Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թել Ավիվը Վաշինգտոնին համոզում է թեքվել դեպի «Բ» պլանը

Իսկ Թեհրանը պնդում է, որ բանակցությունները չեն ավարտվել

Դեկտեմբերի 8, 2021
Միջազգային
Թել Ավիվը Վաշինգտոնին համոզում է թեքվել դեպի «Բ» պլանը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
553
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի իշխանությունները որոշել են պաշտպանության նախարար Բենի Գանցին եւ հետախուզական «Մոսադ» գործակալության ղեկավար Դավիդ Բառնեային գործուղել Վաշինգտոն՝ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին համոզելու, որ իրանական ատոմի հարցում այլընտրանքային ուղիների որոնման անհրաժեշտություն կա: «Միջուկային գործարքի» վերականգնմանը միտված Վիեննայի բանակցությունները, որոնք ավարտվեցին անցած շաբաթ, հիասթափեցրել են արեւմտյան տերություններին: Եվրոպական դիվանագետները ոչ պաշտոնական զրույցներում Թեհրանին մեղադրում են փոխզիջումներից հրաժարվելու մեջ:

Այն մասին, որ Բառնեային ու Գանցին լուրջ խորհրդակցություններ են սպասվում Վաշինգտոնում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:

«Մեր նպատակը հնարավորությունների պատուհանն օգտագործելն է, որը բացվում է Վիեննայի բանակցային գործընթացի ռաունդների միջեւ` ԱՄՆ-ում մեր բարեկամներին ասելու համար, որ ժամանակն է օգտագործել այլ գործիք` ընդդեմ ուրանի հարստացման ոլորտում Իրանի արագ առաջընթացի»,- ասել է նա: Վարչապետը շեշտել է, որ Թեհրանը «պետք է հատուցի իր խախտումների համար»՝ նշելով, որ բանակցությունների հերթական ռաունդը Վիեննայում «ավարտվել է անարդյունք», որովհետեւ իրանական կողմը, իր գնահատմամբ, «հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից» եւ չափազանց կոշտ մոտեցում է որդեգրել:

«Այդ հարցով մենք ինտենսիվ երկխոսություն ենք վարում ամերիկացիների, անգլիացիների, ֆրանսիացիների, Ռուսաստանի ու մյուսների հետ,- նշել է Բենեթը:- Ես յուրաքանչյուր երկրին կոչ եմ անում, որը բանակցություններ է վարում Իրանի հետ Վիեննայում, ամուր դիրք զբաղեցնել եւ հասկացնել նրան, որ անհնար է բանակցություններ վարել եւ միեւնույն ժամանակ հարստացնել ուրանը»:

Վճռականություն է ցուցաբերել նաեւ հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը: Դեկտեմբերի 5-ին, ելույթ ունենալով ԱՄՆ նոր դեսպան Թոմ Նեյդսի՝ հավատարմագրերն իրեն հանձնելու արարողության ժամանակ, նա ասել է. «Եթե միջազգային հանրությունը համատեղ ուժերով չգործի իրանական միջուկային սպառնալիքի դեմ, եթե դիվանագիտական համաձայնագիր ձեռք չբերվի, Իսրայելն իրեն իրավունք կվերապահի օգտագործել ցանկացած հնարավորություն` իրեն պաշտպանելու համար»։

Վիեննայում միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) եւ Իրանի միջեւ խորհրդակցությունների փուլը, որին անուղղակիորեն մասնակցում է նաեւ ԱՄՆ-ը, ավարտվել է անցած շաբաթ` առանց տեսանելի արդյունքների։ Բանակցությունների բովանդակությանը ծանոթ արեւմտյան դիվանագետներն իրենց իրանցի գործընկերների մասին առանձնապես լավ չեն արտահայտվել: «Թեհրանը հրաժարվում է գրեթե բոլոր բարդ փոխզիջումներից, որոնք մշակվել են երկար ամիսների լարված աշխատանքից հետո, եւ պահանջում է լուրջ փոփոխություններ համաձայնագրի տեքստում,- եվրոպական երկրների ներկայացուցիչների խոսքերը մեջբերել է «Politico»-ի եվրոպական բյուրոն:- Իրանի որոշ առաջարկներ անհամատեղելի են միջուկային գործարքի հետ, իսկ մյուսները լիովին դուրս են դրա դրույթների շրջանակներից»:

Թեհրանը, ի դեպ, համարում է, որ իրավունք ունի պահանջել պատժամիջոցների առավելագույն թուլացում: Այսպես՝ օրերս Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Բագերին, ով գլխավորում էր իրանական պատվիրակությունը Վիեննայում կայացած բանակցություններում, հայտարարել է, որ իր երկիրը «չի նահանջի 2015 թվականի համաձայնագրի վերականգնման եւ պատժամիջոցների վերացման իր պահանջներից»: «Կապված այն բանի հետ, որ 2018 թ. համաձայնագրից առաջինը դուրս է եկել ԱՄՆ-ը, նախ նա պետք է առաջին քայլն անի»,- ընդգծել է դիվանագետը։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն, իր հերթին, հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն շաբաթվա վերջին: «Բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի շաբաթվա վերջին: Հավատարիմ ենք այն նախագծերի պահանջներին, որոնք ներկայացրել ենք մեր ընդդիմախոսներին։ Ժամանակավոր կամ փուլային համաձայնագրի մասին խոսք չկա։ Մեր զրուցակիցները չառարկեցին ներկայացված տեքստին, նրանք պարզապես ասացին, որ պետք է գնահատեն բոլոր կետերը եւ չեն կարող բավարարել դրանցից յուրաքանչյուրը»,- ասել է Խաթիբզադեն ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում։

Նա շեշտել է, որ բանակցությունները չեն ավարտվել, պարզապես դադար է, եւ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է նոր պահանջներ ներկայացնել:

«Իրանը ճկունություն դրսեւորեց Վիեննայի բանակցություններում, բայց հակառակ կողմը նույնը չարեց։ Մենք չենք բավարարվի միջուկային գործարքից պակաս բանով եւ չենք ստանձնի ավելին, քան այդ համաձայնագրից բխող պարտավորությունները։ Պատժամիջոցները շարունակվում են, եւ մեզ համար ոչ մի ճանապարհ դեռ բաց չէ»,- ասել է նա։

Գանցն ու Բառնեան ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կձգտեն ոչ միայն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը, այլեւ կփորձեն հասնել ուժային սցենարի հաստատմանը։ Այսպես՝ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմին կառաջարկվի գրոհել ծայրամասային թիրախների վրա, օրինակ՝ Եմենում Իրանի ենթադրյալ դիրքերի։

Եթե Բայդենի վարչակազմը հեռանա ավելի կոշտ մոտեցումից, հնարավոր է, որ Իսրայելը պատրաստ լինի ինքնուրույն գործել իրանական թիրախների դեմ: «Jewish Chronicle» թերթի վերջին հրապարակումը ցույց տվեց, որ Նաթանզի միջուկային օբյեկտում ապրիլյան դիվերսիաները «Մոսադի» օպերացիաների արդյունք էին, գործողություններ, որոնցում գործարկվել է հավաքագրված իրանցի գիտնականների խումբը: Այն, ըստ թերթի, բաղկացած է եղել մինչեւ 10 հետազոտողից, ովքեր ընդունել են Նաթանզում գտնվող հաստատությունում ցենտրիֆուգներով սենյակ պայթեցնելու Իսրայելի առաջարկը: Դա նույնիսկ առիթ տվեց Թեհրանին՝ ենթադրելու, որ տեղում աշխատել է ոչ թե արտաքին հետախուզությունը, այլ ներքին ընդդիմադիր խմբավորումները։

Դիվերսիոն հարձակումը դարձավ «Մոսադի» զանգվածային արշավի մի մասը, որը տեւեց 11 ամիս եւ բաղկացած էր երեք փուլից։ Թիրախավորվել էին ոչ միայն Նաթանզի, այլեւ Քերեջի ենթակառուցվածքները: Այդ գործողությունների շրջանակներում, ինչպես նշում է «Jewish Chronicle»-ը, օգտագործվել են պայթուցիկներ՝ վաղուց տեղադրված շինանյութերի մեջ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարք։ Ի դեպ, անօդաչու թռչող սարքն արդեն հավաքվել էր Իրանում՝ Իսրայելի համար աշխատող գործակալների կողմից. այն տեղափոխվել էր Իրան դետալ առ դետալ: Ըստ «Jewish Chronicle»-ի՝ «Մոսադի» գործողությունների արդյունքում ոչնչացվել է 90 ցենտրիֆուգ, 9 ամսով սառեցվել է Իրանի առանցքային միջուկային օբյեկտներից մեկի գործունեությունը։

Միանգամայն հնարավոր է, որ մամուլում այս մանրամասների հայտնվելը կարող է նախազգուշացում լինել, թե ինչ է սպասվում Իրանի ռազմավարական ենթակառուցվածքներին բանակցությունների խափանման դեպքում: Բայց այս սցենարի իրականացումը երկար ժամանակով կփակի ցանկացած երկխոսության ճանապարհը։

Թեգեր: ԻսրայելԻրան
Կիսվել2Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Անվասայլակների, պրոթեզների, այլ միջոցների կարիք ունեցողները կարող են ստանալ դրանք

Անվասայլակների, պրոթեզների, այլ միջոցների կարիք ունեցողները կարող են ստանալ դրանք

Շալուա գետի հովիտ-4

Շալուա գետի հովիտ-4

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist