Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մոսկվան Թբիլիսիի հարցում վճռական է

Նպատակը Վրաստանի «արեւմտականացման» գործընթացը շրջելն է

Նոյեմբերի 24, 2021
Միջազգային
Մոսկվան Թբիլիսիի հարցում վճռական է
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
915
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մոսկվան հարեւաններին վստահեցնում է, որ նրանք ամերիկացիներին չեն հետաքրքրում: Այս մասին գրում է ամերիկյան «National Interest»-ը՝ իր հոդվածներից մեկում անդրադառնալով Վրաստանին: Աղբյուրը նշում է, թե, ըստ ռուսական կողմի, Թբիլիսին Վաշինգտոնին հետաքրքրում է այնքանով, որքանով որ այն դիտվում է որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Հոդվածի հեղինակ Քամրան Բոհարին անհանգստանում է, որ Քաբուլից ամերիկացիների փախուստից հետո վրացիները կարող էին համոզվել, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն այդպիսին է ոչ միայն աֆղանների նկատմամբ:

Ըստ Բոհարիի՝ «Ռուսաստանի հսկայական ռազմական հզորությունը կարող է վատթարացնել անվտանգային իրավիճակը սեւծովյան ավազանում: Բայց Մոսկվան դրանով չի սահմանափակվի, առավել եւս, որ «Վրաստանը կարեւորագույն հանգույց է կովկասյան տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մեջ»:

ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի դրոշակակիրը՝ «Մաունթ Ուիթնին», նոյեմբերի 4-ին մտավ Սեւ ծով, որտեղ միացավ «Պորտեր» ականակրին: Այս նավերն օդից աջակցություն ունեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի «F-15E» կործանիչների կողմից, ինչպես նաեւ հակասուզանավային լրտեսական ինքնաթիռներ՝ դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ պարբերաբար ծովային զորավարժություններ անցկացնելու համար:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, հարավային ռազմական օկրուգը հայտարարել էր, որ «Բաստիոն» առափնյա գերձայնային հակահրթիռային համակարգերն իմիտացիոն արձակումներ են իրականացրել Ղրիմի քողարկված դիրքերից՝ «Սեւ ծովում թշնամու նավի ոչնչացման զորավարժությունների շրջանակներում»: Իսկ մեկ օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր «օդատիեզերական պաշտպանության հետագա կատարելագործման անհրաժեշտությունը»՝ միաժամանակ զգուշացնելով Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքների աճի մասին։

Սեւ ծովի ավազանում ԱՄՆ ռազմավարությունը պետք է հիմնված լինի ռուսական հրամայականների եւ սահմանափակումների վրա։ Մոսկվայի համար այս տարածաշրջանը կենսական նշանակություն ունի՝ որպես ծովային կարեւոր ուղի, որը ելք է ապահովում դեպի միջազգային ծովային ուղիներ՝ հացահատիկի եւ նավթի արտահանման համար։ Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Սեւ ծովը հենց այն վայրն է, որտեղից 18-րդ դարից ի վեր Ռուսաստանը նախագծում է իր հզորությունը դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք:

«Վերջին երկու տասնամյակի ընթացքում ռուսներն ակտիվորեն թուլացնում են անվտանգության միջոցառումները, որոնք Արեւմուտքը նախաձեռնում է տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղության եւ բարեկեցության համար։ Դա ակնհայտորեն ցույց տվեց 2008 թ. Ռուսաստանի եւ Վրաստանի բախումը, ինչպես նաեւ 2014 թ. սկսված ուկրաինական հակամարտությունը։ Մոսկվան գիտի, որ Վաշինգտոնը հետեւում է իր տեղաշարժերին Ուկրաինայում, հետեւաբար, ամենայն հավանականությամբ, կգործի այն ոլորտներում, որտեղ Միացյալ Նահանգներն ինչ-ինչ պատճառներով կորցրել է հետաքրքրությունը:

ԱՄՆ-ը պետք է ավելի լուրջ վերաբերվի Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությանը. 2014 թ. Մայդանի ժամանակներից սկսած, որի արդյունքում արեւմտամետ իշխանություն ձեւավորվեց, ռուսներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի  արեւելյան մի հատված եւ Ղրիմը: Այդուհանդերձ, Ռուսաստանը չի ցանկանում էսկալացիա Սեւ ծովի ափին, քանի որ նրան ձեռնտու չէ տխրեցնել Թուրքիային, որի վերջին միակողմանի գործողությունները հակասում են ԱՄՆ շահերին: Սա նշանակում է, որ թուրքական այս գործողությունները շահավետ են Մոսկվայի համար»,- գրում է Բոհարին։

Արդյունքում Վրաստանը տարածաշրջանում, ըստ հոդվածագրի, միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանի ձեռքերն արձակված են: Սեւծովյան տարածաշրջանի առափնյա 5 տերություններից, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են, միայն Վրաստանն է ենթակա Կրեմլի ազդեցությանը նրա ողջ հյուսիսային թեւում:

«Այսպիսով՝ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա Սեւ ծովի վրա, չնայած Չինաստանի նկատմամբ աճող հետաքրքրությանը: Վրաստանը ռուսական ճնշմանը ենթակա է ոչ միայն ռազմական առումով։ Ցավոք, Վրաստանը միամտորեն ենթարկվում է Ռուսաստանի ազդեցության այլ՝ քողարկված ձեւերին: ԱՄՆ կառավարության աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը փորձում է օգտագործել ներքաղաքական պայքարը, որը տեղի է ունենում Վրաստանում։ Չնայած Կրեմլի ջանքերին, հոկտեմբերի 30-ին Վրաստանը հաջողությամբ անցկացրեց համապետական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը (7-րդ անընդմեջ ազատ ընտրությունները՝ արեւմտամետ թեկնածուներով), որին հետեւել են ավելի քան 300 կազմակերպություններ եւ դիտորդներ: 2019 թվականից իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում վերահսկողություն է ձեռք բերել, որտեղ ունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ դա Վրաստանին թույլ կտա անարգել վարել եվրոպական արժեքներին միտված քաղաքականություն»,-ավելացնում է Քամրան Բոհարին։

Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո իշխող կուսակցությունն իր արեւմտամետ կուրսը չընդունողներին կոչ է արել հարգել օրենքը եւ դադարեցնել դժգոհությունների արտահայտումը փողոցներում: Այս ընտրությունները մեծ քայլ են դեպի Եվրոպա, եւ միանգամայն հնարավոր է, որ Թբիլիսին հայտ ներկայացնի՝ 2024 թ. դառնալու Եվրամիության լիարժեք անդամ:

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը վարում է բարդ տեղեկատվական արշավ՝ փորձելով խարխլել նույնիսկ Արեւմուտքի կայացած ժողովրդավարությունները», ԱՄՆ-ը պարտավոր է աջակցել Վրաստանին». հենց սա է պահանջվել հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ Սենատոր Ջին Շեյխինն ընդգծել է Վրաստանի (Ուկրաինայի հետ միասին)՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կարեւորությունը եւ դաշինքի կողմից համապատասխան բարեփոխումների իրականացմանն աջակցելու անհրաժեշտությունը։

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեք շաբաթ առաջ նոր համաձայնագիր է ստորագրել, որն ընդլայնում է ամերիկյան ներկայությունը Վրաստանում։ Բացի այդ, Վրաստանն առանցքային դեր է խաղացել Աֆղանստանից վերջին տարհանման գործում՝ օգնելով ԱՄՆ-ի զինվորականներին տարանցման հարցում: Բայդենի վարչակազմի կողմից կազմակերխված եւ դեկտեմբերի 8-9-ը կայանալիք ժողովրդավարական երկրների համաշխարհային գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Վրաստանը։

2008 թ. պատերազմից հետո Ռուսաստանը փորձում է բարձրացնել իր հեղինակությունը որպես մեծ տերություն: Ինչպես շեշտել է Ջորջ Ֆրիդմանը, Մոսկվան իր «մերձավոր արտասահմանում» ձեւավորում է պատկերացում, որ ամերիկյան անվտանգության երաշխիքները մեծ նշանակություն չունեն: Ամերիկյան զորքերի փախուստն Աֆղանստանից, անշուշտ, կարող է նման տպավորություն ստեղծել: «Մենք չպետք է թույլատրենք, որ ՌԴ-ն դա օգտագործի ԱՄՆ-ի նկատմամբ վստահության խափանման համար ռազմավարական առումով վիճելի տարածաշրջաններում, հատկապես՝ Հարավային Կովկասում»,- եզրափակել է Բոհարին:

Իրավիճակը, սակայն, այդքան միանշանակ չէ, որքան ներկայացնում է ամերիկյան լրատվամիջոցը: Միայն այն փաստը, որ ԱՄՆ-ը հեռացել է Աֆղանստանից, չի կարող ավտոմատ կերպով բարձրացնել մեկ այլ երկրի հեղինակությունը: Գրեթե նույն, եթե ոչ ավելի վատ վիճակում է նաեւ Ռուսաստանը, որի դաշնակից Հայաստանը պարտվեց ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած եւ այլ պետությունների, մասնավորապես՝ Իսրայելի, ինչպես նաեւ Սիրիայում հավաքագրված վարձկան-ահաբեկիչների օգնությամբ ու միջոցով իրականացված պատերազմում: Այն, որ այսօր ադրբեջանական հրոսակներն ազատորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության սահմաններին, արդեն վաղուց ներխուժել են ՀՀ-ի տարածք եւ չեն հեռանում այնտեղից, նվազեցնում են Ռուսաստանի՝ տարածաշրջանն իր վերհսկողության տակ պահելու հնարավորությունները: Բոլորն էլ գիտեն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոչինչ չի անում իր դաշնակցի համար: Ռուսաստանի ու նրա դաշնակիցների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ռազմական բլոկը նմանվել է կարապի, խեցգետնի ու գայլաձկան: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հերթական բռնկման ֆոնին հայտնի է դարձել, որ Բելառուսից օդ բարձրացած ինքնաթիռը հերթական զենքի խմբաքանակն է հասցրել Ադրբեջան: Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են դա: Եթե նույն Ռուսաստանն է իր դաշնակցի թշնամուն հարձակողական բնույթի զենք վաճառում, ինչու Բելառուսը չպետք է դա անի: Ղազախստանն ու Ղրղզստանը, իրենց հերթին, բոլորովին վերջերս մասնակցեցին Ստամբուլում կայացած Թյուրքական խորհրդի նիստին, որում այն վերանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպություն», եւ շեշտվեց Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի կարեւորությունը թյուրքալեզու աշխարհի միասնության համար: Եվ նրանք բոլորը Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ-ում: Ուստի հարկ է փաստել, որ ՀԱՊԿ-ն վստահություն չի ներշնչում հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Վրաստանում, քանի որ չունի միասնական ռազմավարություն եւ ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել անդամ երկրների կառավարությունների միջեւ տարաձայնությունների, իսկ ավելի ճիշտ՝ միանգամայն տարբեր շահերի պատճառով:

Եվս մի հանգամանք, որն անհրաժեշտ է շեշտել. եթե արցախյան պատերազմում այլ լինեին արդյունքները, եւ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցի հետ միասին պահպաներ հեղինակությունը, հավանաբար, այլ կլինեին նաեւ Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները, եւ Թբիլիսիի ուղղվածությունն էլ միանշանակ արեւմտյան ուղղվածություն չէր ունենա:

Թեգեր: ԱՄՆՌուսաստանՎրաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մանկատան սաները կարող են ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալ

Մանկատան սաները կարող են ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալ

Զինվորներն իրենց հրամանատարին պաշտում էին

Զինվորներն իրենց հրամանատարին պաշտում էին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    51 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 13

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist