Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մերձդնեստրում իրավիճակի սրումը հղի է վտանգավոր զարգացումներով

Ո՞ր օղակն ավելի զգայուն կգտնվի «երկրորդ ճակատ» բացելու համար

Մայիսի 3, 2022
Միջազգային
Մերձդնեստրում իրավիճակի սրումը հղի է վտանգավոր զարգացումներով
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
671
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտք-Ռուսաստան առճակատման օջախներից կարող է դառնալ նաեւ Մերձդնեստրը։ Մոլդովայի Հանրապետության եւ չճանաչված Մերձդնեստրի միջեւ սառած հակամարտությունը վերջին օրերին կարծես թե ակտիվացման միտումներ է ցույց տալիս։ Իրադրությունը սրվեց ապրիլի 25-ի երեկոյան, երբ անհայտ անձինք նռնականետներից կրակ բացեցին Մերձդնեստրի պետանվտանգության նախարարության շենքի ուղղությամբ։ Արդեն հաջորդ օրն առավոտյան Մերձդնեստրի տարածքում եւս երկու միջադեպ արձանագրվեց, մասնավորապես գրեթե միաժամանակ պայթեցվեցին Մայակ գյուղի մերձակայքում գտնվող ալեհավաքները, որոնց միջոցով վերահեռարձակվում էին ռուսաստանյան ռադիոկայանների հաղորդումները, ինչպես նաեւ պայթյուններ որոտացին Պարկան բնակավայրի հարեւանությամբ գտնվող զորամասի տարածքում։ Այս միջադեպերից անմիջապես հետո Մերձդնեստրի Անվտանգության խորհուրդը շտապ կարգով ահաբեկչական սպառնալիքի մակարդակը տարածաշրջանում բարձրացրեց առավելագույն՝ կարմիր մակարդակի։

Նշենք, որ հակամարտության սկիզբ կարելի է համարել 1990 թ. սեպտեմբերի 2-ը, երբ Մերձդնեստրը հռչակեց ինքնիշխանություն Մոլդովայից (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում)։ 1992 թ. պատերազմի արդյունքում Մերձդնեստրը դե ֆակտո անկախություն ձեռք բերեց։ Ներկայումս Մերձդնեստրի տարածքում տեղակայված է Ռուսաստանի զինված ուժերի 1700 հոգանոց օպերատիվ խմբավորումը, որոնց մի մասը խաղաղապահ ուժերն են։ Ռուս զինվորականները հսկում են նաեւ խորհրդային ժամանակաշրջանից մնացած զինամթերքի խոշոր պահեստները Կոլբասնա գյուղում։

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին են մեղադրել Մերձդնեստրում սադրանքներ սարքելու մեջ, սակայն Կրեմլն ամբողջությամբ հերքում է ռուս զինվորականների ներգրավվածությունը տեղի ունեցածին։ «Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը եւս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ կան նաեւ ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր»,- ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մինեկաեւը։ Այս հայտարարությունը խիստ բացասաբար է ընդունվել Մոլդովայում, եւ Քիշնեւում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին կանչել են ԱԳՆ։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել էր, որ Մոսկվան Մերձդնեստրի տարածաշրջանում իրավիճակի սրման վտանգ չի տեսնում. «Մենք Մերձդնեստրում ռիսկեր չենք տեսնում, մեր դիրքորոշումը մնում է նույնը. մենք հանդես ենք գալիս պրիդնեստրովյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ հարգելով Մոլդովայի տարածքային ամբողջականությունը եւ նրա կազմում այս տարածաշրջանի հատուկ կարգավիճակը»։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո հայտարարել էր, որ իրադրության սրումը կարող է լինել Մերձդնեստրի որոշ ռազմականամետ խմբավորումների սադրանքների հետեւանք։ Փորձագիտական շրջանակները հակված են այն կարծիքին, որ սրումը դժվար թե ձեռնտու լինի չճանաչված հանրապետության իշխանություններին, քանի որ դա կնշանակի ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ Սա թերեւս կարելի է համարել չճանաչված պետությանը հակամարտության մեջ ներքաշելու փորձ, որի հետեւանքով ավելի կընդարձակվի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ռազմական առճակատման սահմանը։ Ինչպես արդեն նշել ենք «ՀՀ»-ի նախորդ համարում, Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում Արեւմուտքի անվտանգային սահմանները «գծելիս» Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը խոսել էր «Ուկրաինայի հետ մեկտեղ Արեւմտյան Բալկանների եւ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Մոլդովան եւ Վրաստանը», անվտանգության սահմաններն ու կարողություններն ապահովելու մասին։

Մոլդովայի տարածք ներխուժելու ռուսական ծրագրերի մասին այս անգամ գրել է «The Times»-ը. մայիսի 1-ի հոդվածում նշվել է, որ այդտեղ զարգացող իրադարձությունները կարող են որոշիչ լինել նաեւ Ուկրաինայի համար։ Ուշագրավն այն է, որ «ներխուժման հստակ ծրագրերի մասին» որպես տեղեկության աղբյուր լրատվամիջոցը վկայակոչում է Ուկրաինայի հետախուզությունը՝ ընդգծելով, թե Կրեմլն արդեն որոշում է կայացրել հարձակման մասին։ Ի դեպ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ջանքերը սկսվել են դեռ մարտից, երբ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը նման կոչով դիմել էր Վրաստանին եւ Մոլդովային։ Լրատվամիջոցի աղբյուրները կարծում են, թե Ռուսաստանը ծրագրում է նաեւ Մերձդնեստրում վայրէջք կատարել Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով, մինչդեռ հոդվածագիրը նշում է, որ այդ հայտարարությունները հակասում են արեւմտյան հետախուզության աշխատակիցների կարծիքին, որոնց գնահատմամբ, Ռուսաստանը բավարար հնարավորություններ չունի Օդեսայի մարզում ուկրաինացիների հակաօդային պաշտպանության վրայով անվտանգ թռչելու համար։ Մյուս կողմից, զինամթերք մատակարարելու եւ զինուժը ուժեղացնելու համար ռուսներին անհրաժեշտ է Խերսոնից ցամաքային «միջանցք» ստեղծել Նիկոլաեւի եւ Օդեսայի շրջաններով։ Զարգացնելով թեման, նշվում է, որ ռազմական գործողությունը կարող է իրականացվել մայիսի 9-ին մոտ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հայտարարել Մերձդնեստրի անկախության ճանաչման մասին։ «The Times»-ը միաժամանակ մեջբերում է Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ռազմական վերլուծաբաններ Ջեք Ուոթլինգի եւ Նիք Ռեյնոլդսի կարծիքը, որ Ռուսաստանը կարող է նպատակ ունենալ դադարեցնելու Մոլդովայի եվրոպամետ կուրսը եւ վախեցնել Արեւմուտքին։

Թեգեր: ԱրեւմուտքՄերձդնեստրՄոլդովաՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ռուբլիով վճարումը «չի հակասում պատժամիջոցներին»

Ռուբլիով վճարումը «չի հակասում պատժամիջոցներին»

Վազգեն Ա. «Անձնավորություն կարելի է ըլլալ կյանքի ամեն ասպարեզի մեջ»

Վազգեն Ա. «Անձնավորություն կարելի է ըլլալ կյանքի ամեն ասպարեզի մեջ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist