Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան ՌԴ-ին հեռացնում է Մերձավոր Արեւելքից

Քրդերը ներկայացվում են որպես սպառնալիք Արեւմուտքի էներգետիկ անվտանգության համար

Ապրիլի 30, 2022
Միջազգային
Թուրքիան ՌԴ-ին հեռացնում է Մերձավոր Արեւելքից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
391
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանյան տեղեկատվական-վերլուծական եւ փորձագիտական շրջանակներում Թուրքիայի մասին ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել բացասական տոնով: Վերջին իրադարձությունները՝ կապված այն հանգամանքի հետ, որ Անկարան ռուսական ինքնաթիռներին արգելել է իր տարածքով թռչել դեպի Սիրիա, բացում են ռուսների աչքերը: Տարբեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են արվում, որ եթե Անկարայից հետո Իրաքն էլ իր երկինքը փակի ռուսական ինքնաթիռների առջեւ, «Տարտուս» ու «Խմեյմիմ» ռազմաբազաները կվերածվեն «պաշարված ամրոցների»:

Ուկրաինայում ավելի ու ավելի սրվող ռազմական գործողությունների ֆոնին Սիրիայում ՌԴ-ի օպերացիան տեղեկատվական առումով հետին պլան է մղվել: Բայց ապարդյուն: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվային կարող են մեծ անախորժություններ պատճառել: Դա ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիան փակեց ռուսական ինքնաթիռների ճանապարհը դեպի Սիրիայում գտնվող եւ Մոսկվայի ու Դամասկոսի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Խմեյմիմ» ավիաբազա, որի միջոցով ռուսական կողմը վերահսկում է ոչ միայն Սիրիայի երկինքը, այլեւ Միջերկրական ծովը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ, երբ սկսվեց Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությունը, Անկարան Սեւ ծովի ավազանում «հոգատարության ու կայունության» պատճառաբանությամբ փակեց նաեւ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի նավերի համար: Ահա թե ինչպես է ստեղծված իրավիճակը մեկնաբանում վաշինգտոնյան «Al-Monitor» անգլալեզու ինտերնետ-հանդեսը. «Թուրքիան արգելափակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ թողնելով միայն ոչ մեծ միջանցք ռուսական ուժերի համար՝ Իրանի ու Իրաքի օդային տարածքով: Սակայն միանգամայն ակնհայտ է՝ ԱՄՆ-ը կարող է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի պաշտոնական Բաղդադը ռուսական ինքնաթիռներին արգելի օգտագործել Իրաքի օդային տարածքը: Չի հստակեցվում, թե ինչի հետ են կապված Թուրքիայի նման գործողությունները: Բայց Անկարան Սիրիայում քրդերի դեմ զանգվածային ռազմական գործողություն է սկսել եւ նախապատրաստվում է իր վերահսկողության տակ վերցնել արաբական երկրի հյուսիսային մասը»:

Պարզ է, որ սիրիական Իդլիբ նահանգի հարցը վերջնականապես իր օգտին լուծելու համար հիմա Էրդողանի համար ամենահարմար ժամանակն է: Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայով, իսկ Արեւմուտքը՝ Ռուսաստանով: Եվ բոլորի համար Մերձավոր Արեւելքը հիմա երկրորդ պլանի հարց է: Ելնելով դրանից՝ թուրքերը կցանկանան լուռ հարվածել Սիրիային, բայց նախօրոք կփակեն այն ուղիները, որոնք ՌԴ-ն կարող է օգտագործել իր դաշնակից Բաշար ալ Ասադի հետ միասին՝ թուրքերի հարձակումը հետ մղելու համար: Թուրքիայի նախագահը կփորձի ստիպել «Տարտուս» եւ «Խմեյմիմ» ռազմաբազաներում տեղակայված ռուսական խմբավորմանը՝ մոտ ապագայում լքելու Սիրիան: Կամ էլ այնպես կբարդացնի նրա թիկունքային մատակարարումները, որ ռուս զինվորականներն այնտեղ ոչ մի բանի վրա այլեւս ազդեցություն չունենան:

«Եթե Անկարայում ղեկավարվում են այդպիսի տրամաբանությամբ, ապա թուրքերը շատ ռացիոնալ կգործեն: Նախ խոչընդոտներ կստեղծեն հայտնի «Սիրիական էքսպրեսի» համար, որն արդեն 7 տարի է՝ Սեւաստոպոլից ու Նովոռոսիյսկից ծովով ապրանքներ է առաքում «Տարտուս»: Հետո իրենց երկնային «դուռը» կփակեն նաեւ Ռուսաստանի ավիացիայի համար: Եվ ամենահետաքրքիրը հենց այստեղ է: Արդյոք թուրքական այս «խաղի» նպատակը Ռուսաստանին Մերձավոր Արեւելքից հեռացնելը չէ՞: Իսկական դիրիժորական փայտիկն արդյոք Էրդողանի թիկունքում թաքնված Վաշինգտոնը չէ՞»-գրում է svpressa.ru-ն՝ շեշտելով, որ եթե այդպես է, միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը շուտով կփորձի պարտադրել Բաղդադին՝ արգելելու ռուսական ինքնաթիռների թռիչքը Իրաքի երկնքում:

Իսկ ինչ կլինի, եթե Վաշինգտոնին հաջողվի իր կամքին ենթարկել Իրաքին, որտեղ այժմ լիակատար անիշխանություն է տիրում: Այդ դեպքում կմնա «կյանքի միակ ճանապարհը»՝ շարունակել մատակարարումները Սիրիայում գտնվող ռուսական խմբավորումներին բացառապես քաղաքացիական նավերով: Բայց վստահություն չկա, որ մնացած հնարավորությունները բավարար կլինեն՝ շարունակելու մատակարարումը: Բանն այն է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Մոսկվայի համար, Սիրիայից բացի, ձեւավորվել է եւս մեկ «կղզյակ»՝ Կալինինգրադի մարզը: Բեռների տեղափոխումն այնտեղ արգելափակված է բալթյան երկրների  ու լեհերի կողմից՝ այն հիմքով, որ Արեւմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում: Պարզ է դառնում, որ ՌԴ-ի հնարավորությունները՝ շարունակելու մատակարարումները Սիրիայում գտնվող իր ստորաբաժանումներին, շատ սահմանափակ են, ինչը գերազանց գիտեն ինչպես թուրքերը, այնպես էլ ամերիկացիները: Վերջիններս վստահ են, որ գտել են Ռուսաստանի եւս մեկ «աքիլլեսյան գարշապարը» եւ, անկասկած, անխնա ճնշում կգործադրեն նրա վրա:

Այս պայմաններում, երբ էներգետիկ շուկաներից մեկուսացվում են այնպիսի կարեւոր խաղացողներ, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը, իսկ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն իրենց քաղաքականությունը համաձայնեցնում են ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, Իրաքը դառնում է համաշխարհային էներգետիկ անվտանգության բանալին: Դրա համար քաղաքական ու աշխարհաքաղաքական մի շարք գործոններ կան: Առաջին հերթին՝ Իրաքը նավթի պաշարների համաշխարհային սանդղակում 145 մլրդ բարել ցուցանիշով զբաղեցնում է 4-րդ տեղը: Այն փաստը, որ պաշարների մեծ մասը գտնվում է հյուսիսում՝ Մոսուլ-Կիրկուկ շրջանում, իսկ նավթի արդյունահանման ինքնարժեքը բավական ցածր է, նույնպես բարձրացնում է Իրաքի գրավչությունը: Իրաքը նաեւ բնական գազի հարուստ հանքավայրեր ունի, որոնք հիմնականում ուսումնասիրված չեն: Աշխարհաքաղաքական առումով, սակայն, դրանք գտնվում են դեպի Եվրոպա կատարյան գազի տեղափոխման կարեւոր ուղու վրա: Արեւմտյան խաղացողները, որոնք ՌԴ-ին լրջագույն խնդիր են համարում իրենց անվտանգության համար, կձգտեն Իրաքին վերադարձնել համաշխարհային էներգետիկ շուկաներ:

Ռազմական հատուկ գործողություն սկսելով Իրաքում՝ Անկարան ոչ միայն նպատակ ունի վերահսկողություն սահմանել էներգետիկ ուղիների վրա, այլեւ միաժամանակ փորձում է ոչնչացնել Քրդական աշխատավորական կուսակցությունը: Թուրքիան փորձում է իրենց ազատության ու անկախության համար պայքարող քրդերին ներկայացնել որպես ապակայունացնող տարրեր Իրաքի հյուսիսում: Կարելի է ենթադրել, որ Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրությունն ու աջակցությունը էներգետիկ նկատառումներով կնվազի: Թուրքիան Հյուսիսային Իրաքում ցեղասպանություն կիրականացնի քրդերի նկատմամբ՝ հայտարարելով, որ ապահովում է դեպի Արեւմուտք էներգառեսուրսների փոխադրման ուղիների անվտանգությունը:

Քրդերը, այսպիսով, ըստ թուրքական մտահղացման՝ կընկալվեն որպես սպառնալիք ոչ միայն Թուրքիայի ազգային անվտանգության, այլեւ Արեւմուտքի էներգետիկ անվտանգության համար: Վերջինս պետք է լրջորեն խորհի այն մասին, որ կարող է կրել Իրաքում քրդերի դեմ թուրքական գործողությունների պատասխանատվությունը: Իր իսկ համար բարդություններ չստեղծելու նպատակով Արեւմուտքը պետք է միասնաբար ընդունի ու դատապարտի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում՝ փաստելու համար, որ մարդկային կյանքերը թանկ են նավթից: Այլապես մարդկությունը եվրոպական «արժեքային համակարգը» կնետի աղբանոց, ինչը Արեւմուտքի համար հղի կլինի ծանր հետեւանքներով: Սակայն առայժմ նույնիսկ չի դատապարտվել Թուրքիայի ներխուժումը Իրաքի տարածք, ինչը նշանակում է, որ այդ գործողությունն իրականացվել է շահագրգիռ խաղացողների համաձայնությամբ ու թույլտվությամբ:

Թուրքիայի գործողությունները սուր սլաքով ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ: Մասնակցությունը ՌԴ-ին համաշխարհային էներգետիկ շուկաներից դուրս մղելու գործընթացին թանկ կնստի ինչպես «բարեկամ ներկայացած» Անկարայի, այնպես էլ ռուսական շահերի դեմ պայքարում նրա վասալ Բաքվի վրա:

Թեգեր: ԹուրքիաՄերձավոր ԱրեւելքնավթՌուսաստանՍիրիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ո՞վ է երանելի

Բանտից բանտ լույս փնտրող նկարիչը

Բանտից բանտ լույս փնտրող նկարիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist