Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սառը պատերազմի ուրվականը

Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը չի թուլանում

Դեկտեմբերի 21, 2021
Միջազգային
Սառը պատերազմի ուրվականը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
469
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի դիմակայությունն առայժմ դիվանագիտական, քաղաքական հարթությունում է։ Կողմերից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ուղիղ, անգամ միջնորդավորված առճակատման անցումը երկուստեք բավականին վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ ՌԴ ԱԳՆ-ն դեռեւս դեկտեմբերի 17-ին շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անվտանգության իրավական երաշխիքների տրամադրման երկու փաստաթղթերի նախագիծ։ Առաջին փաստաթուղթը ներկայացնում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ փոխգործակցության առաջարկ «անբաժանելի եւ հավասար անվտանգության» սկզբունքի հիման վրա, ինչպես նաեւ բացառում է երրորդ երկրների տարածքի օգտագործումը կամ զինված հարձակման իրականացումը պայմանագրի մյուս կողմի դեմ։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների ապահովման մասին համաձայնագրով նախատեսված է, որ կողմերը պարտավորվում են չտեղակայել միջին եւ ավելի փոքր հեռահարության հրթիռներ այն հատվածներում, որտեղից կարող են հարվածել միմյանց տարածքին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Ռուսաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հաստատեն, որ միմյանց հակառակորդներ չեն համարում, իսկ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է հրաժարվեն ցանկացած ռազմական գործողությունից Ուկրաինայի, Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանի համար ապահովել անվտանգության հուսալի եւ երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ ավելի վաղ արեւմտյան գործընկերները չեն կատարել իրենց ստանձնած համապատասխան բանավոր պարտավորությունները։

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին «լրջորեն վերաբերվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին»՝ նշելով, որ հակառակ դեպքում դաշինքը պետք է գործ ունենա ռազմատեխնիկական եւ ռազմական այլընտրանքի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման հնարավորությանը, հայտնել էր, որ դիտարկվում են Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան քայլերի մի շարք տարբերակներ՝ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինատեսակների տեղակայման դեպքում։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին նշել էր, որ ԱՄՆ-ն տեսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները եւ քննարկում է դրանք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

ՆԱՏՕ-ի անդամ պետություններից նույնպես արձագանք է ստացվել. այսպես, Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը կիրակի օրը հայտարարել էր արդեն այս շաբաթվա ընթացքում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները քննարկելու ՆԱՏՕ-ի մտադրության մասին։ Գերմանացի պաշտոնյան ընդգծել է «ներկայի լարված իրավիճակը» կարգավորելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ երկխոսության միջոցով։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկների քննարկումը ճիշտ եւ կարեւոր է, բայց չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներին թելադրի, թե ինչպես պետք է դիրքավորվեն»,- հավելել է Լամբրեխտը։ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթն անընդունելի է համարել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկները, որոնք ներառում են դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու պահանջը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես արձագանքել է Ռուսաստանի հետ ազդեցության ոլորտների սահմանազատման հարցով խորհրդաժողով անցկացնելու առաջարկին, հայտարարելով, որ նման հանդիպումը ՆԱՏՕ-ի համար «հետ քայլ» կլիներ։ Միաժամանակ նա հանդես է եկել ռուսական կողմի հետ երկխոսության օգտին, այդ թվում՝ վստահության ամրապնդման եւ սպառազինությունների վերահսկման շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանի առաջարկին՝ հրաժարվելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց, որը ներառված է Մոսկվայի կողմից ներկայացված անվտանգության համաձայնագրում։ Նա զգուշացրել է, որ ագրեսիայի դեպքում Մոսկվային սպառնում են «տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներ», իսկ «ռազմական առումով դա կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ամրապնդման նոր փուլ» Ռուսաստանին ամենամոտ երկրներում՝ «Ռումինիայից մինչեւ բալթյան երկրներ»։

Վերադառնալով Պուտինի այն դիտարկմանը, որ «ավելի վաղ արեւմտյան գործընկերները չեն կատարել իրենց ստանձնած համապատասխան բանավոր պարտավորությունները, նկատենք, որ դա կարող է վերաբերվել դեռեւս 1990 թ. Գերմանիայի վերամիավորման բանակցությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվը 2017 թ. դեկտեմբերի 2-ին հրապարակել էր երեք տասնյակ գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վերաբերում էին վերոնշյալ բանակցություններին: Ըստ այդ գաղտնազերծված փաստաթղթերի, արեւմտյան մի շարք բարձրաստիճան դիվանագետներ Խորհրդային Միության ղեկավարությանը խոստացել էին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք կդադարի Գերմանիայի Դեմոկրատական եւ Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետությունների սահմանին: Ռուսաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ օգտագործում է այդ փաստարկը՝ հիմնավորելու համար իր անզիջում դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ եւ այդ համատեքստում Արեւմուտքի հետ ունեցած լարված հարաբերությունների մասով։ Մինչդեռ Արեւմուտքում սովորաբար պատասխանում են, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարին որեւէ մեկը գրավոր խոստում չի տվել, որեւէ տեղ համաձայնագրերի տեքստերում արձանագրված չէ դաշինքի չընդլայնման մասին պայմանավորվածությունը, հետեւաբար ձեւական առումով ոչինչ չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին դեպի արեւելք ընդլայնվելու հարցում։

Թեգեր: ՆԱՏՕպատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Միտքն է ժողովրդի անմահության երաշխիքը

Միտքն է ժողովրդի անմահության երաշխիքը

Մենք պետք է բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը»

Մենք պետք է բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist