Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կասեցրել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

Նոյեմբերի 27, 2021
Միջազգային
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կասեցրել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում
18
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան վերջին 2-3 տարիներին բնակչության ուշադրությունը ներքին բավական սուր խնդիրներից, ինչպեսեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակազրկումից շեղելու նպատակով ձգտել է հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում։ 2020 թ. սեպտեմբերից շուրջ մեկ տարի բնակչությանը «կերակրում» էր Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում ունեցած հաջողություններով, ապա խիստ կարեւորեց թուրքական աշխարհի՝ «Զանգեզուրի միջանցքով» միացումը։ Այս հարցը նշանավորվեց նաեւ  նոյեմբերի 12-ին Թուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում, որը Էրդողանի առաջարկով անվանափոխվեց ու կոչվեց Թուրքական պետությունների կազմակերպություն։

Այժմ Էրդողանին արտաքին քաղաքականության ոլորտում նոր հաջողություններ էին անհրաժեշտ, երբ թվում է, թե Արցախում հաջողությունների շահարկման ներուժը գրեթե սպառվել է։ Ուստի Անկարան ծրագրեց Սիրիայի դեմ 4-րդ ռազմական գործողությունները։ Դեռեւս ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբներից, պատճառաբանելով, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, «իր սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով» Սիրիայի հյուսիսում իրականացնելու է ռազմական նոր գործողություններ։ Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն «CNN-turk»-ին տված հարցազրույցում նշել էր, թե քրդերը Թուրքիայի սահմաններից չեն հեռացվել, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կատարել իրենց խոստումները։ Ապա Անկարան Սիրիայի սահմանին, ինչպեսեւ Իդլիբի հարավում՝ M-4 մայրուղուն, որը Թուրքիայի հլու հնազադ «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ) վերահսկողության տակ է, մեծ քանակի ուժեր կուտակելով` հայտարարեց, թե առնվազն նոյեմբերի առաջին օրերին ռազմական նոր գործողություններ է սկսելու քրդական ուժերի դեմ, որոնց  թիրախն են լինելու ավելի քան 10 քաղաք, այդ թվում՝ Մանբիջը, Քուբանին, Ալ Բաբը եւ այլն։ Ավելին, իրանական «ISNA» գործակալությունը, վկայակոչելով Անկարային ենթակա ուժերի պաշտոնյային, նշել է, թե Սիրիայի քրդական ժողովրդավարական (SDF) եւ Ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) ուժերի դեմ գործի են դրվելու նշյալ ուժերի 40 հազար զինյալներ՝ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, որոնց աջակցելու են օդուժը, հրետանին ու հրթիռային ուժերը։ Միջազգային որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ հստակ նշել էին գործողությունների սկսվելու օրը, սակայն դա հոկտեմբերի 31-ի դրությամբ էր։

Այնուհետեւ իշխանությունների մակարդակով ծրագրի իրականացման, նպատակների ու դրդապատճառների մասին լռություն տիրեց, այլ կերպ՝ գործողությունների ծրագիրը սառեցվեց։ Հանգամանք, ինչը փորձագետները պայմանավորում են նախ Ռուսաստան-Սիրիա համատեղ զորավարժություններով, Կամիշլիում ռուսական ռազմական օդանավերի տեղակայմամբ, ապա ԱՄՆ-ի քաղաքական ճնշումներով։ Այլ կերպ ասած` Սիրիայում Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ իրականացվել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համաձայնությամբ։ Թեեւ Սիրիայում Անկարան ի սկզբանե նպատակամղված էր նախագահ Ասադին պաշտոնանկ անել եւ թուրքամետ «Մուսուլման եղբայրներին» իշխանության բերել, իր ազդեցության գոտի դարձնել այդ երկիրը, սակայն դա նրան չհաջողվեց։ Ավելին` կարելի է ասել, թե Ռուսաստանի հետ համագործակցելով՝ համակերպվեց Ասադի իշխանության մնալու մտքի հետ: Բայց եւ այնպես, Թուրքիան ձգտել է այլ ուղիներով իրականացնել Սիրիայում իր նպատակները՝ համագործակցելով Ռուսաստանի, նաեւ Իրանի հետ, ինչի շնորհիվ դարձել է Սիրիայի հիմնահարցում գլխավոր դերակատարներից: Այդ համագործակցությունն Աստանայի գործընթաց անվամբ սկսվել է 2017 թ. հունվարից։ Թուրքիան իր ծավալապաշտական նպատակների ուղղությամբ Սիրիայում իրականացրել է 3 խոշոր ռազմական գործողություն, առաջինը՝ հակաահաբեկչական գործողությունների դեմ պայքարի պատրվակով։

2016 թ. օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը, ներխուժելով Սիրիայի հյուսիս, իրականացրին «Եփրատի վահան» ռազմագործողությունը, որը տեւեց շուրջ 3 ամիս: Անկարան հայտարարեց, թե դրա նպատակը Թուրքիայի սահմանների հարեւանության տարածքներից «Իսլամական խալի‎ֆայության» ուժերի, ապա քուրդ ահաբեկիչների իսպառ ոչնչացումն է: Սակայն նրա գլխավոր նպատակը քրդերի առաջխաղացումը դեպի Եփրատի արեւմտյան հատվածներ եւ քրդաբնակ տարածքների միավորման արգելակումն էր, քանի որ խիստ մտավախություն ուներ Սիրիայում քրդական ինքնավարության ձեւավորվելու առնչությամբ: SDF-ի ուժերը կարողացել էին Եփրատի արեւմուտքում գտնվող ռազմավարական նշանակության Մանբիջ քաղաքը դաիշականներից ազատագրել եւ վերցնել իրենց վերահսկողության տակ, ինչը խիստ անցանկալի էր Անկարային: Թեեւ «Եփրատի վահան» գործողությունների ընթացքում թուրքերին չհաջողվեց մոտենալ Մանբիջին, սակայն ՍԱԲ-ի ուժերի հետ համատեղ գործողություններով կարողացան դաիշականներից վերցնել Ալ Բաբ, Ազազ քաղաքները եւ հանձնել ՍԱԲ-ի վերահսկողությանը:

2018 թ. հունվարի 20-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում նախաձեռնեց «Ձիթենու ճյուղ» նոր ռազմական գործողությունը, որի գլխավոր նպատակը քրդական ուժերի՝ SDF-ի, YPG-ի վերահսկողության տակ գտնվող ռազմավարական կարեւոր նշանակության Ա‎ֆրին քաղաքը գրավելն էր, ինչը հաջողվեց: Թուրքիան, որ վարպետ է պատեհ առիթներ օգտագործելու հարցում, օգտագործեց 2017 թ. Երուսաղեմը ԱՄՆ-ի կողմից որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել իսլամական աշխահում, եւ կարողացավ ԱՄՆ-ի համաձայնությունը ստանալ՝ շահարկելով այն։ Քաղաքը հանձնվեց ՍԱԲ-ի վերահսկողությանը, եւ առայսօր լուրջ ջանքեր են գործադրվում այն լիովին թուրքացնելու ուղղությամբ։ Աֆրինի գրավումը տեւեց մինչեւ նույն թվականի մարտի 24-ը, որի ընթացքում ավելի քան 167 հազար մարդ դարձավ փախստական, եւ 300-500 մարդ էլ զոհվեց։

2019 թ. հոկտեմբերի 9-17-ը Թուրքիան SDF-ի, YPG-ի ուժերի դեմ իրականացրեց «Խաղաղության ակունք» անվամբ ռազմական գործողությունը՝ թերեւս, կրկին ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելով։ Այլ կերպ ասած՝ հոկտեմբերի 6-ին Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածից դուրս բերվեցին ամերիկյան զորամիավորումները, որոնք հովանավորում էին քրդական ուժերին։ Նշյալ գործողությունների ընթացքում ավելի քան 300 հազար մարդ դարձավ փախստական, եղան զգալի թվով զոհեր, տեղի ունեցան մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, ինչն արժանացավ միջազգային հանրության քննադատություններին։ Նշենք, որ եթե Ռուսաստանը «Եփրատի վահան» գործողությունների ժամանակ ընդդեմ Թուրքիայի էր գործում, ապա հաջորդներին, երբ արդեն համագործակցում էր նրա հետ, վերջինս, թերեւս, խնդիր չի ունեցել։ Եվ այսօրվա դրությամբ Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսային հատվածի քրդաբանակ տարածքների զգալի մասը:

Սակայն Անկարայի ծրագրած վերջին գործողությունները, որոնք անհրաժեշտ էին ներքին սրացող խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու համար, Մոսկվան ու Վաշինգտոնը կասեցրին, գուցեեւ՝ ժամանակավորապես։ 

Թեգեր: ԱՄՆԹուրքիաՌուսաստանՍիրիա
Կիսվել7Tweet5Կիսվել1
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը

Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը

Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք

Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist