Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»

Կանխվել է Վլադիմիր Սոլովյովի ու այլ լրագրողների սպանությունը

Ապրիլի 27, 2022
Միջազգային
«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
990
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այսօր առավոտյան (ապրիլի 25-ին-հեղ.) Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մարմինների կողմից դադարեցվել է ահաբեկչական մի խմբի գործունեությունը, որը պլանավորել էր հարձակվել եւ սպանել ռուս ամենահայտնի հեռուստալրագրողներից մեկին: Իհարկե, հիմա կհերքեն դա, սակայն փաստերը, ապացույցներն անհերքելի են»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները «տեղեկատվական դաշտում պարտություն են կրում» Ռուսաստանում, ուստի «անցել են ահաբեկչության, ռուս լրագրողների սպանության նախապատրաստման»:

«Կապված դրա հետ՝ հարկ է նշել, որ մեզ ազգանուններով հայտնի են հրահանգիչները՝ արեւմտյան հատուկ ծառայություններից, առաջին հերթին, իհարկե, ԱՄՆ-ի ԿՀՎ-ից, որոնք աշխատում են Ուկրաինայի անվտանգության մարմինների հետ: Ինչպես երեւում է, նման խորհուրդներ են տալիս»,-նշել է Պուտինը:

Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հստակեցրել է, որ ուժայիններին հաջողվել է ձերբակալել լրագրող Վլադիմիր Սովովյովի սպանության նախապատրաստման մեջ կասկածվողներին:

«Անվտանգության դաշնային ծառայությունը եւ քննչական կոմիտեն համատեղ ձերբակալել են Ռուսաստանում արգելված «National Socialism/White Power» նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության անդամների խումբ: Խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին է, որոնք Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով պլանավորում էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,-նշված է գերատեսչության կայքում:

Խուզարկությունների ընթացքում կասկածյալներից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ, 8 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 6 «Մակարով» ատրճանակ, սղոցված որսորդական հրացան, 5 նռնակ, տարբեր տրամաչափի ավելի քան հազար փամփուշտ, թմրանյութեր, կեղծ ուկրաինական անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն եւ ատրիբուտիկա։

«Հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս Սոլովյովի սպանության նախապատրաստման մասին, որից հետո նրանք ծրագրել էին թաքնվել արտասահմանում»,-հավելել են ԱԴԾ-ից՝ շեշտելով, որ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։

«112» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ռուս լրագրողի դեմ սպանության փորձ նախապատրաստելու համար 6 մարդ է բերման ենթարկվել։ Նրանք ծրագրել են Մոսկվայում պայթեցնել հաղորդավարի մեքենան։ Այժմ հետաքննությունը մտադիր է նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Ինքը՝ Սոլովյովը, տեղի ունեցածը մեկնաբանել է իր ալիքի ուղիղ եթերում:

«Այս իրավիճակում ինձ ամենաշատը հուզում է այն, որ Զելենսկին իր մտերիմ ընկերների շրջապատում դժգոհել է ինձանից ու խնդրել, որ իմ հարցերը լուծեն Ռուսաստանում: Այսինքն՝ այստեղ խցկում են տարբեր քաղաքացիների, որոնք ուղղակի կապ ունեն հատուկ ծառայությունների հետ, որովհետեւ Զելենսկին ամոթ ՝է զգում, թե ինչ եմ ես ասում իր մասին… Նրա անձնական թշնամին… Ուստի եթե ինձ հետ ինչ-որ բան կատարվի, իմացեք, դա Զելենսկու պատվերն է»,-հայտարարել է նա:

Բացի այդ, Վլադիմիր Սոլովյովը «ՌԻԱ նովոստիին» ասել է, որ իրեն հետեւողների չի տեսել, ապա շնորհակալություն է հայտնել անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին այն բանի համար, որ «դժբախտությունն այսօր իր տուն չի մտել»:

«Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն եւ «Ռոսսիա 1» հեռուստաալիքում «Վեստի նեդելի» ծրագրի վարող Դմիտրի Կիսելյովը նույնպես մեկնաբանել է լրագրողների սպանության նախապատրաստման փորձը:

«Ցավոք, նեոնացիստական Ուկրաինայում լրագրողների հետապնդումն ու սպանությունը սովորական պրակտիկա է դարձել, որը նույնիսկ չի դատապարտվում ոչ պետության, ոչ էլ հասարակության կողմից: Փայլուն լրագրող եւ գրող Օլեսյա Բուզինայի մարդասպաններն այդպես էլ չպատժվեցին, իսկ երբ վերջիններս ազատ արձակվեցին քննչական մեկուսարանից, ամբոխը նրանց ձեռքերի վրա տարավ։ Նացիստները մտադիր էին այրել լրագրողներին, ինչպես Օդեսայի արհմիությունների տանը՝ հրկիզելով ուկրաինական «Inter» ալիքի հեռուստատեսային ստուդիան. այդ ժամանակ գործընկերներին միայն հրաշքով հաջողվեց տանիք բարձրանալ պատահաբար չփակված լյուկի միջով, այլապես նրանք կայրվեին այնտեղ իրենց ողջ սարքումներով, իսկ գաղափարն էլ հենց դա էր»,-ասել է Կիսելյովը «ՌԻԱ նովոստիին»։

Նա կարծում է, որ այսօր աշխարհի ոչ մի կետում լրագրողների նկատմամբ ավելի դաժան վերաբերմունք չկա, քան Ուկրաինայում։

«Ռեժիմը պարզապես չի դիմանում խոսքի ազատությանը, իսկ անխոհեմ սուտը դարձել է հանրային դաշտում տեղեկատվական աշխատանքի միակ մեթոդը։ Ինչո՞ւ զարմանալ, որ ուկրաինական ռեժիմի կողմից խոսքի ազատության դեմ ահաբեկչություններ են նախատեսվում նաեւ Ռուսաստանում»,-եզրափակել է նա։

Իր հերթին՝ Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը «Գազետային» ասել է, որ չարժե հայտնի հեռուստահաղորդավարների պետական պաշտպանության խնդիր բարձրացնել, որովհետեւ նրանց անվտանգությունը հենց հեռուստաալիքներն են ապահովում:

«Որոշ ժամանակ առաջ այդ մասին խոսակցություն եղել է: Եվ ես, որպես մարդ, ով երկար ժամանակ աշխատել է եւ Առաջին ալիքում, եւ «Ռոսսիա» ալիքում, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր կորպորացիայում գոյություն ունի սեփական անվտանգության ծառայություն: Այն ուշադիր հետեւում է, որ հայտնի անձանց հետ ամեն բան նորմալ լինի: Ուստի ես հույս ունեմ, որ մեր լրատվամիջոցների անհատականություններն արդեն պաշտպանություն ունեն»,-շեշտել է նա:

Իսկ ռեժիսոր եւ հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը «Գազետայի» հետ զրույցում հայտարարել է, որ ռուս լրագրողների նկատմամբ «ահաբեկչական պատերազմ» է վարվում:

«Բայց սա պատերազմ է, իսկ պատերազմը կարող է կանոններով կամ ահաբեկչական լինել: Ես ԱԴԾ-ին ու անձամբ Վլադիմիր Պուտինին չվստահելու հիմքեր չունեմ: Կոպի՞տ է: Կոպիտ է: Բայց ինչ արած: Սա, իրոք, պատերազմ է, եւ յուրաքանչյուրն ընտրում է իր խրամատը: Երբ բացում են Պանդորայի արկղը, ես, որպես քաղաքացի, հասկանում եմ, որ այդ դեպքում պետք է պաշտպանվել նրանից, ով բացում է այն: Եթե առանց կանոնների, ուրեմն առանց կանոնների»,-նշել է նա:

Քյոսայանը վստահ է, որ «նրանցից յուրաքանչյուրը, ով կարող է հետաքրքրություն ներկայացնել արեւմտյան հատուկ ծառայությունների համար՝ որպես զոհ, ունակ է առանց պետական մարմինների օգնության լուծել անվտանգության ու պատասխանատվության հարցերը: Ուստի մարդիկ պետք է մտածեն, թե ինչ են անում: Որովհետեւ մի բան է մարտադաշտը, մեկ այլ բան՝ այսպիսի կիսաընդհատակյա պատերազմը: Բոլորը վախենում են իրենց անվտանգության համար, բայց պետք է ընդունել եւ արդեն ընդունվում են ինչ-որ գործողություններ»,-ընդգծել է Քյոսայանը:

Ձերբակալվածներից մեկը հարցաքննության ընթացքում պատմել է, որ իրենք պլանավորել են կարճ ժամկետում սպանել Սոլովյովին, ինչպես նաեւ այլ լրագրողների, ովքեր «քարոզչություն են իրականացնում»: Նրա խոսքով՝ Սոլովյովից բացի, պլանավորվել են Դմիտրի Կիսելյովի, Եվգենի Պոպովի, Օլգա Սկաբաեւի, Մարգարիտա Սիմոնյանի ու այլ լրագրողների սպանությունները:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունը, ասել է, որ ճշմարտության համար մահը պակաս սարսափելի է, քան մահն անբուժելի հիվանդությունից կամ ծերությունից:

«Մարդիկ մահկանացու են, իսկ մահանալը այն բանի համար, որ չես լռում անկյունում, այլ քեզ թույլատրում ես ճշմարտությունն ասելու շռայլությունը եւ պաշտպանելու հայրենիքդ այնպես, ինչպես ճիշտ ու հարմար ես համարում, այնքան սարսափելի չէ, որքան անբուժելի հիվանդությունից ու անխուսափելի ծերությունից դանդաղ հանգչելը»,-ասել է նա:

Թեգեր: ՌուսաստանՎլադիմիր Սոլովյով
Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա

Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա

Գյումրին  նրա հոգու տունն է

Գյումրին նրա հոգու տունն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist