Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանական հանգույց Կենտրոնական Ասիայի համար

Իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ են դիտարկվում

Նոյեմբերի 30, 2021
Միջազգային
Աֆղանական հանգույց Կենտրոնական Ասիայի համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանում կատարված իշխանափոխությունն «անսպասելի» էր Կենտրոնական Ասիայի երկրների համար: Չնայած այդ երկրից ԱՄՆ-ի հեռացումը նախապես հայտնի էր, Կենտրոնական Ասիայի պետությունները մինչեւ վերջին պահը արժանի ուշադրություն չեն դարձրել իշխանափոխության ու դրա հնարավոր հետեւանքների մասին հարցերին: Արդյունքում ընթացիկ տարվա օգոստոսից հետո, երբ ԱՄՆ-ը հեռացավ Աֆղանստանից, պետություններն սկսեցին փնտրել մի շարք առանցքային հարցերի պատասխանները, որոնց մեծ մասը կապված են Քաբուլի հետ հետագա հարաբերությունների ու անվտանգային հնարավոր մարտահրավերների հետ: Այս հարցերի քննարկմանն էր նվիրված «Կենտրոնական Ասիայի երկրներն աշխարհաքաղաքական նոր պայմաններում՝ Աֆղանստանում իրավիճակի ֆոնին» միջազգային կոնֆերանսը, որը նոյեմբերին կայացել է Բիշքեկում:

Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում փորձում են հասկանալ եւ գնահատել, թե Աֆղանստանում իրադարձություններն ինչպես կանդրադառնան տարածաշրջանային անվտանգության եւ ինչպես կազդեն դրանց սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Առայժմ կենտրոնասիական երկրներում չեն կարողանում հստակ ձեւակերպել աֆղանական փոփոխությունների հետեւանքները՝ հաշվարկելով միայն իրավիճակի զարգացման սցենարները: Որպես կանոն՝ սցենարների մեծ մասի դեպքում Աֆղանստանը դիտվում է որպես սպառնալիք տարածաշրջանի զարգացման համար՝ ընդհանրապես՝ եւ յուրաքանչյուր պետության համար՝ մասնավորապես:

Բավական դժվար է գնահատել իրադարձությունների հնարավոր զարգացումը Աֆղանստանում եւ ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Առաջին հերթին՝ հստակ պատկերացումների բացակայության պատճառով, թե որ ուղղությամբ կզարգացնեն երկիրն Աֆղանստանի նոր իշխանությունները։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի երկրներում Աֆղանստանի նկատմամբ քաղաքականության իրականացման մոտեցումների մշակումը տեղի է ունենում այդ երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի ֆոնին։ Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Վերջին տասնամյակում Աֆղանստանին տրված օտարերկրյա օգնությունը կտրուկ կրճատվել է: Զարգացման համար սեփական ռեսուրսներ չկան։ ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի ակտիվները, ինչն ավելի է սրել իրավիճակը երկրում։ Բնակչությունը զրկված է գոյության միջոցներից, ինչը կարող է մեծացնել միգրացիան դեպի հարեւան երկրներ։ Շատ երկրների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը չի լուծում սոցիալ-տնտեսական խնդիրները։ Արդյունքում Աֆղանստանում կրկին արձանագրվել է թմրանյութերի արտադրության աճ, որը չէր էլ կրճատվել երկրում ԱՄՆ-ի ներկայության ժամանակահատվածում։ Աֆղանստանի անցումը գյուղատնտեսության զարգացմանը դեռեւս տեսանելի չէ։

Կենտրոնասիական բոլոր երկրները Քաբուլի հետ խորհրդակցություններ են անցկացնում, սակայն դա չի պատասխանում շատ հարցերի: Ինչպես նշել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները գործնականում շփումներ են հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ ձգտելով քննարկել երկկողմ փոխգործակցության եւ տարածաշրջանային համագործակցության տարբեր հարցեր:

Սահմաններին եւ երկրի ներսում անվտանգության ապահովման քաղաքական հետաքրքրվածությունը չի ապահովվում տնտեսական ներուժով, ինչը զգալիորեն սահմանափակում է Կենտրոնական Ասիայի պետությունների հնարավորությունները։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական շահերն Աֆղանստանում տեղական եւ սահմանափակ բնույթ են կրում։ Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանի երկրները հիմնականում զբաղված են եղել սեփական խնդիրների լուծմամբ եւ միջպետական հակասությունների կարգավորմամբ, որոնք սրվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Աֆղանստանը նրանց արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէր, ինչը չէր ենթադրում առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնում։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Կենտրոնական Ասիայում մեծ հույսեր են կապում արտատարածաշրջանային պետությունների հետ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աֆղանստանի նկատմամբ։ Աշխարհագրական մոտիկության պատճառով Կենտրոնական Ասիայի երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը եւ Իրանը մեծ ուշադրություն են դարձնում Աֆղանստանի ներքաղաքական զարգացմանը, արտաքին քաղաքականության իրականացման եւ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում նրա մոտեցումներին։ Սակայն աֆղանական ուղղությամբ նրանց շահերը տարբեր են։ Առայժմ արտատարածաշրջանային պետություններից յուրաքանչյուրը փորձում է ինքնուրույն ձեւավորել Աֆղանստանի նկատմամբ իր կուրսը՝ հույս ունենալով հասնել արդյունքների։ Օրինակ՝ Չինաստանը խթանում է Աֆղանստանի հետ համագործակցության ընդլայնման կուրսը` դրանում տեսնելով տնտեսական օգուտներ ստանալու եւ դեպի ռեսուրսներ ելք ունենալու հնարավորություն, քանի որ Աֆղանստանի տարածքը հարուստ է բնական պաշարներով:

ԱՄՆ-ի համար, որը պատրաստ է հարաբերություններ հաստատել աֆղանական նոր իշխանության ներկայացուցիչների հետ, եւ Եվրամիության համար, որը քննարկում է տարածաշրջանային անվտանգության հարցեր, առաջին պլանում են քաղաքական հարցերը: Մասնավորապես՝ Աֆղանստանի հետ փոխգործակցության հարցերը շոշափվել են Կենտրոնական Ասիայի ու Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը կայացել է նոյեմբերի երկրորդ կեսին:

Աֆղանստանում ներքին խնդիրների կոմպլեքսն ու այլ պետությունների հետ Քաբուլի բարդ հարաբերությունները կարող են բացասաբար անդրադառնալ Կենտրոնական Ասիայի վրա: Այսպես՝ խնդիրներ կարող են ծագել ջրային էներգետիկայի ոլորտում: Կենտրոնական Ասիայի երկրներն ավելացրել են ջրի սպառման ծավալներն անդրսահմանային ակունքներից՝ հաշվի չառնելով Աֆղանստանի հետաքրքրությունները: Գյուղատնտեսության զարգացման եւ կոմունալ ենթակառուցվածքների վերականգնման դեպքում դա կբարձրացնի ջրային ռեսուրսների պահանջմունքները, ինչը կարող է բախում սադրել:

Կենտրոնական Ասիայի երկրներում մտահոգություն է առաջացնում կրոնական կազմակերպությունների գործունեության ընդլայնման հնարավորությունը, տարածաշրջանի երկրների բնակիչներին ահաբեկչական կազմակերպությունների շարքերում ներգրավումը։ Ինչպես նշել է «Կրոն, իրավունք եւ քաղաքականություն» հետազոտական կենտրոնի տնօրեն Կադիր Մալիկովը, Կենտրոնական Ասիայի երկրներին անհրաժեշտ է ջանքեր գործադրել տարածաշրջանում տարբեր ապակառուցողական գաղափարախոսություններին հակազդելու համար։

Համաժողովում փորձագետները համակարծիք են եղել, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը մեծացրել է Կենտրոնական Ասիայի զարգացման անորոշությունը, նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում իրավիճակի սրման համար։ ԱՄՆ-ը հեռացել է Աֆղանստանից՝ այդ երկրի զարգացման խնդիրները թողնելով հարեւանների, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի երկրների վրա, որոնց մի մասն ընդհանուր սահման ունի նրա հետ։ Ղրղզստանի արտաքին գործերի նախկին նախարար Մուրատբեկ Իմանալիեւի խոսքերով՝ «Աֆղանստանը մնում է եւ ենթադրաբար ապագայում կմնա միջսահմանային հանցագործությունների եւ այլ վտանգների հիմնական աղբյուրը»։

Թեգեր: ԱֆղանստանԽՍՀՄ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայում տպագրվող ամենահին թերթը հայերեն է

Թուրքիայում տպագրվող ամենահին թերթը հայերեն է

«Երեքհարյուրի նամակը» ստորագրած հայ գիտնականը

«Երեքհարյուրի նամակը» ստորագրած հայ գիտնականը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist