Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՌԴ-ի լիարժեք շրջափակումը ձախողվում է

Արաբական քառյակը չի հաշվարկել հնարավոր հետեւանքները

Մայիսի 4, 2022
Միջազգային
ՌԴ-ի լիարժեք շրջափակումը ձախողվում է

U.S. Secretary of Defense, Lloyd Austin, rear center, delivers a speech as he hosts the meeting of the Ukraine Security Consultative Group at Ramstein Air Base in Ramstein, Germany, Tuesday, April 26, 2022. (AP Photo/Michael Probst)

9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
902
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարոկկոն, Հորդանանը, Կատարն ու Թունիսը մասնակցել են կոնֆերանսի, որն աջակցում է Ուկրաինային: Սակայն այնտեղ չեն եղել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պարսից ծոցի երկրների մեծամասնության ու Արաբական Մաղրիբի միության ներկայացուցիչները:

Ինչպես գրում է բրիտանական «Rai Al Youm»-ը, արաբական նշված չորս երկրների պաշտպանության նախարարները ներկա են եղել Միացյալ Նահանգների կազմակերպած կոնֆերանսին, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին: Արաբական ավելի քան 18 երկիր հրաժարվել են մասնակցությունից: Նրանք գաղտնի կամ ակնհայտ կերպով աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը կամ չեզոքություն են պահպանում:

Եթե Մարոկկոյի, Հորդանանի ու Կատարի պաշտպանության նախարարների ներկայությունը միանգամայն սպասելի էր, քանի որ այդ երկրները համարվում են Վաշինգտոնի դաշնակիցները, ապա «ամերիկյան ճամբարի» մեջ չմտնող Թունիսի պաշտպանության նախարարի մասնակցությունը շատ հարցեր է առաջացնում:

Կոնֆերանսին ներկայացուցիչներ ուղարկած երկրներից շատերը ՆԱՏՕ-ի անդամ են կամ պատրաստվում են ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: Ավելին՝ նրանք զենք ու ռազմական տեխնիկա արտադրողներ են: Եվ այստեղ շատ կարեւոր հարց է առաջանում, թե այդ կոնֆերանսում ինչ էին կորցրել նշված արաբական չորս երկրների ներկայացուցիչները: Այդ պետությունները ՆԱՏՕ-ի անդամներ չեն եւ առաջընթաց չեն արձանագրել ռազմական արդյունաբերության մեջ: Այլ խոսքով՝ չեն արտադրում տանկեր, զրահատեխնիկա, ինքնաթիռներ, անօդաչու սարքեր կամ հրթիռներ, որոնք կարող են օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում:

Եթե Պարսից ծոցի բոլոր երկրները, որոնք օգտվում են Միացյալ Նահանգների բարեկամությունից ու հովանավորությունից, բացառությամբ Կատարի, հրաժարվել են կոնֆերանսին մասնակցության ամերիկյան հրավերից, ապա ինչու են այդ չորս պետությունները ռիսկի ենթարկում իրենց անվտանգությունն ու կայունությունը՝ կանգնելով «ամերիկյան ճամբարի» կողքին ուկրաինական ճգնաժամի հարցում, որն արաբների կամ մահմեդականների հետ ընդհանրապես կապ չունի: Սա հարց է, որը հետաքրքրում է բոլորին, ովքեր զբաղվում են տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերլուծությամբ:

Հետաքրքիր է, որ Իսրայելը, որն արտադրում է տանկեր, ունի միջուկային զենք եւ համարվում է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցներից մեկը, որոշել է բոյկոտել կոնֆերանսը: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը չի մասնակցել դրան՝ հարուցելով ԱՄՆ-ի ու եվրոպական շատ երկրների ղեկավարների զայրույթը:

Մարոկկոն, Հորդանանը, Կատարը եւ Թունիսը մասնակցել են այս համաժողովին՝ Միացյալ Նահանգներին շողոքորթելու համար։ Նրանք անտեսել են իրենց անվտանգության եւ կայունության համար այդ քայլի հնարավոր բացասական հետեւանքները, որոնք ի հայտ կգան, եթե Վաշինգտոնը պարտվի մի հակամարտությունում, որը կարող է տարիներ տեւել կամ վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցել են աշխարհի 200 երկրներից 43-ը: Դա վկայում է միջազգային կոնֆերանսի անցկացումը նախաձեռնած ԱՄՆ-ի ազդեցության կորստի մասին։ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովն իր տելեգրամյան ալիքում ուշադրություն է դարձրել, որ ամերիկացիները, որոնց նախաձեռնած կոնֆերանսին մասնակցում են արաբական որոշ երկրներ, ոչ մի կոնֆերանս չեն անցկացրել՝ միտված արաբներին աջակցությանը: Նրանք ռազմական օգնություն չեն հատկացրել պաղեստինցիներին, որոնք կռվում են իսրայելական օկուպացիայի դեմ: Վաշինգտոնն արել է ճիշտ հակառակը: Նա օգտագործել է 33 երկրի՝ Իրաք ներխուժելու եւ այն գրավելու, 66 երկրի՝ Սիրիան ոչնչացնելու, իսկ մինչ այդ նույնքան՝ Քադաֆիի վարչակարգը տապալելու եւ Լիբիան կործանելու համար։ Միաժամանակ չպետք է մոռանալ Եմենի մասին, որին նույն ճակատագրին է սպառնում ամերիկյան միջամտության պատճառով։

Արաբական նշված չորս երկրները, ըստ Նիկոնովի, քաղաքական ու ռազմավարական լուրջ սխալ են գործել: Նրանք չպետք է կանգնեին որեւէ մեկի կողքին եւ, ընդհանրապես, ներգրավվեին նման բնույթի իրավիճակում: Ավելին՝ այդ երկրները չպետք է շեշտը դնեին ԱՄՆ-ի վրա, որը կորցնում է համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը՝ հատկապես հաշվի առնելով ռուս-չինական նոր միության աճող ազդեցությունը:

«Նրանք պետք է չեզոքություն պահպանեին այս հակամարտությունում»,- համոզված է ռուս խորհրդարանականը: Ավելի վաղ «Պառլամենտսկայա գազետային» տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի ոչնչացման ամերիկյան գործիքներից մեկն է: «Ուկրաինային դարձրել են դինամիտի արկղ, որը պետք է պայթեր ու ոչնչացներ մեզ»,- շեշտել է Նիկոնովը:

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց անմիջապես հետո կազմակերպելով ՌԴ-ի լիարժեք շրջափակումն արեւմուտքից՝ ԱՄՆ-ին չի հաջողվել նույնը անել արեւելքում: Եվ միայն Չինաստանը չէ, որը որպես խոչընդոտ է հանդես եկել ամերիկյան ճանապարհին: Վաշինգտոնին հրաժարվել են օգնել նրա գլխավոր դաշնակիցներն արաբական աշխարհում, այդ թվում՝ էներգետիկ հսկա Սաուդյան Արաբիան:

Խորհրդային վերջին գլխավոր քարտուղարների օրոք սաուդցիները լուրջ ներդրում են ունեցել ԽՍՀՄ տնտեսության քայքայման գործում՝ նպատակաուղղված իջեցնելով նավթի համաշխարհային գները։ Բայց հիմա Բայդենի խնդրանքը՝ նպաստելու ամերիկացիների կողմից ծրագրված ռուսական տնտեսության կործանմանը, կտրականապես մերժվել է։ Վաշինգտոնի փորձերը՝ մեկուսացնելու Մոսկվային՝ նրա դեմ դուրս բերելով Սաուդյան Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին, արդյունք չեն տվել:

Արաբական շատ երկրներ գրեթե ամենուր ըմբռնումով են մոտենում Ռուսաստանի գործողություններին եւ հակված չեն աջակցել Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կուրսին այն պատճառով, որ վերջիններս, ղեկավարվելով երկակի ստանդարտներով, չեն դատապարտում Իսրայելի գործողություններն օկուպացված պաղեստինյան տարածքներում ու լիարժեք մոռացության են մատնել պաղեստինցիների՝ միջազգայնորեն ճանաչված ազգային իրավունքները: Իսկ Մերձավոր Արեւելքի առանցքային պետությունների հետ համագործակցությունը, անկասկած, Ռուսաստանին հնարավորություն կտա նվազեցնել իր դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքները:

Տարածաշրջանի որոշ երկրներ, իհարկե, չցանկանալով ռիսկի տակ դնել իրենց տնտեսությունները, հայտարարում են, որ չեն օգնի Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները: Բայց այն, որ Արեւմուտքին, ըստ էության, չի հաջողվում լիարժեք շրջափակել Ռուսաստանը, արդեն պարզ է: ԱՄՆ-ի նախաձեռնած կոնֆերանսը դրա վկայությունն է:

Թեգեր: ԹունիսՆԱՏՕՌուսաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի երկակի, կեղծավոր խաղերը

Թուրքիայի երկակի, կեղծավոր խաղերը

Փորձի ու երիտասարդության խոստումնալից միաձուլում

Փորձի ու երիտասարդության խոստումնալից միաձուլում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist