Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքական ընդդիմությունը միավորվում է

Էրդողանին ստիպում են հրաժարվել լիազորություններից

Դեկտեմբերի 2, 2021
Միջազգային
Թուրքական ընդդիմությունը միավորվում է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
316
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցություն որոշել են միավորել իրենց ջանքերը, որպեսզի երկրում վերականգնեն խորհրդարանական համակարգը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատները ցանկանում են ոչ միայն սահմանափակել նրա ժամանակն իշխանության ղեկին, այլ նաեւ զրկել կարեւոր լիազորություններից: Ոչ պաշտոնական կոալիցիայի ի հայտ գալու պատճառն ազգային արժույթի հետ կապված ճգնաժամն է: Լիրայի արժեզրկումը պետության ղեկավարին չի համոզել, որ տնտեսական քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա: Ընդդիմության այսքան ակնհայտ վերակենդանացումը, ըստ փորձագետների, կարող է պայմանավորված լինել նախագահի վարկանիշի անկմամբ եւ 2023 թ. համընդհանուր ընտրությունների ծրագիրը ժամանակից շուտ նախապատրաստելու ցանկությամբ:

Կոալիցիայում հիմնականում ընդգրկված են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ: Պատգամավորների միջեւ բանակցությունների հերթական փուլը կայացել է նոյեմբերի 30-ին:

Էրդողանի քննադատները պնդում են սահմանափակել նրա լիազորությունների ժամկետն ու շրջանակը՝ հօգուտ օրենսդիր մարմնի։ Միաժամանակ ցանկանում են պարտավորեցնել պետության ղեկավարին բարձր պաշտոնը թողնելուց հետո հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելուց։ 6 կուսակցության նախաձեռնության մեջ խոսվում է դատական իշխանությանը, լրագրողներին եւ ակադեմիային անկախություն տալու մասին։ Նախագիծը վերաբերում է նաեւ խորհրդարան անցնելու ընտրական շեմը 10 տոկոսից 3-ի նվազեցնելու անհրաժեշտությանը։ Բացի այդ, ընդդիմությունն առաջարկում է պատգամավորների կազմից նախարարների խորհուրդ նշանակել։ Այդ կետերից մի քանիսը վերացվել են Էրդողանի օրոք տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից եւ սուպերնախագահական համակարգին անցումից հետո։

Ընդդիմադիր շրջանակների մոբիլիզացիայի պատճառ է դարձել լիրայի փոխարժեքի անկումը, որն այս տարի, ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, կորցրել է իր արժեքի 45 տոկոսը։ Հաջորդ հարվածն ազգային արժույթը ստացել է տոկոսադրույքը հերթական անգամ իջեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումից հետո։

«Գնաճն արդյունքն է, իսկ դրա պատճառը բարձր տոկոսադրույքներն են,- Թուրքմենստանից վերադառնալիս իր ինքնաթիռում գտնվող լրագրողներին վստահեցրել է Էրդողանը:- Ես այդ թեզը պաշտպանել եմ այն ժամանակից, երբ մենք իշխանության եկանք, եւ շարունակելու եմ դա անել»։

Խորհրդարանական կոալիցիայում նախագահի դաշնակից Դեւլեթ Բահչելին, ով գլխավորում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), իսկ վերջերս էլ քարտեզ էր նվիրել Էրդողանին, որում ՌԴ-ի շատ շրջաններ ներկայացված էին որպես Թուրքիայի մաս, պաշտպանում է Թուրքիայի ղեկավարների միջոցառումները՝ նրանց քննադատողներին մեղադրելով դավաճանության մեջ: Հարվածը գլխավորապես իր վրա է վերցնում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Հետաքրքիր է, որ դավադրության թեզը տարածված է հավատարիմների շրջանում: Օրինակ՝ Բահչելին լիրայի արժեզրկումը բացահայտորեն կապում է «արժութային սաբոտաժի» հետ եւ վստահություն հայտնում, որ նախագահական պալատի վրա ցանկանում է ազդել «տոկոսադրույքների լոբբին»:

Սակայն նույնիսկ ճգնաժամային պայմաններում ընդդիմությանը դժվար թե հաջողվի հասնել իր նոր նախաձեռնության իրականացմանը: Այս մասին «Նեզավիսիմայա գազետային» ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Քերիմ Հասը։ «Առաջին՝ 6 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հայտարարություն են տարածել պետական կառավարման համակարգի հիմնանորոգման անհրաժեշտության մասին, բացառությամբ մի քանիսի, խորհրդարանում են, որտեղ մանդատների մեծ մասն զբաղեցնում են իշխող դաշինքի կողմնակիցները՝ «Արդարություն եւ զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները,- բացատրել է վերլուծաբանը:- Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հռետորաբանություն եւ գործնականում դժվար թե իրականացվեն»։

Հասը ենթադրել է, որ ընդդիմության գաղափարները քարոզարշավի մաս են կազմում, որն աստիճանաբար սկսում է ակտիվանալ երկրում։ «Երկրորդ՝ արտահայտված նախաձեռնությունները միտված են այն բանին, որ հնարավորինս սահմանափակվի սուպերնախագահական համակարգը, որը վերջին տարիներին տնօրինում է Թուրքիայում, կամ էլ ազատվել դրանից,- ասել է Հասը:- Փոփոխությունների կողմնակիցները համոզված են, որ անհրաժեշտ է ոչ միայն վերադառնալ խորհրդարանական համակարգին, այլեւ ամրապնդել այն՝ վերանայելով դրույթները, որոնք կային նախկինում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ սուպերնախագահական համակարգի գոյության լույսի ներքո, որը փաստացի մենիշխանություն ու դիկտատուրա է նշանակում երկրում, բացակայում է ստուգումների ու հակակշիռների սկզբունքը, այսինքն՝ հավասարակշռություն չկա իշխանության ճյուղերի միջեւ»:

Երրորդը, փորձագետի խոսքերով, այն է, որ նման հայտարարությունները կարելի է համարել «ընդհանուր հայտարարի» ավելացում, որին հանգել են ընդդիմադիր կուսակցությունները։ «Թուրքիայի ընդդիմության համար շատ բաներով միավորող գործոնը Թուրքիայի ներկայիս ղեկավարության մերժումն է,- ասել է Հասը:- Իսկ այդ փաստը մնում է որպես պոպուլիստական կարգախոս, որի հետեւում չկան բավարար իրական հնարավորություններ արագ կյանքի կոչման համար։ Լրացուցիչ գործոններից մեկը, որը նյարդայնացնում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաեւ իշխանամետ որոշ ուժերի, խորացող կոռուպցիան եւ թուրքական տնտեսության իրական խնդիրներն են»։ Տնտեսական ճգնաժամը, ըստ նրա, ծանր հարվածներ է հասցնում ոչ միայն ընդդիմության, այլեւ նախագահի կողմնակիցների գրպաններին:

Վերլուծաբանը նշել է նաեւ, որ, ըստ ընդդիմության գնահատականների, Էրդողանը ներսից քանդում է պետությունը, եւ նրա հեռանալուց հետո անհրաժեշտ կլինի վերականգնել երկիրը ավերակներից: «Մարդու իրավունքների բացակայությունն ու ակնհայտ խախտումները, աննախադեպ չափերի հասած հանցավորությունը, բանտերում պահվող տասնյակ հազարավոր անհատները, որոնք հարմար չեն իշխանություններին, անօրինականությունները, դատական համակարգին ուղղված մեծ հարցերը եւ փախստականների հետ կապված խնդիրները լրացուցիչ անգամ առիթ են տալիս՝ կասկածելու այժմյան ղեկավարության եւ քաղաքական համակարգի գործունակությանը»,- ասել է Հասը։

Ի դեպ, ինչպես նշում է քաղաքական վերլուծաբանը, ընդդիմության ներսում կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր քննադատում են առաջարկվող նախաձեռնությունները։ «Նրանց կարծիքով՝ երկիրը սոցիալ-քաղաքական եւ տնտեսական փակուղուց ու քաոսից հնարավոր կլինի դուրս բերել միայն այն դեպքում, եթե նոր նախագահն ունենա նույն լիազորությունները, որով օժտված է Էրդողանը»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքերով՝ ընդդիմության ներսում քննարկումները տեղի են ունենում այն ակնկալիքների ֆոնին, որ 2023 թ. ընտրությունները բոլոր հնարավորություններն ունեն՝ ընթանալու ըստ պլանի։ Բայց, ըստ Հասի, դրանց նախապատրաստումը բազմաթիվ հարցեր է ծնում՝ ինչ ձեւաչափով է դա անցնելու, որքան ձայն կհավաքի Էրդողանը, մինչեւ երբ կոնսենսուս կլինի նախագահի քննադատների ճամբարում։ «Միանգամայն ակնհայտ է, որ ընդդիմության շարքերում նման հստակ վերակենդանացումը, ամենայն հավանականությամբ, կապված է Էրդողանի վարկանիշի նկատելի անկման, այլ ոչ թե բնակչության շրջանում ընդդիմության նկատմամբ վստահության աճի հետ»,- եզրափակել է փորձագետը։

Էրդողանի վարկանիշի անկման վրա ազդել ու ազդելու է նաեւ այն հանգամանքը, որ Անկարան ձախողվել է նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Ռուսական եւ ամերիկյան լարերի վրա խաղալու Էրդողանի փորձերը, ըստ էության, ձախողվել են, ինչը հանգեցրել է այդ երկրի մեկուսացմանը: Դժվար է, իհարկե, ասել, որ ընդդիմադիրները դասեր կքաղեն Էրդողանի սխալներից, սակայն ընտրություններում այդ սխալները հաստատ կօգտագործվեն գործող իշխանությունների դեմ:

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան համաշխարհային քարտեզին

Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան համաշխարհային քարտեզին

Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist