Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինական ճգնաժա՞մ, թե՞ զենքի բիզնես

Հակամարտության ձգձգումը կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ նաեւ եվրասիական տարածաշրջանում

Ապրիլի 19, 2022
Միջազգային
Ուկրաինական ճգնաժա՞մ, թե՞ զենքի բիզնես
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ճգնաժամի երկարումը մեծացնում է լարումը ամբողջ աշխարհում: Այդ հակամարտության ֆոնին լարվածության աճ է գրանցվում, մասնավորապես, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում, Սիրիայում էականորեն շատացել են բախումները, Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին է հերթական զինված միջադեպն արձանագրվել, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ տասնամյակների սահմանային լարվածությունը կրկին սրվել է: Լարվել է իրավիճակը նաեւ Իսրայելում, որտեղ ահաբեկչական հարձակումների շարքին հետեւեցին Գազայի հատվածում իսրայելական զինուժի հատուկ գործողությունները, ինչի հետեւանքով այնտեղ զոհերի թիվը հասավ 10-ի: Որոշակի տեղաշարժ է նկատվում նաեւ Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի ուղղությամբ, որտեղ Ռուսաստանը լրացուցիչ ծանր տեխնիկա է տեղափոխում: Զարգացումներ կան նաեւ Թայվանի շուրջ:

Միանշանակ է, որ Ուկրաինան, առանց անմիջական ռազմական աջակցության, չի կարողանա երկար դիմադրություն ցույց տալ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին: Արեւմուտքի երկրները եւ Թուրքիան հիմնականում թեթեւ զինատեսակներ տրամադրելով Կիեւին` ավելի շուտ նպաստում են մարտական գործողությունների ձգձգմանը, ինչից տուժում են միայն Ուկրաինան եւ ՌԴ-ն, իսկ զենք արտադրող խոշոր կորպորացիաները եւ ռազմական արդյունաբերություն ունեցող երկրները պատերազմի միջոցով ահռելի գումարներ են վաստակում:

Ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ ուկրաինականի դեպքում Թուրքիան զբաղվում է նաեւ զենքի բիզնեսով: Վերջին տվյալներով` Ուկրաինան 2022-ի առաջին եռամսյակում Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է գնել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Թուրքիայի արտահանողների միության հրապարակած տվյալներով՝ 2022-ին Թուրքիան Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք եւ զինամթերք՝ 2021-ի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Նկատենք, որ վերեւում նշված թիվը վերաբերում  է միայն առաջին եռամսյակին: Աճել է թուրքական զենքի արտահանումը ոչ միայն Ուկրաինա, այլ նաեւ այլ երկրներ: Անկարայի զենքի ընդհանուր արտահանումն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է 48.6 տոկոսով։

Հատկանշականն այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն աշխարհում սառը պատերազմի մթնոլորտի վերականգնման միտումներ են ցույց տալիս: ՌԴ-ի սկսած հատուկ գործողություններն ու դրանց երկարումը եվրոպական  երկրներին ստիպում են մտածել հավանական ռիսկերի մասին. վերջիններս սկսել են մեծացնել իրենց ռազմական բյուջեները եւ ավելի շատ սպառազինություն ձեռք բերել: Օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնեց, որ երկու միլիարդ եվրոյով ավելացնելու է Գերմանիայի ռազմական բյուջեն:

Այս ամենի ֆոնին նաեւ ԱՄՆ-ի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են միլիարդավոր դոլարների շահույթներ ապահովել: Փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Պենտագոնի զենք մատակարարող հինգ առաջատար ընկերությունների արժեթղթերն աննախադեպ աճել են: Պատերազմի միայն առաջին շաբաթվա ընթացքում ամերիկյան ռազմարդյունաբերական հսկա «Northrop Grumman»-ի բաժնետոմսերն աճել են 18, իսկ «Lockheed Martin Corporation»-ի բաժնետոմսերը՝ 17 տոկոսով:

2021 թ. սկզբից «Lockheed Martin»-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 25 տոկոսով, իսկ նույն ոլորտի այլ ընկերությունների («Raytheon» եւ «General Dynamics») բաժնետոմսերը՝ ավելի քան 15 տոկոսով։ Ուկրաինային պաշտպանության եւ անվտանգության ապահովման աջակցության համար ԱՄՆ-ի բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալն արդեն գերազանցել է 2.3 միլիարդ դոլարը, ընդ որում, այդ միջոցների 70 տոկոսը հատկացվել է միայն վերջին շաբաթների ընթացքում։

ԱՄՆ-ի կառավարությունը մարտի 28-ին Կոնգրես է ներկայացրել 2023 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 773 միլիարդ դոլար հատկացնել ռազմական կարիքների համար։ Սա 69 մլրդ դոլարով ավելին է, քան մեկ տարի առաջ։ 2001-ից ի վեր ԱՄՆ-ն 6.4 տրիլիոն դոլար է ծախսել 85 երկրներում ռազմական գործողությունների համար, եւ այդ գումարը գրեթե ամբողջությամբ բաշխվել է ԱՄՆ առաջատար 5 ռազմարդյունաբերական ընկերությունների միջեւ:

Վերջերս Վաշինգտոնը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Թայվանի հետ շուրջ 95 միլիոն դոլար արժողությամբ «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման եւ սպասարկման շուրջ: Պետդեպարտամենտը նաեւ հավանություն է տվել Նիգերիային 997 մլն դոլար արժողությամբ 24 «Bell AH-1Z Viper» ուղղաթիռ եւ ուղեկից սարքավորումներ տրամադրելու գործարքին։ Զենքի առեւտուրն էականորեն մեծացրել է նաեւ Իսրայելը, ինչը միայն 2021 թ. 11.3 մլրդ դոլարի է հասել:

Ուկրաինական պատերազմն արդեն իր անդառնալի ազդեցությունն ունեցել է աշխարհաքաղաքական իրավիճակի վրա՝ մեծացնելով այլ երկրներում հնարավոր բախումների հավանականության ռիսկն ու լարվածությունը եւ ստիպելով պաշտպանական հսկայական ծախսեր իրականացնել: Հակամարտության հետագա շարունակումը կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Ուկրաինայում: Այսօր ՌԴ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումն ու հաշտության պայմանագրի ստորագրումը բխում են ոչ միայն ՌԴ-ի եւ Ուկրաինայի, այլեւ եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

Թեգեր: ԱրցախԵՄԵվրոպազենքԹուրքիաՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Խաղաղության երաշխավոր» ներկայացողն է ապակայունացնում իրավիճակը

«Խաղաղության երաշխավոր» ներկայացողն է ապակայունացնում իրավիճակը

Էթնիկակա՞ն, թե՞ ազգային անվտանգություն

Էթնիկակա՞ն, թե՞ ազգային անվտանգություն

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist