Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելի հետախուզությունում խռովություն է հասունանում

Բարեփոխումները «Մոսադում» հանգեցրել են մի շարք հնչեղ պաշտոնանկությունների

Նոյեմբերի 16, 2021
Միջազգային
Իսրայելի հետախուզությունում խռովություն է հասունանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
395
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գերատեսչությունը ներքին խոր ճգնաժամ է ապրում: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են մի շարք բարձրաստիճան սպաների հրաժարականների մասին՝ ի նշան բողոքի գործակալության ղեկավար Դեյվիդ Բարնեայի նոր քաղաքականության դեմ, ով պաշտոնը ստանձնել է այս տարի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա նախաձեռնել է մի շարք գերատեսչությունների լուծարումը դրանց «հնացած լինելու» պատճառով, ինչն առաջացրել է ծառայության վետերանների դժգոհությունը։ Իսրայելական հետախուզական հանրության որոշ ներկայացուցիչներ ենթադրում են, որ Բարնեայի պատճառով ստեղծված իրավիճակը կարող է խաթարել ռազմավարական կարեւորության գործողությունների իրականացումը:

Մի քանի շաբաթվա ընթացքում գործակալությունը լքել են երեք բարձրաստիճան սպաներ: Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները: Չորրորդը, ըստ նույն տեղեկությունների, դիտարկում է ծառայությունից հեռանալու տարբերակը: Պատճառը վարչության ներկայիս տնօրենի հետ տարաձայնություններն էին. հետախուզության վետերանները բողոքում էին ստորաբաժանումների միջեւ պարտականությունների բաշխման վերաբերյալ նրա կազմակերպչական որոշումների դեմ։ Դեյվիդ Բարնեան վերացրել է միանգամից մի քանի բաժանմունք, որոնք համարել է հին ու անօգուտ, իսկ որոշները միացրել է իրար։ Հատկանշական է, որ հրաժարական տվածների թվում են տեխնոլոգիական բաժանմունքի պետը, գործողությունների բաժանմունքի եւ հակաահաբեկչական արշավով զբաղվող կառույցի ղեկավարները։

Բարնեան նոր պաշտոնին անցել է հունիսի սկզբին՝ դառնալով առանցքային հետախուզական գործակալության 13-րդ ղեկավարը: Այս նշանակումը շատ ենթադրություններ է առաջացրել, թե «Մոսադի» քաղաքականությունն ապագայում դեպի ուր է շարժվելու: Նրա նախորդը՝ Յոսի Քոենը, նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմնակիցն էր, ինչը դիտորդներին նույնիսկ ստիպել է հետախույզին դիտարկել որպես կառավարության ղեկավարի պաշտոնում Նաթանյահուին հնարավոր փոխարինողի: Քոենի վրա էր դրվում այն աշխատանքը, որը Նաթանյահուին հնարավորություն էր տալիս քաղաքական միավորներ վաստակել: Օրինակ՝ նրան համարում են հրեական պետության ու արաբական աշխարհի երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի հիմնական համակարգող:

«Մոսադի» թիրախային չեզոքացումների մասին «Վերածնվիր եւ առաջինը սպանիր» գրքի հեղինակ Ռոնեն Բերգմանը պնդում է, որ Բարնեայի եւ նրա նախորդի միջեւ տարբերությունն ապշեցուցիչ է: Նրա խոսքերով՝ գերատեսչության նախկին ղեկավարներն իրենց գլխավոր առաքելությունը տեսնում էին այն բանում, որ հավաքեն հետախուզական տվյալներ եւ հատուկ գործողությունների համար հնարավորություններ մշակեն միայն ծայրահեղ դեպքում, մինչդեռ այժմյան տնօրենը «ավելի շատ կենտրոնանում է օպերատիվ տեղեկատվության հավաքագրման վրա, որը միանգամից կարող է վերածվել մարտավարական գործողությունների՝ միտված ռազմավարական փոփոխությունների նվաճմանը: Այլ խոսքերով՝ Բարնեան ագրեսիվորեն տրամադրված է դիվերսիոն գործողություններ իրականացնել առանցքային դեմքերի եւ հակառակորդների օբյեկտների նկատմամբ։

Բարնեայի նորամուծություններից մեկը լրագրողների հետ փոխգործակցության քաղաքականությունն է։ Եթե Քոենի օրոք գործակալությունը կարող էր զգույշ ազդանշաններ ուղարկել իր հակառակորդներին ԶԼՄ-ներում արտահոսքի միջոցով, ապա, ըստ «Հաարեց» թերթի մեկնաբան Յոսի Մելմանի, «Մոսադի» նոր ղեկավարը նախազգուշացրել է ներկա եւ նախկին պաշտոնյաներին, որ կպատժի յուրաքանչյուրին, ով ընթացիկ եւ անցյալի լրտեսական գործողությունների մասին բաց տեքստով կխոսի մամուլի ներկայացուցիչների հետ առանց իր թույլտվության՝ կարեւոր չէ՝ ձայնագրությամբ, թե ոչ պաշտոնապես: «Նա պլանավորում է «Մոսադին» վերադարձնել այն օրերը, երբ լռությունն իսկապես ոսկի էր»,- ասում է Մելմանը:

Հետախուզական գործակալության ղեկավարին բնութագրում է նաեւ այն, որ նա բարձր տեխնոլոգիաների ֆանատ է: Կարծիք կա, որ իրանյան միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը Թեհրանի նահանգում 2020 թ. ռոբոտացված գնդացրի օգնությամբ Բարնեայի պլանավորած գործողությունն էր: Նրա գործընկերների խոսքերով՝ դա ոչ միայն արտացոլում է Բարնեայի «ոչ ստանդարտ մոտեցումն» առաջադրանքների կատարման գործում, այլեւ նրա վճռականությունը՝ կատարելագործելու օպերատիվ գործունեությունը նոր գաջեթների հաշվին: Ինչպես վստահեցնում է Մելմանը, չնայած «Մոսադի» նոր ղեկավարը կես տարուց էլ պակաս ժամանակ է, ինչ նոր պաշտոնում է, բայց հասցրել է ստեղծել նոր ստորաբաժանումներ, որոնք իրենց աշխատանքում շեշտը դնում են բարձր տեխնոլոգիաների վրա: Բացառված չէ, որ դա իր դերն է խաղացել հատուկ ծառայության ներսում որոշ բաժանմունքների լուծարման գործում: Այժմ արտաքին հետախուզության գործակալությունը ցնցում է ապրում՝ կապված պաշտոնանկությունների շարքի հետ: Տարածաշրջանային հանդեսները վկայակոչում են «Մոսադի» ներսում ինսայդերների, ովքեր ասում են, որ վերջին զարգացումները կխաթարեն գործակալության ռազմավարական կարեւոր գործողությունները: Բացի այդ, Բարնեայի քաղաքականությունը, նրանց խոսքերով, կարող է պատճառ դառնալ, որ բարձրաստիճան շատ սպաներ ստիպված լքեն ծառայությունը, ինչը կհանգեցնի իսրայելական հետախուզական համայնքում դժգոհության մակարդակի աճին: Վտանգավոր է նաեւ այն, որ պաշտոնանկությունների գործընթացն ազդել է նաեւ շարունակականության խնդրի վրա: Նախկին օպերատիվ աշխատակիցների խոսքերով՝ թոշակի անցածներից առնվազն երկուսը համարվում էին տնօրենի պաշտոնի հիմնական թեկնածու, երբ ավարտվի Բարնեայի պաշտոնավարումը:

Բացառված չէ, որ «Մոսադում» ստեղծված իրավիճակը նաեւ այն բանի հետեւանք է, որ հոկտեմբերին Անկարան հայտարարեց, թե բացահայտել է լրտեսական ցանց, որը կապված է իսրայելական հետախուզության հետ: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը երկրի 4 նահանգում հատուկ գործողության շնորհիվ բացահայտեց լրտեսական 5 բջիջ, յուրաքանչյուրում՝ 3 մարդ: Բոլոր 15 անդամները ձերբակալվեցին: Նրանք իսրայելցիներին տեղեկատվություն են տրամադրել արտասահմանյան ուսանողների մասին, ովքեր սովորում են թուրքական համալսարաններում: Ուշադրության կենտրոնում են եղել այն ուսանողները, ովքեր ապագայում կարող են աշխատել պաշտպանական արդյունաբերությունում: Բջիջներից մեկի անդամներին հանձնարարվել է կապեր պահպանել «Մոսադի» օպերատիվ աշխատակիցների հետ, իսկ հանդիպումները կազմակերպել արտասահմանում: Այդ հանդիպումների ընթացքում տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք հետաքրքրել են Իսրայելին, փոխանցվել են «Մոսադի» աշխատակիցներին:

Ուշագրավ մի փաստ. լրտեսներից մեկը՝ Ա. Բ.-ն, եղել է ցանցի ամենակարեւոր անդամներից մեկը, նրան հանձնարարվել է հետեւել Թուրքիայում սովորող պաղեստինցիներին: Լրտեսական ցանցի անդամներին հանձնարարվել էր տեղեկություններ հավաքել թուրքական համալսարաններ հաճախող պաղեստինցիների մասին եւ պարզել, թե նրանց ինչ հնարավորություններ են առաջարկում կառավարությունն ու քաղաքապետարանները։ Ցանցն այնուհետեւ օգտագործել է այս տեղեկատվությունը ֆիզիկական անձանց պրոֆիլներ կազմելու համար, որոնք ուղարկվել են «Մոսադի» աշխատակիցներին արտասահմանում՝ օգտագործելով ծածկագրված վեբ ծրագրեր: Ցանցը նաեւ ուսումնասիրել է Թուրքիայում գործող տարբեր ասոցիացիաներ ու կազմակերպություններ եւ իր եզրակացություններով կիսվել իսրայելցիների հետ:

Թեգեր: ԻսրայելՄոսադ
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սեւանիտներ. հայ գիտնականների բացահայտումը

Սեւանիտներ. հայ գիտնականների բացահայտումը

Ազգային լեզվով առաջին տպագրությունն իրականացնողները հայերն էին

Ազգային լեզվով առաջին տպագրությունն իրականացնողները հայերն էին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist