Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կտրուկ գնա՞ճ թմրանյութերի «միջազգային շուկայում»

Ապրիլի 9, 2022
Միջազգային
Կտրուկ գնա՞ճ թմրանյութերի «միջազգային շուկայում»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
834
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թալիբների առաջնորդ Հիմբաթոլա Ախոնդզադեհի ապրիլի 3-ին ստորագրած հրամանագրով՝ այսուհետ Աֆղանստանի ողջ տարածքում ափիոնի ցանքն  ու օգտագործումը խստիվ արգելվում են։ Հրամանագիրը վերաբերում է նաեւ ոգելից խմիչքներին ու բոլոր տեսակի, այդ թվում` հաշիշի, ինչպեսեւ սինթետիկ թմրանյութերին։

Թալիբների խոսնակ Զաբիոլահ Մոջահեդը, ներկայացնելով առաջնորդի հրամանագիրը, շեշտել է, որ նշյալ նյութերի մաքսանենգությամբ, առքուվաճառքով զբաղվողները, ներմուծող-արտահանողները, ինչպեսեւ օգտագործողները կպատժվեն շարիաթի օրենքներով։ Փաստորեն, Ախոնդզադեհը հրամանագիրն ստորագրել է այն ժամանակ, երբ արդեն Հելմանդ նահանգում, որտեղ արտադրվում է ափիոնի շուրջ 50 տոկոսը, ավարտվել է գարնանային բերքահավաքը, եւ այն պատրաստ է վաճառքի։ Թալիբների փոխվարչապետ Աբդուլսալամ Հանաֆին էլ հայտարարել է, թե այս առնչությամբ բանակցել են տարբեր երկրների ու միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, որոնք խոստացել են աջակցել ափիոնին ու կանեփին փոխարինող մշակաբույսերի հարցում։ Նա շեշտել է, որ ափիոնի մշակման նման տարածումը պայմանավորված է այդ երկրի թույլ տնտեսությամբ, սակայն փորձագետները նշում են, թե դրա գլխավոր պատճառներից են եղել ներքին բախումները։ Հաշվի առնելով, մասնավորապես, այն, որ թալիբներն իրենց ռազմական մեքենան աշխատեցնելու անհրաժեշտ ֆինանսներն ապահովել են հենց թմրանյութերից ստացվող եկամտով։ Դա է վկայում նաեւ այն, որ ափիոնի մշակումն առավելապես տարածված էր նրանց վերահսկողության տակ գտնվող ու ազդեցության գոտի համարվող նահանգներում։ Բացի այդ, թմրանյութերի դեմ պայքարում բացակայել են  ներքին ու միջազգային մակարդակներով հաստատակամությունը, հստակ ռազմավարությունը։

Ափիոնի ու հաշիշի ցանքատարածքների ընդարձակումը պայմանավորված է եղել եւ, ըստ երեւույթին, այսօր էլ առկա է թմրանյութերի ներքին խոշոր մաֆիաներով, որոնցում ներգրավված են նաեւ որոշ թալիբ հրամանատարներ։ Թերեւս, հենց այս հանգամանքի բերումով պետք է պատճառաբանել խնդրո առարկա հրամանագրի արդյունավետության կասկածելիությունը, այլ խոսքով՝ եթե իրագործումը չձախողվի, ապա արդյունավետ կլինի միայն լուրջ խոչընդոտների հաղթահարմամբ, քաղաքական կամքի առկայությամբ։ Ստեղծված նման պայմաններում, բնականաբար, միջազգային աջակցությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միլիարդավոր դոլարների ներդրումը  հետթալիբյան Աֆղանստանում թմրանյութերի մշակումը վերացնելու ուղղությամբ, կարելի է ասել, լիովին ապարդյուն է անցել։ Ահավասիկ, Աֆղանստանում ԱՄՆ հատուկ տեսուչի 2018 թ. զեկուցագրում շեշտվել էր, որ 2002-2017թթ. ընդդեմ ափիոնի ցանքի ու դրա արտահանման, որի շրջանակներում ջանքեր են գործադրվել դրա ցանքը ցորենով  եւ այլ մշակաբույսերով փոխարինելու ուղղությամբ, ներդրվել է շուրջ 8.6 միլիարդ դոլար։ Մինչդեռ նույն թվականներին Աֆղանստանում արտադրվում էր աշխարհում ափիոնի ավելի քան 91 տոկոսը։

Ըստ ՄԱԿ-ի ոճրագործությունների ու թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպության (UNODC) եւ Աֆղանստանի վիճակագրության կենտրոնի՝  2020 թ. ափիոնի ցանքատարածությունն աճել էր եւս 37 տոկոսով՝ կազմելով շուրջ 250 հազար հեկտար։ Նշյալ ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրի 34 նահանգներից 22-ում է ափիոնի մշակումը տարածված։ Ոմանք էլ վերջին 2-3 տարիների աճը պայմանավորում են ԱՄՆ-թալիբներ խաղաղության համաձայնագրով բանտերից ազատվածների հանգամանքով՝ նշելով, որ նրանք ոչ թե թալիբ գրոհայիններ են եղել, այլ  թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողներ։ Այլ կերպ ասած՝ թմրանյութերի արտադրության ռեկորդային աճը պայմանավորված է եղել բազմաթիվ գործոններով։ Առկա են նաեւ տեղեկություններ, որոնց համաձայն՝ Աֆղանստանի հարեւան որոշ երկրներ, այդ թվում՝ Պակիստանն ու Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններ, դերակատարություն են ունեցել թմրանյութերի մաքսանենգության ու դեպի Եվրոպա դրանց տեղափոխման հարցում։ Աֆղանստանում արտադրվող թմրանյութերը Արեւմտյան Եվրոպա են տեղափոխվել ու դեռեւս տեղափոխվում են երկու հիմնական ուղղություններով. ա) Աֆղանստան-Պակիստան-Իրան, Աֆղանստան-Իրան, Իրան-Թուրքիա-Բալկաններ, բ) Աֆղանստան-միջինասիական հանրապետություններ- Ռուսաստան-Եվրոպա: Հատկանշական է, որ մինչեւ թալիբների՝ կրկին իշխանության հաստատվելը, Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով, այդ երկրում 2.5 միլիոն թմրամոլ է եղել, ընդ որում՝ 850 հազարը՝ կին։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագրերի համաձայն՝ 1996 թ. թալիբների իշխանության գալուց ի վեր ափիոնի արտադրությունն Աֆղանստանում կտրուկ աճ էր արձանագրել, այսպես, օրինակ, եթե 1994 թ. այդ երկրում ափիոնի ցանքը շուրջ 4 հազար հեկտար էր, ապա 1998 թ.՝ ավելի քան 57 հազար։ Ահա թե ինչու միջազգային ճնշումները թալիբական Աֆղանստանի վրա խիստ ուժեղացել էին ափիոնի արտադրության առնչությամբ, ինչի արդյունքում 2000 թ. թալիբների առաջնորդ մոլա Մոհամեդ Օմարը կրոնական վճռով արգելեց ափիոնի ցանքը (2001 թ. այստեղ արտադրվեց ընդամենը 185 տոննա՝ տարեկան 3-4 հազարի դիմաց): Սակայն թալիբների՝ իշխանությունից հեռանալուց հետո, 2002-ից սկսած ափիոնի արտադրությունը, ըստ ՄԱԿ-ի զեկուցագրերի, յուրաքանչյուր տարի ռեկորդային է եղել նախորդ տարվա համեմատությամբ: Այլ կերպ ասած՝ թալիբների՝ իշխանությունից հեռացման հաջորդ՝ 2002 թ., արդեն այդ երկրում ափիոնի արտադրությունը կտրուկ աճ արձանագրեց։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2007 թ. արդեն այստեղ արտադրվել է աշխարհում արտադրվող ափիոնի 70 տոկոսը, որը կազմել է այդ երկրի ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը: Թալիբների՝ իշխանությունից հեռանալուց հետո ափիոնի արտադրության կտրուկ աճը գլխավորապես թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում արտադրվողի քանակի հաշվին էր, ինչը թալիբների եկամտի գլխավոր աղբյուրներից էր։

Եթե այժմ թալիբներին հաջողվի կտրուկ կրճատել թմրանյութերի ցանքատարածությունները, այդ թվում՝ ոչնչացվի Հելմանդում գարնանացանի բերքը, ապա կտրուկ գնաճ կարձանագրվի ավանդական թմրանյութերի՝ ափիոնի, հերոինի ու հաշիշի «միջազգային շուկայում»։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանում, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն շուրջ 2 միլիոն թմրամոլ կա, հրամանագրի հրապարակումից ի վեր արդեն 30 տոկոսով աճել է դրանց գինը։ Միաժամանակ աճելու է ավելի հասանելի սինթետիկ դեղահաբերի ու այլ միջոցների կիրառումը, ինչն ավելի վտանգավոր է։

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանթմրանյութ
Կիսվել3Tweet2Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Անհնարին ոչինչ չկա…

Անհնարին ոչինչ չկա…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Ինչո՞ւ համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը, որ քանդէ մեր հայրերի ուխտը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist