Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

Ցանկացած զարգացում առնչվելու է մեր շահերին

Դեկտեմբերի 2, 2021
Միջազգային
Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
919
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ երկրի նախագահ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շարունակում է արձագանք ստանալ ռուսական կողմում։ Չնայած թուրքական կողմի վստահեցումներին, թե Ռուսաստանի տարածքի զգալի մասն ընդգրկող քարտեզը չի բախվում այդ երկրի շահերին, ասվածը դեռ քննարկումների առիթ է դառնում։

Հարցին արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ համաձայն իր «ցեղակիցների» բնակության տարածքի, եւ այդ գույները կզբաղեցնեն գրեթե ամբողջ քարտեզը։ Երեկ Դաշնային խորհրդում ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ «ոչ մի ամոթալի բան չկա` կապ պահպանելու ցեղակիցների հետ»՝ հիշեցնելով, որ իրենք նույնպես տարածքներ ունեն, որտեղ ապրում են իրենց հայրենակիցներն ու ցեղակիցները, ինչն էլ թույլ կտա ներկել աշխարհի քարտեզն ըստ այդ իրողությունների։ Նա պարզաբանել է, որ նման քարտեզի վրա կհայտնվեն աշխարհի այն երկրների մեծ մասը, որտեղ բազմաթիվ ներգաղթյալներ կան Ռուսաստանից եւ Խորհրդային Միությունից, մասնավորապես` դա ամբողջ հետխորհրդային տարածքն է, եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Իսրայելը, Արգենտինան եւ շատ ուրիշ երկրներ։ Սրանով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հասկացրել է, որ հատկապես հետխորհդային տարածքի հանդեպ թուրքական նկրտումները չեն ընդունվելու։

Չնայած Թուրքիան հայտարարում է, թե հետխորհրդային տարածքի երկրների հետ համագործակցությունը չի խանգարի Ռուսաստանին, այլ, ընդհակառակը, հաղորդակցային ենթակառուցվածքների եւ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է, այնուամենայնիվ, դա կարող է իրականությանը համապատասխանել կարճաժամկետ կտրվածքով։ Ի վերջո, երկարաժամկետ ծրագրերում ակնկալվող ձեռքբերումները չեն կարող վերահսկվել եւ տնօրինվել երկուսի կողմից էլ։ Առաջ է գալու գերակա դիրքերից ներկայանալու հրամայականը։ Այստեղ որոշիչ է դառնալու այդ զարգացումներին պատրաստ լինելու հանգամանքը։ Թե բացասական, թե դրական զարգացումների դեպքում էլ, այդ ամենն անմիջականորեն առնչվելու է նաեւ մեր հետաքրքրություններին, քանի որ ավանդաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ամենաթեժ կետերից մեկը դառնում է մեր երկիրը։

Թեեւ ռուս-թուրքական հարաբերություններն արտաքուստ կարող են լինել համագործակցային (որոշ ուղղություններում այդպես էլ կա), սակայն խորքային հարթությունում դրանք անտագոնիստական են։ Երկու կողմն էլ գիտակցում է, որ բացահայտ բախումը կարող է խիստ վտանգավոր լինել իրենց համար, այդ իսկ պատճառով հիմնականում տնտեսական շահերի հիման վրա կառուցված համագործակցությամբ պահպանվում է ուժերի հարաբերակցության ստատուս-քվոն։ Եթե Հարավային Կովկասում միջնորդի կարգավիճակում հանդես է գալիս Ռուսաստանը, ապա ռուս-ուկրաինական պարբերաբար սրվող հակամարտության մեջ իր «միջնորդական» առաքելությունն է առաջարկում Թուրքիան։ Ռուսաստանի արձագանքը` ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բավականին կոշտ է եղել։ Երեկ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին, Զախարովան նշել է, որ «խոսք լինել չի կարող Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայի միջնորդական դերի մասին ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում»՝ ընդգծելով, որ «Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ», իսկ մասնակիցները մի կողմից՝ Կիեւն է, մյուս կողմից՝ Դոնեցկն ու Լուգանսկը։ Բնականաբար, որպես կողմ հանդես գալու դեպքում Ռուսաստանը կհայտնվեր ոչ բարենպաստ դիրքերում, իսկ այս պարագայում ինքը նույնպես հնարավորություն է ստանում հանդես գալ կայունացնող դերակատարությամբ։

Թեգեր: Դեւլեթ ԲահչելիԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողանքարտեզագրություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Կոռնետ Վանո, քո այդ երեսուն զինվորներն իմ հույսն են…»

«Կոռնետ Վանո, քո այդ երեսուն զինվորներն իմ հույսն են…»

Դադիվանքը շարունակում է գոցված մնալ հայերի համար

Դադիվանքը շարունակում է գոցված մնալ հայերի համար

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ռուսաստանն ունի Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր. ՌԴ ԱԳՆ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist