Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան կզոհաբերի՞ «Մուսուլման եղբայրներին»

Մայիսի 15, 2021
Միջազգային
Թուրքիան կզոհաբերի՞ «Մուսուլման եղբայրներին»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես արդեն նշել ենք, Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Միջին Արեւելքի, Հյուսիսային Ա‎ֆրիկայի արաբական որոշ երկրների եւ Իսրայելի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Թուրք-իսրայելական քաղաքական փոխհարաբերություններում առկա լարվածությունը վերացնելու հարցում միջնորդության առաքելություն էր ստանձնել Բաքուն: Ըստ թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ների՝ արդյունքում համաձայնության գալու հավանականությունը շատ մեծ էր: Ավելին` Անկարան, հաշվի առնելով փոխհարաբերությունների բարելավման հնարավորությունը, նույնիսկ Իսրայել-Պաղեստինի ինքնավարություն բախումների առաջին օրերին ակնհայտորեն զգուշավորություն էր դրսեւորում: Սակայն երբ մարտերը թեժացան, իրեն իսլամական աշխարհի առաջնորդի դեր վերագրելով` «ստիպված» ամենախիստ դիրքորոշումն արտահայտեց ոչ միայն արաբական աշխարհի, այլեւ անգամ Իրանի համեմատությամբ:

Էրդողանն Իսրայելին «ահաբեկչական» պետություն է անվանել, իսկ պաղեստինցի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում խոստացել է աշխարհը հանել Իսրայելի դեմ: Նա իր թվիթերյան էջում գրել է, թե չպետք է մոռանալ, որ «Երուսաղեմը ողջ աշխարհն է, իսկ այնտեղ բնակվող մահմեդականները՝ ողջ մարդկությունը»: Էրդողանը, սպառնալով ՄԱԿ-ին, պահանջել է վերջ դնել այդ պատերազմին: Բացի այդ, Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության դիմաց տեղի են ունեցել եւ, թերեւս, կշարունակվեն բողոքի ցույցեր, որոնց կազմակերպիչը համարվում է մահմեդականներին աջակցող ինչ-որ բարեգործական կազմակերպություն: Եվ, ի վերջո, թուրքական ԶԼՄ-ների գլխավոր թեման դարձել է հենց այդ պատերազմը: Այլ կերպ ասած՝ «փոքր եղբոր» ջանքերը՝ հաշտեցնելու հարազատ դաշնակիցներին առնվազն ժամանակավորապես, ջուրն են ընկել: Մինչդեռ Իրաքի միջնորդությամբ Եգիպտոս-Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել:

2013-ից ի վեր Կահիրե-Անկարա փոխհարաբերությունների գրեթե կասեցումից 8 տարի անց մայիսի 5-6-ը Կահիրեում ԱԳ փոխնախարարներ Համդի Սանադ Լոզայի եւ Սադաթ Օնալի մակարդակով երկկողմ բանակցությունների վերաբերյալ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ այդմ` բանակցությունները համարվել են «պարզորոշ ու խորը». քննարկվել են երկկողմ փոխհարաբերությունների, ինչպեսեւ տարածաշրջանային (Լիբիա, Իրաք, Սիրիա) ու Թուրքիայի համար ամենակարեւորի՝ Միջերկրականի արեւելյան հատվածի խնդիրները: Եգիպտոսն ու Թուրքիան ամենաերկար ափերն ունեն Միջերկրականում, եւ Անկարան հույս ունի այստեղ իր ծավալապաշտական նկրտումների հարցում ստանալ Կահիրեի աջակցությունը: Ավելին` Եգիպտոսի հետ փոխառնչությունների բարելավման գլխավոր նպատակը, ընդ որում՝ ընդունելով վերջինիս նախապայմանները, հենց դա է:

Անդրադառնալով Եգիպտոսի նախապայմաններին` հարկ է նշել, որ դեռեւս ընթացիկ տարվա ապրիլի 10-ին Կահիրեն հայտարարել էր, որ նախքան փոխհարաբերությունների շուրջ բանակցություններ սկսելը Թուրքիան Լիբիայից պետք է հեռացնի վարձկան ահաբեկիչներին, ինչի համար վերջինս ժամանակ էր պահանջել: Երկկողմ փոխհարաբերությունների առնչությամբ բանակցություններում Կահիրեն առաջ է քաշել այդ երկրի ու ղեկավարության դեմ ցանկացած թշնամական դրսեւորման կասեցում, թուրքական ԶԼՄ-ներում հակաեգիպտական քարոզչության դադարեցում (ի դեպ, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, դեռեւս 2020 թ. հոկտեմբերից իշխանությունների ցուցումով երկրի ԶԼՄ-ներում շեշտադրումների մեղմացումը նկատելի է դարձել): Բացի այդ, Եգիպտոսը պահանջում է, հարգելով միջազգային նորմերն ու օրենքները, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, ինչպեսեւ ահաբեկչական խմբերի ու կազմակերպությունների համար չստեղծել նպաստավոր պայմաններ, որոնք սպառնում են Եգիպտոսի ու արաբական երկների շահերին կամ անվտանգությանը: Եգիպտոսի ԱԳ նախարարի նախկին օգնական Մոհամեդ Հիջազին այդ առնչությամբ շեշտել է, որ եթե Թուրքիան վերանայի արաբական երկրների հանդեպ իր քաղաքականությունը, այլեւս չփորձի կամք թելադրել, իր շահերն ապահովել այդ երկրների՝ Սիրիայի ու Լիբիայի հաշվին, Եգիպտոսը պատրաստ է դառնալ Թուրքիայի գործընկերը, այլապես դրա ջանքերն ապարդյուն կանցնեն:

Դատելով բանակցությունների դրական ընթացքից` կարելի է ենթադրել, որ Թուրքիան, եթե ոչ բոլոր նախապայմանների, ապա գլխավոր հարցերում զիջումների է գնում, ինչը նշանակում է, որ փոխհարաբերությունների կարգավորումը, համաձայնության ստորագրումը սարերի հետեւում չեն: Դեպքերի նման զարգացումը նշանակալից դեր կունենա ոչ միայն Միջերկրականի արեւելյան հատվածի հիմնահարցի, այլեւ Սաուդյան Արաբիա-Թուրքիա եւ անգամ Աբու Դաբի-Անկարա փոխհարաբերությունների վրա, որոնցում տարաձայնությունները, մասնավորապես՝ Էր Ռիյադի հարցում, բազմաբնույթ ու ավելի խորն են: Ահավասիկ, օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Էր Ռիյադ էր ժամանել երկու երկրների փոխհարաբերությունների շուրջ բանակցելու, սակայն, ըստ երեւույթին, շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել: Հանուն Կահիրե-Անկարա փոխհարաբերությունների առաջին հերթին վերջինս պետք է զոհաբերի «Մուսուլման եղբայրներին» (ՄԵ), որոնց գաղափարախոսությանն Էրդողանը հակված է դեռ երիտասարդ տարիներից, իսկ Կահիրեն այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Նշենք, որ այսօր էլ Եգիպտոսի ՄԵ-ի որոշ ղեկավարներ Թուրքիայում են:

2011 թ. Եգիպտոսում հեղափոխության հաղթանակից  հետո  Թուրքիան սերտ հարաբերություններ հաստատեց ՄԵ-ի հետ: 2012 թ. ՄԵ-ի առաջնորդ Մոհամեդ Մուրսիի` երկրի նախագահ ընտրվելուց ի վեր տարբեր ոլորտներում թուրք-եգիպտական փոխհարաբերությունների կտրուկ աճ արձանագրվեց: Եգիպտոս-Թուրքիա տնտեսական կապերի ծավալը  2007 թ. շուրջ 1 մլրդ դոլար էր, իսկ 2012 թ. ավելի քան 5 մլրդ դոլար կազմեց, ընդ որում` առյուծի բաժինը Թուրքիայի արտահանությանն էր՝ 4 մլրդ դոլար: 2013 թ., երբ գեներալ Աբդուլ‎ֆաթահ ալ Սիսին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վերջնագիր ներկայացրեց Մուրսիի կառավարությանը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, արձակուրդը կիսատ թողնելով, վերադարձավ Ստամբուլ, ապա խստագույնս դատապարտեց ռազմական հեղաշրջումը: Նա Արեւմուտքին եւ Եվրամիությանը մեղադրեց հեղաշրջումը չդատապարտելու համար: Այնուհետեւ, հովանավորելով ՄԵ-ին, Ալ Սիսիին մեղադրեց իշխանությունը զավթելու մեջ, ինչին ի պատասխան Կահիրեն Անկարայից հետ կանչեց իր դեսպանին: Բնականաբար, Թուրքիան կատարեց համապատասխան քայլ եւ առայսօր պաշտպանել է ՄԵ-ին, սակայն այժմ պետք է այն զոհասեղանին դնի:

Թեգեր: ԵգիպտոսԵրուսաղեմԹուրքիաԻսրայելԻրաքՄիջին ԱրեւելքՄուսուլման եղբայրներ
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում մարդու մասին

Տունդարձի հույս ու հավատով լի

Տունդարձի հույս ու հավատով լի

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist