Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրան-4+1-ի բանակցությունների ճանապարհը շատ «փշոտ» է

Նոյեմբերի 13, 2021
Միջազգային
Իրան-4+1-ի բանակցությունների ճանապարհը շատ «փշոտ» է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ երկու տարի բավական դժվար ընթացող եւ ընդհատվելու վտանգներով լի բանակցություններից հետո, ի վերջո, 2015 թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիան) համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որն ուժի մեջ մնաց փաստորեն շուրջ մեկ տարի: 2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացրեց իր նախընտրական խոստումը JCPOA-ից դուրս գալու առնչությամբ, որը գնահատել էր որպես «վատթարագույն» համաձայնություն:

Հաստատված համաձայնության գլխավոր կողմերը Թեհրանն ու Վաշինգտոնն էին, ուստի մեկի հեռանալով գործնականում համաձայնությունը կորցրեց ուժը, թեեւ եվրոպական կողմը երկու նախագիծ մշակեց՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրարկված սահմանափակումները շրջանցելու եւ JCPOA-ը Իրան-4+1 ձեւաչափով փրկելու համար, բայց ապարդյուն։ Ստեղծված իրավիճակում Իրանը եւս որոշեց յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նահանջի քայլ կատարել համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից, ինչի արդյունքում վերսկսեց ուրանի հարստացման գործընթացը։ Եվ 2021 թ. հոկտեմբերի դրությամբ Իրանը տնօրինում է 25 կգ 60 տոկոսով եւ 120 կգ 20 տոկոսով հարստացած ուրան, մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանը իրավասու էր միայն հարստացնել 3,67 տոկոսանոց ոչ մեծ քանակի ուրան: Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում, հայտարարել էր, թե Վաշինգտոնը վերադառնալու է համաձայնությանը։ Սակայն ընթացիկ տարվա փետրվարի 23-ին Իրանը կյանքի կոչեց 2020 թ. դեկտեմբերին խորհրդարանի հաստատած օրենքը, որի համաձայն՝ այդ երկիրը սառեցնելու է 2003 թ. ստորագրած NPT (միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր) համաձայնությունը, որի շրջանակներում կամավոր հիմունքներով 2015 թ. համաձայնել էր թույլ տալ, որ ՄԱԳԱԹԷ-ի տեսուչներն առանց նախազգուշացնելու ցանկացած ժամանակ ժամանեն Իրան եւ ստուգեն այդ երկրի միջուկային օբյեկտները: Թեհրանը նման ստուգումներին համաձայնել էր JCPOA-ի շրջանակներում։ Նշյալ օրենքը կողմերի համար լուրջ բարդություններ է առաջացրել վերադառնալու համաձայնությանը, ինչի մասին տարբեր առիթներով մատնանշում էր Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին։

Այսուհանդերձ, Բայդենը համաձայնությանը վերադառնալը դարձրել է օրակարգային։ Վերլուծաբանները շեշտում են, թե կառավարության կազմում 2015 թ. ԱՄՆ բանակցող թիմի մեջ ընդգրկված գործիչների ներգրավումը Բայդենի` համաձայնությանը վերադառնալու հաստատակամության մասին է վկայում։ Եվ, ահա, 2021 թ. ապրիլի սկզբին Վիեննայում տեղի ունեցան ԱՄՆ-ի` JCPOA-ին վերադառնալու շուրջ  Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները՝ Իրան- 4+1-ի ձեւաչափով։ Հունիսի 12-20-ը տեղի ունեցավ բանակցությունների 6-րդ փուլը, որից հետո նշվեց, թե դրանց ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն դեռեւս խնդիրներ կան, որոնց շուրջ պետք է բանակցել։ Բանակցող բոլոր կողմերը ջանքեր էին գործադրում, որպեսզի համաձայնության գան մինչեւ Իրանի նախագահական ընտրությունները, բայց չհաջողվեց։ Հունիսի 18-ի ընտրություններին նախագահ ընտրվեց պահպանողական Մոհամեդ Ռաիսին, ով պաշտոնապես նախագահի պարտականություններն ստանձնել է օգոստոսի 3-ին։ Այնուհետեւ, բանակցությունները շուտափույթ վերսկսելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի հորդորներին ի պատասխան, Թեհրանը հայտարարում էր, թե նոր կառավարությունն ուսումնասիրում է տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, բացի այդ, պետք է նաեւ որոշում ընդունի բանակցող թիմի ձեւավորման մասին։ Միաժամանակ, Թեհրանը շեշտում էր, որ եթե ԱՄՆ-ը վերադարձի ցանկություն ունենա, ապա նախագահ Բայդենը կարող է դա անել պատժամիջոցները դադարեցներով։

Արեւուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, Իրանին սպառնաց, թե անվերջ բաց չեն լինելու բանակցությունների պատուհանները։ Ի վերջո, Իրանը հայտնեց, որ բանակցող թիմը գլխավորելու է ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քյանին, ով Ահմադինեժադի նախագահության օրոք Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաաիդ Ջալալի հետ նշյալ բանակցություններին մասնակցել է ավագ բանակցողի կարգավիճակով։ Նրա, որպես նախապատրաստական քայլ, հարցի շուրջ Ռուսաստանի ԱԳ նախարարի, Բրյուսելում Եվրամիության արտաքին հարցերի հաձնակատարի, ապա Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ  նախարարների, իսկ վերջիններս էլ իրենց հերթին Վաշինգտոնի հետ բանակցելուց հետո, հայտարարվել է, թե բանակցությունները  վերսկսվելու են Վիեննայում, նոյեմբերի 29-ին։ Սակայն նոյեմբերի 8-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին բանակցությունների առնչությամբ ներկայացրել է իրանական կողմի նախապայմանները. ա) ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ ստեղծված իրավիճակի համար այդ երկիրն է մեղավոր, բ) բոլոր պատժամիջոցները պետք է միաժամանակ վերացվեն, գ) Վաշինգտոնը պետք է երաշխավորի, որ հաջորդ որեւէ կառավարություն ծաղրի չի ենթարկի միջազգային պայմանագիրը, եւ չի կրկնվի ստեղծված իրավիճակը։ Սա այն դեպքում, երբ Թրամփի կառավարությունն իր իշխանության վերջին օրերին սահմանել է այնպիսի պատժամիջոցներ, որոնց չեղարկումը խիստ դժվար է լինելու։ Մյուս կողմից՝ որպեսզի համաձայնությունը երաշխավորված լինի, պետք է Կոնգրեսը հաստատի, իսկ դեմոկրատների վերջին պարտությունը նման հնարավորությունը հարցականի տակ է դնում։ Իսկ ԱՄՆ-ը շեշտել է, թե քանի դեռ Իրանը կրկին չի ստանձնել համաձայնությամբ ամրագրված իր պարտավորությունները, որեւէ սահմանափակում չի չեղարկվի։

Այլ կերպ ասած՝ կողմերն իրենց պահանջները ներկայացրել են առավել չափով, ինչը դժվարացնում է բանակցությունները։ Մանավանդ, եթե նշվածին հավելենք նաեւ, որ Թեհրանը պահանջում է բանակցություններն սկսել նոր ելման կետից՝ իր առաջ քաշած պայմաններով, իսկ 4+1-ը եւ մասնավորապես Եվրոպան ու ԱՄՆ-ը պնդում են, որ դրանք կվերսկսվեն հունիսի 20-ի դրությամբ։ Ահավասիկ, նոյեմբերի  9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կրկին շեշտել է, թե բանակցությունները վերսկսվելու են ընդհատված տեղից։  Բացի այդ, պահանջվել է նաեւ Իրանի սերտ համագործակցությունը ՄԱԳԱԹԷ-ի հետ։ Այս հարցը կարեւորվում է նոյեմբերի 22-26-ը վերջինիս տնօրենների խորհրդի նիստով, որտեղ Իրանի դեմ որոշում ընդունելը փորձագետները չեն բացառել։

Մի խոսքով՝ վերսկսվող բանակցությունների ճանապարհին խոչընդոտների պակաս չի զգացվի, ընդհուպ կարող են լինել նաեւ ընդհատումներ։ Սակայն վերջնական արդյունքը խիստ անհրաժեշտ է երկու կողմին էլ, ուստի դրական ելքի հավանականությունը եւս մեծ է։

Թեգեր: ԱՄՆԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հանուն արմատների կռիվ տվող հայ գիտնականը

Հանուն արմատների կռիվ տվող հայ գիտնականը

Մահկանաբերդի արծիվը

Մահկանաբերդի արծիվը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist