Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ն պատերազմի դեպքում չի օգնի Իսրայելին

«Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել եւ ոչ մի ագրեսիա չի ցուցաբերում»

Դեկտեմբերի 11, 2021
Միջազգային
ԱՄՆ-ն պատերազմի դեպքում չի օգնի Իսրայելին

Министр обороны Израиля Бени Ганц и министр обороны США Ллойд Остин.

8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
822
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա ընթացքում Իսրայելը մեկ անգամ չէ դիվերսիաներ կազմակերպել իրանական միջուկային օբյեկտներում: Միջազգային բանակցություններում Երուսաղեմը փորձել է համոզել Վաշինգտոնին՝ հրաժարվելու Թեհրանի հետ «միջուկային գործարքից»: Արդյունքում ԱՄՆ-ն չի հավատացել Իսրայելի ծայրահեղական հայտարարություններին: Թել Ավիվի բազմաթիվ սադրանքները եւ նրա կողմից կազմակերպված բանակցությունները՝ ԱՄՆ-ին Իրանի դեմ հանելու նպատակով, Իսրայելի պաշտպանության բանակի համար վերածվեցին լիակատար փլուզման։ Ինչպես գրել է ամերիկյան YJC հանդեսը, ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն չի ցուցաբերի Իրանի դեմ հնարավոր պատերազմում, նաեւ չի ցանկացել դիտարկել իսրայելական կողմի կեղծ ապացույցները՝ ընդգծելով, որ Իրանը ոչ միայն չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլեւ ոչ մի ագրեսիա չի ցուցաբերում Իսրայելի նկատմամբ։

«Երեքշաբթի առավոտյան (դեկտեմբերի 7-ին,- խմբ.) կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բեռնսը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կապված չէ զենքի հետ։ Բեռնսը հաղորդել է, որ ԿՀՎ-ն «դեռեւս Իրանի միջուկային ծրագրի որեւէ ապացույց չի տեսնում»: Արեւմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչպես նաեւ Իսրայելը մեղադրում են Իրանին վերջին տարիներին միջուկային ծրագրում ռազմական նպատակներ հետապնդելու մեջ: Իրանը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ Թեհրանն ընդգծում է, որ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ՝ իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա ձեռք բերել»,- նշում է YJC-ը։

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հայտարարել է նաեւ, որ չի հավատում, թե Իրանի հոգեւոր առաջնորդը որոշել է քայլեր կատարել՝ ստեղծելու միջուկային զենք, սակայն միեւնույն ժամանակ նշել է, որ առաջընթաց է նկատում ուրան հարստացնելու նրա կարողությունների մեջ: Բեռնսը նախազգուշացրել է, որ եթե Իրանը, այնուամենայնիվ, որոշի առաջ շարժվել, դեռ շատ աշխատանք է պահանջվում նրանից՝ միջուկային զենք ստեղծելու համար:

Մասնագետները նշում են, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Իսրայելը հաղթանակի հասնելու ոչ մի հնարավորություն չունի, եթե պատերազմ սանձազերծի Իրանի դեմ:

Որքան էլ լավը լինի Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը, չի կարող հետ մղել 10-20 հազար թեւավոր ու բալիստիկ հրթիռների հարվածը: Ոչ մի կողմ չի կարող: Հաշվի առնելով, որ առայժմ միայն Իսրայելն է ագրեսիա ցուցաբերում, Վաշինգտոնը բացարձակապես հետաքրքրված չէ իսրայելական հավակնությունների իրականացման մեջ:

Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դեւիդ Ֆրիդմանը, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, կարծում է, որ Իսրայելն ընդհանրապես չպետք է հենվի ԱՄՆ-ի վրա, երբ խոսքն Իրանի մասին է: Նա նշել է, որ միջուկային բանակցությունները գործնականում խափանվել են, այդ իսկ պատճառով Իսրայելն ավելի ու ավելի ուժեղ ահազանգ է հնչեցնում՝ կապված Թեհրանի ծրագրերի հետ:

«Հենց հիմա ես կարծում եմ, որ Իսրայելը չպետք է հենվի այն բանի վրա, որ Ամերիկան պետք է նույն հայացքներն ունենա, ինչ ինքը,- ասել է Ֆրիդմանն իսրայելական 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Դուք պետք է ինքներդ ձեզ վստահեք: Դուք չեք վստահում քաղաքականությանը»:

Ֆրիդմանը շեշտել է, որ 2019 թ. իրանական ռազմավարությունն այն էր, որ սպասեր ԱՄՆ-ում 2020 թ. ընտրություններին՝ հույսով, որ ամեն բան լավ կլինի:

«Իրանի իշխանությունները կարծում էին, որ եթե հաղթի Բայդենը, կցանկանա վերադառնալ գործարքին, եւ ամեն ինչ կարգին կլինի: Նրանք հենց դրա վրա էին շեշտը դրել: Եվ, ցավոք, հաղթեցին»,- ասել է Ֆրիդմանը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե Թրամփի վարչակազմն արդյոք պատրաստվո՞ւմ էր հարձակողական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:

Իրադարձությունների այսպիսի ընթացքը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել Թել Ավիվին, եւ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը դեկտեմբերի 9-ին մեկնեց Վաշինգտոն՝ Պենտագոնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններ վարելու համար: Մեկնումից առաջ Գանցը թվիթերյան իր էջում գրել էր, որ քննարկվելու են «գործողությունների հնարավոր միջոցները՝ ապահովելու համար միջուկային ոլորտ մտնելու նպատակով Իրանի փորձերի դադարեցումը եւ ընդլայնելու իր գործունեությունը տարածաշրջանում»՝ առանց նշելու մանրամասները: Իսկ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Պսակին հրաժարվել էր մանրամասներ հաղորդել՝ կապված հնարավոր համատեղ զորավարժությունների հետ: «Մենք այսպիսի իրավիճակում ենք, որովհետեւ Իրանի միջուկային ծրագիրը մոտենում է այն կետին, որից դուրս այն ինչ-որ սովորական հիմնավորում ունի»,- ասել է Պսակին:

Օսթինն ու Գանցը, իհարկե, խոսել են Իրանի միջուկային խնդրի մասին: Օսթինը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ եւ հաստատել ԱՄՆ-ի վճռականությունը՝ չթույլատրելու Իրանին ունենալ միջուկային զենք»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապահովի Իսրայելի անվտանգությունը:

Օսթինը նշել է, որ մերձավորարեւելյան կարգավորման հարցում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը հիմնված է «երկու պետությունների ստեղծման» վրա: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որ «երկու կողմերը ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք խորացնում են լարվածությունը, այդ թվում՝ կարգավորմանը միտված գործունեության հարցում»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ավելի ուշ Գանցի հետ հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդման համաձայն՝ «նրանք քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաեւ անվտանգության խնդիրը, ներառյալ՝ Իրանն ու Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ-ի հավատարմությունը»:

Ինչպես տեսնում ենք, ամերիկյան կողմի հայտարարություններում այս անգամ բացակայում է Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշումը: Դա նշանակում է, որ Վաշինգտոնն այլեւս չի հավատում հրեական պետության մեղադրանքներին:

Փորձագետները կարծում են, որ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հայտարարությունը, ի վերջո, կարող է խաչ քաշել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական համագործակցության վրա: Զրկվելով Պենտագոնի աջակցությունից՝ Իսրայելի պաշտպանության բանակը պարզապես ի վիճակի չի լինի դիմակայել իրանական բանակի հարվածներին:

Ավելացնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին իր մերձավորարեւելյան շրջագայությունը կսկսի հենց Իսրայելից: Հրեական պետության արտգործնախարար Յաիր Լապիդի հետ բանակցությունների օրակարգում ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումն է, այլեւ տարածաշրջանային խնդիրները:

Թեգեր: ԱՄՆԻսրայելՋո Բայդեն
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էրդողանի արտաքին արկածախնդրությունների տնտեսական բաղադրիչը

Էրդողանի արտաքին արկածախնդրությունների տնտեսական բաղադրիչը

Ոսկե սերմ անմահ հերոսները

Ոսկե սերմ անմահ հերոսները

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist