտաքին ուժերի աջակցությունը, չնայած այն բանին, որ երկիրը մոտենում է համընդհանուր ընտրություններին, որոնք կոչված են միավորելու Լիբիան: Արաբական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբայի ստամբուլյան հանդիպման արդյունքներով Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել իր ներկայությունը նախկին Ջամահիրիայում: Զուգահեռաբար իր դիրքերն է փորձում ամրապնդել Խալիֆ Հաֆթարը, որին իսրայելական ԶԼՄ-ները կասկածել են հրեական պետության հետ շփումների ակտիվացման մեջ:

Էրդողանի ու Դբեյբայի բանակցությունների օրակարգը կենտրոնացած էր Լիբիայում համընդհանուր ընտրությունների անցկացման վրա: Լիբիական քաղաքական երկխոսության ֆորումի որոշման համաձայն՝ դրանք պետք է կայանան 2021 թ. դեկտեմբերի 24-ին: Նախագահական ու խորհրդարանական արշավի մասնակիցների գրանցումը մեկնարկել է նոյեմբերի 8-ին: Ինչպես հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Իմադ աս-Սայեխը, հայտերի ընդունումը կտեւի մինչեւ նոյեմբերի 22-ը, իսկ գրանցումը կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Դբեյբան, որը գլխավորում է փոխզիջումային ժամանակավոր կառավարությունը, ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում: Ըստ դիտորդների՝ թեկնածուներին ներկայացվող չափանիշները, որոնք պաշտոնապես հրապարակվել են ընտրական հանձնաժողովի կողմից, «հարմարեցվել» են նրան: Ստամբուլում Ազգային միասնության կառավարության ղեկավարի բանակցությունների բովանդակությունը նշանակում է, որ պետության ղեկավարի պաշտոնում հնարավոր ընտրությունից հետո նա հույս ունի ամրապնդել կապերը թուրքական կողմի հետ, որը լիբիական հակամարտության ամենաակտիվ արտաքին մասնակիցն է: Էրդողանը Դբեյբային վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Տրիպոլիին: Թուրքիային եւ Արեւմտյան Լիբիային կապում են փոխըմբռնման հուշագրերը, որոնք վերաբերում են ռազմական օգնությանն ու ծովային սահմաններին:

Էրդողանն ու Դբեյբան պայմանավորվել են ակտիվացնել ռազմական շփումները: Սաուդյան «Աշարք ալ-Աուսատ» ազդեցիկ թերթը հայտնել է, որ Տրիպոլին պաշտոնական հարցում կուղարկի Անկարային նախկին Ջամահիրիայում տեղակայված թուրքական զինված ուժերի ռազմական խորհրդատուների թվի ավելացման վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ Տրիպոլիի անվտանգության ուժերի ներկայացուցիչների խումբը կմեկնի Թուրքիա՝ վերապատրաստման: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Անկարան ցանկանում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Լիբիայում համընդհանուր ընտրություններից առաջ, չնայած հյուսիսաֆրիկյան երկրի տարածքից արտաքին ուժերի դուրսբերումն ազգային հաշտության հիմնական պայմանն է։

Արտաքին օգնությունն ավելացնելու ոչ պակաս հնչեղ, բայց նաեւ գաղտնի փորձեր է կատարում Հաֆթարը, ով նույնպես ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ զորավար Սադամի որդին անցյալ շաբաթ Դուբայից ժամանել է Թել Ավիվ՝ Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։ «Հաարեցը» տեղեկացնում է, որ Սադամը ջանքեր է գործադրել իսրայելցիների հետ ռազմական եւ դիվանագիտական օգնության շուրջ պայմանավորվելու համար։ Դրա դիմաց հրեական պետությանը, իբր, խոստացվել է, որ եթե Հաֆթարն իշխանության գա, Լիբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ։

Մարշալի շփումները հրեական պետության հետ դժվար թե կարելի է մեծ գաղտնիք համարել. նրա գլխավորած Լիբիայի ազգային բանակը մեկ անգամ չէ, որ կասկածվել է մերձավորարեւելյան երկրներից ռազմական օգնություն ստանալու մեջ: Սակայն վերջին ամիսներին զորավարը, ըստ մի շարք նշանների, ակտիվացել է։ «Իսրայել Հայոմ» թերթը վերջերս տեղեկություններ է հրապարակել, որ Հաֆթարի ընտանիքը դիմել է իսրայելական խորհրդատվական ընկերություններից մեկին՝ նախընտրական քարոզարշավին նախապատրաստվելու համար: Հանդեսը շեշտում է, որ ընկերությունը մեծ փորձ ունի քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ նույն տվյալների՝ այդ ընկերությանն է դիմել նաեւ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը։

Եթե Հաֆթարը եւ նրա կողմնակիցները խուսափում են իրենց արտաքին հովանավորների հետ շփումների վրա հրապարակային շեշտադրումներից, Տրիպոլին եւ Անկարան, ընդհակառակը, ավանդաբար ցուցադրում են իրենց հարաբերությունների որակը։

«Թուրքիան իրեն համարում է Լիբիայի անվտանգության կարեւոր տարր, իսկ իր ռազմական խորհրդականների ներկայությունը՝ պարտադիր գործիք ոչ միայն Լիբիայում անվտանգության համակարգի կառուցմանն աջակցելու, այլեւ Արեւելյան Միջերկրական ծովի ողջ տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու համար,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է տնտեսագիտության բարձրագույն դպրոցի քաղաքական գիտությունների ամբիոնի ավագ դասախոս Գրիգորի Լուկյանովը։- Վարչապետ Դբեյբան համեստ է թուրքական օգնության ծավալման ու պահպանման անհրաժեշտության իր գնահատականներում: Այդուհանդերձ, Թուրքիան երկրի հյուսիս-արեւմուտքում տնտեսության, քաղաքականության ու անվտանգության ոլորտների առանցքային խաղացողներից է»:

«Չնայած կարգավորման որոշակի առաջընթացին, ռազմական բաղադրիչը ցանկացած կողմի քաղաքական կապիտալի անբաժանելի մասն է նույնիսկ առաջիկա ընտրությունների պայմաններում»,- ենթադրում է Լուկյանովը։ Նրա խոսքերով՝ լիբիական հակամարտության ներքին մասնակիցներին ապառազմականացումը ձեռնտու չէ. նրանք ստիպված են սեփական լսարանին ցուցադրել, որ իրենց ձեռքում ունեն արդյունավետ ռազմական գործիք։ «Այսօր լիբիացի քաղաքական գործիչը, ով զուրկ է սեփական ռազմական ուժից եւ արտաքին աջակցությունից, առաջիկա ընտրական գործընթացի շրջանակներում իշխանության համար պայքարում հաջողության հասնելու պակաս հնարավորություններ ունի»,- վստահ է Լուկյանովը:

Ինչ վերաբերում է Լիբիայում քաղաքական կարգավորման գործընթացին, ապա այն ունի բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Խոսքը ոչ միայն անվտանգության խնդրի, այլեւ տնտեսական, քաղաքական երկխոսության հարցերի մասին է։ Այս ֆոնին թուրքական ներկայության ուժեղացման մասին հաղորդումները դժվար թե լրջորեն ինչ-որ բան փոխեն կարգավորման հարցում։ Առավել եւս, որ խաղաղ գործընթացը հնարավոր դարձավ միայն ռազմական ոլորտում փոխզիջման եւ զինադադարի շնորհիվ, ինչին հաջողվել է հասնել անմիջականորեն Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։

Թեգեր: ընտրություններԼիբիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երեխաների զարգացման եւ որակյալ կրթության ապահովման նպատակով

Երեխաների զարգացման եւ որակյալ կրթության ապահովման նպատակով

Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացն սկսվել է

Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացն սկսվել է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist