Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են

Ռուբլին միջազգայնացման հայտ է ներկայացրել

Ապրիլի 28, 2022
Միջազգային
«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռազմական գործողություններին զուհագեռ ոչ պակաս կարեւոր զարգացումներ են ընթանում ֆինանսական ոլորտում։ Երեկ հայտնի դարձավ, որ «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան եւ Բուլղարիա՝ վերջիններիս կողմից ռուբլիով չվճարելու պատճառով։ Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն ծանուցել էր բուլղարական «Bulgargaz», ինչպես նաեւ լեհական «PGNiG» եւ «Gaz-System» ընկերություններին՝ ապրիլի 27-ից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին։ Սրան անդրադարձել է «Ռոյթերս» գործակալությունը՝ նշելով, որ եթե այս միտումը տարածվի նաեւ Գերմանիայում եւ այլուր, ապա սպասվում է էներգիայի ռացիոնալացում, գործարանների աշխատանքի դադարեցում, ինչը կհարվածի տնտեսական աճին: Եվրոպայում գազի գինը բորսայում սակարկությունների բացման ժամանակ երեկ աճել է 21 տոկոսով. բարձրացել է 1350 դոլարից 1000 խորանարդ մետրի դիմաց։ Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ գները փոխվել են Լեհաստանին եւ Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման մասին լուրերի ֆոնին։

Երբ պատժամիջոցների համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի վերջին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամ» երկրներին գազը ռուբլիով վաճառելու մասին, այդ պայմաններին համաձայնելու Արեւմուտքի արձագանքը բացասական էր։ Մինչդեռ ներկայումս արդեն մի շարք ԵՄ երկրներ ընդունել են նոր պայմանները։ Ավստրիական կողմը, ի դեմս ավստրիական նավթագազային OMV ընկերության, ընդունել է ռուսական գազի մատակարարումների համար ռուբլիով վճարելու Ռուսաստանի պայմանները՝ համապատասխան հաշիվ բացելով ռուսական բանկում։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

Ի տարբերություն գազի, Ավստրիան կարողացավ հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումից։ «Մենք Ավստրիայում ավելի քիչ կախված ենք նավթի, քան գազի ներկրումից: Միջին հաշվով՝ վերջին տարիներին Ռուսաստանից նավթի ներկրումը կազմում է մոտ 10 տոկոս։ Պատերազմի սկզբից ի վեր մեր բոլոր գործընկերների հետ ջանքեր ենք գործադրել, որպեսզի այդ ներմուծումները հասցվեն զրոյի»,- կառավարության նիստից հետո նշել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գեւեսլերը՝ հավելելով, որ նավթի ոլորտում Ռուսաստանից ներմուծումը փոխարինելը հեշտ է, իսկ գազի մատակարարման ոլորտում՝ անհնար։ Միաժամանակ նշել է, որ Եվրամիության մյուս երկրների հետ միասին Ավստրիան կկարողանա աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ստացումը մինչեւ 2027 թվականը: Ի դեպ, Վիեննան, Բեռլինը եւ Բուդապեշտը դեմ են արտահայտվել ռուսական գազի մատակարարումների էմբարգոյին։

Գազի դիմաց ռուսական ռուբլիով վճարելու հնարավորություն է տալիս նաեւ գերմանական «Uniper» ընկերությունը, որը Գերմանիա ռուսական գազի հիմնական մատակարարն է։ Ընկերության ֆինանսական տնօրեն Տիինա Տուոմելայի խոսքով՝ ընկերությունը քննարկում է այդ հարցը «Գազպրոմի» հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով, Բելառուսը նույնպես Ռուսաստանի հետ գազային հաշվարկներում անցնում է ռուբլու։ Գազի դիմաց ռուբլիով վճարելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Հունգարիան։ Հունգարիայի առաջարկած սխեմայի համաձայն՝ «CEE Energy»-ն՝ հունգարական MVM էներգետիկ խմբի դուստր ձեռնարկությունը, մուտքային հաշիվը կվճարի եվրոյով, այնուհետեւ «Գազպրոմբանկը» դրանք կվերածի ռուբլու եւ կփոխանցի «Գազպրոմ էքսպորտին» («Գազպրոմի» դուստր ձեռնարկություն)։

Չնայած ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովն արգելել էր գազ գնել ռուբլիով, քանի որ դա կշրջանցի պատժամիջոցները, սակայն արդեն ապրիլի 22-ին թույլատրեց ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով, սակայն որոշակի պայմաններով։ ԵՀ-ն Եվրամիության երկրներ է ուղարկել վճարման եղանակը, որը բացառում է պատժամիջոցների խախտումը։ Սխեման նախատեսում է գազ ստացող ընկերություններին արտարժութային հաշիվներ բացել ռուսական բանկում: Դրանց վրա գնորդը կվճարի դոլար կամ եվրո՝ դրանց հետագա փոխակերպմամբ ռուբլու՝ վառելիքի դիմաց վճարելու համար: Միաժամանակ Եվրահանձնաժողովն ընդունում է, որ բացի այս ընդհանուր ընթացակարգից, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մշակել Ռուսաստանից գազ գնելու սեփական կանոնները։

Փաստորեն, ռուսական գազի օտարերկրյա գնորդներին առաջարկվում է ազատորեն վաճառել իրենց արժույթը եւ ստանալ ռուբլի ռուսական ներքին շուկայում՝ գազի դիմաց վճարելու համար։ Սրանով ՌԴ իշխանությունների քաղաքական շահերից մեկը ռուբլու միջազգայնացումը պարտադրելն է։ Թեեւ կարճաժամկետ հեռանկարում այն կարող է ժամանակավորապես ամրապնդել ռուսական փոխարժեքը, սակայն ՌԴ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Սերգեյ Դուբինինի կարծիքով՝ երկարաժամկետ ապագայում «Գազպրոմի» արտարժութային առաջարկը դուրս կգա բորսայից, ինչը, ընդհակառակը, կբերի ռուբլու թուլացման։ Մի շարք փորձագետներ էլ կարծում են, որ ռուսական արժույթով գազի վաճառքի շնորհիվ Մոսկվան կկարողանա լրացուցիչ ռուբլի տպել եւ ուղղել դրանք ներքին ներդրումներին, ինչը ներկա դրությամբ խիստ անհրաժեշտ է երկրի տնտեսությանը։ Կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով շահող եւ տուժող կողմերի հարցը մի կողմ դնելով՝ կարող ենք փաստել, որ հատկապես վերջին երեք տասնամյակի ընթացքում ձեւավորված եւ գործող ֆինանսատնտեսական համակարգը լրջագույն փոփոխություններ է կրում։

Թեգեր: գազԵՄԵվրոպառուբլիՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ասորի ժողովուրդը` թուրքական իշխանությունների թիրախում

Ասորի ժողովուրդը` թուրքական իշխանությունների թիրախում

Էրդողանն ու Բայդենը գաղտնի գործա՞րք են կնքել

Էրդողանն ու Բայդենը գաղտնի գործա՞րք են կնքել

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist