Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային

Դա, սակայն, Ռուսաստանին աջակցության ժեստ չէ

Ապրիլի 16, 2022
Միջազգային
Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ իր երկիրը չի պլանավորում այսուհետ զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է «Euroactiv» պորտալը: Սակայն դա Ռուսաստանին աջակցության ժեստ չէ: Հունական բանակը մեծ չէ. իսկ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները ռազմական բախման սահմանագծին են: Երկիրը պատրաստ չէ թուլացնել իր պաշտպանունակությունը: Այդուհանդերձ, Հունաստանը կդառնա Եվրամիության անդամ երկրորդ երկիրը, որի իշխանությունները հայտարարում են, որ չեն զինի Ուկրաինային: ԵՄ-ի անդամներից առաջինն այդ մասին հայտարարել է Հունգարիան:

Ըստ «Euroactiv»-ի՝ Պանայոտոպուլոսը իր հայտարարությունը կատարել է երկրի խորհրդարանում: «Սարքավորումներն Ուկրաինա մենք ուղարկել ենք մեր պահուստներից: Մեծ քանակությամբ զենքի մատակարարումը չի դիտարկվում»,-ասել է նախարարը:

Հունաստանի խորհրդարանը ԵՄ երկրների բազմաթիվ խորհրդարաններից մեկն էր, որին մեկ շաբաթ առաջ տեսահոլովակով դիմեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա ելույթը շատ զգացմունքային էր եւ, ըստ հույն լրագրողների, բավական վառ։ Զելենսկին խոսեց Ռուսաստանի դեմ պայքարում միավորվելու անհրաժեշտության մասին, հիշեցրեց, որ Մարիուպոլում ապրում են էթնիկ հույներ, հնչեցրեց անցյալ դարում Օսմանյան կայսրության դեմ կռված հույն ապստամբների նշանաբանը՝ «Ազատություն կամ մահ»։ Ուկրաինայի նախագահի ելույթն արժանացավ պատգամավորների բուռն ծափահարություններին։

Սակայն, դատելով Պանայոտոպուլոսի բացատրությունից, Աթենքի համար ավելի կարեւոր են իր բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ: Էգեյան ծովի որոշ հատվածների սեփականության վերաբերյալ վեճը մթագնում է երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ պարբերաբար հանգեցնում միջադեպերի, որոնք կարող են վերածվել ռազմական հակամարտության, չնայած երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Այսպես՝ Հունաստանի Գլխավոր շտաբը մեղադրել է թուրք զինվորականներին երկրի օդային տարածքը խախտելու մեջ։ Օրեր առաջ թուրքական «F-16» կործանիչներ են թռել Էգեյան ծովի հյուսիսարեւելյան մասում գտնվող հունական Ինուսե մարդաբնակ, իսկ այնուհետեւ՝ Պանագիա, Ֆարմակոնիսի, Լիփսի եւ Արկի կղզիների վրայով: Դրանք թռիչքներ են կատարել 11 անգամ՝ խախտելով Հունաստանի օդային սահմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ERT-1 հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ազգային պաշտպանության գլխավոր շտաբին:

Թուրքական ինքնաթիռները սադրիչ կերպով նախ թռել են մոտ 450 մ, ապա՝ 2740 մ, իսկ այնուհետեւ՝ 3048 մ բարձրության վրա: Դրանից մոտ 40 րոպե անց երկու կործանիչներ շարունակել են իրենց անօրինական թռիչքներն Ինուսե կղզու տարածքում:

ERT-1-ը նշում է, որ երկուշաբթի եւ երեքշաբթի թուրքական ռազմական ավիացիան օրական 6 թռիչք է կատարել նույն կղզիների վրա, սակայն առավել մեծ բարձրությամբ. որոշ դեպքերում այդ կործանիչները գտնվել են 8840 մ բարձրության վրա: Հաշվի առնելով այդ խախտումները՝ 2022 թ. սկզբից հունական կղզիների վրա թուրքական ռազմական ինքնաթիռների ապօրինի թռիչքների ընդհանուր թիվը հասել է 50-ի: Համեմատության համար նշենք, որ ողջ 2021 թ. ընթացքում նման թռիչքների թիվը հասել է 48-ի: Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները որսալու նպատակով օդ է բարձրացվել հունական ռազմական ավիացիան՝ օդային տարածքը խախտողներին ստիպելով լքել հունական օդային տարածությունը:

2022 թ. փետրվարի սկզբին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտնել էր, որ տարեսկզբից թուրքական կործանիչները, հետախուզական ինքնաթիռները եւ անօդաչու սարքերը խախտել են Հունաստանի օդային տարածքը 217 անգամ, այդ թվում՝ մի շարք թռիչքներ կատարելով հունական կղզիների վրայով։

Պանայոտոպուլոսն Աթենքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ իր բանակցությունների ժամանակ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մերժումն ապրիլի սկզբին բացատրել է հենց Թուրքիայի հետ բարդ հարաբերություններով։ Հունական մամուլի հաղորդումների համաձայն՝ Պետդեպարտամենտի պաշտոնյան փորձել է հասնել այն բանին, որ հույն զինվորականները Կիեւին փոխանցեն «Տոր-Մ1» եւ «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համակարգեր։ Պանայոտոպուլոսը Նուլանդին պատասխանել է, որ Հունաստանը, թեեւ հասկանում է Ուկրաինայի դրությունը, բայց չի կարող այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք «նվազեցնում են մեր սեփական պաշտպանունակությունը»։

Նշենք, որ հունական հասարակությունում ուկրաինացիներին աջակցող վճռական գործողությունների առանձնահատուկ պահանջ չկա։ Ուկրաինա զենք ուղարկելու օգտին հանդես եկող հույների թիվը, ըստ բոլոր հարցումների, չի գերազանցում 30 տոկոսը։ Դեմ են արտահայտվել երկու անգամ ավելի շատ հարցվածներ։

Համեմատություններ են անցկացվում Հունգարիայի հետ, որտեղ Ուկրաինային զենքով օգնելու հարցում ոչ իշխանություններն են շահագրգռված, ոչ էլ հանրությունը: Ճիշտ է՝ Հունաստանի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Աթենքը զենքով, այնուամենայնիվ, օգնել է Կիեւին, անկախ այն բանից, որ օգնությունն այնքան մեծ չի եղել, որքան ակնկալում էր ԱՄՆ-ը: Արդեն փետրվարի 27-ին երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը Կիեւ կուղարկի «պաշտպանական տեխնիկա»: Դատելով հունական մամուլի տվյալներից՝ խոսքը «Կալաշնիկով» ինքնաձիգների եւ ՀՕՊ միջոցների մասին է: Բացի այդ, Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը փետրվարի վերջին հայտարարել է, որ Կիեւի համար հունական 12 ուղղաթիռ կմեկնի Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրների անվտանգության ուժեղացման համար: Դա նույնպես զգալի օգնություն էր Ռուսաստանին դիմակայության գործում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդհանրապես հրաժարվել է զենք մատակարարել ուկրաինական բանակին եւ զենք բաց թողնել իր երկրի տարածքով: Իր դիրքորոշումը նա հիմնավորում է այն բանով, որ հունգարացիները չպետք է հայտնվեն ուկրաինական սալի ու ռուսական մուրճի միջեւ:

Բայց մյուս կողմից՝ Հունաստանը, ի տարբերություն Հունգարիայի, աջակցում է ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու Եվրամիության կուրսին։ Ըստ EFE գործակալության՝ Միցոտակիսը դեռեւս ապրիլի 12-ին հայտարարել է, որ կարագացնեն երկրի տարածքում գազի հանքավայրերի որոնումը։ Ռուսական գազից կախվածության նվազեցումը նա անվանել է «միակ հնարավոր ճանապարհ» Հունաստանի համար։

Հունաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններին «ՀՀ»-ն բազմիցս է անդրադարձել՝ նշելով, որ Անկարան վերջին շրջանում բարելավում է հարաբերությունները Հունաստանի դաշնակից Իսրայելի հետ՝ իր տարածքով դեպի Եվրոպա գազ արտահանելու նպատակով: Բացի այդ, Թուրքիան ակնհայտորեն ձգտում է վերավաճառողի դերին եւ, հավանաբար, կավելացնի ՌԴ-ից ու այլ երկրներից ստացվող գազի ծավալները: Հասկանալի է, որ ոտնահարվում են Հունաստանի շահերը: Այս իրավիճակում լարվածությունը կարող է առավել սրվել, եւ Աթենքը պարզապես պարտավոր է շեշտը դնել սեփական անվտանգային խնդիրների լուծման վրա, ինչը եւ անում է: Բայց որ դա հակասում է ՆԱՏՕ-ի ձգտումներին, փաստ է, եւ ՆԱՏՕ-ն անպայման հարցեր կուղղի Անկարային:

Թեգեր: ՀունաստանՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքերի վայրագությունները հաստատվում են

Թուրքերի վայրագությունները հաստատվում են

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղեք»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist