Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կիեւի տարակուսելի ակնկալիքները

«Ուկրաինան ապահովում է ռուսական նավթի տարանցումը, բայց Հայաստանին ասում է՝ դու մի դաշնակցիր ՌԴ-ի հետ»

Մայիսի 5, 2022
Միջազգային
Կիեւի տարակուսելի ակնկալիքները
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինան առաջին կոշտ քայլն է անում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չմիանալու մեջ Հայաստանին մեղադրելու ուղղությամբ: Օրերս Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի՝ պատժամիջոցները շրջանցելու եւ այդ նպատակով նոր ուղիներ գտնելու փորձերի վերաբերյալ։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուսաստանը նախատեսում է վրացական, հայկական եւ ադրբեջանական ապրանքանիշների անվան տակ արտադրել ապրանքներ, այնուհետեւ արտահանել երրորդ երկրներ։

Նկատենք, որ թվարկված երկրների շարքում Ադրբեջանի անվան հիշատակումը Ուկրաինային վերջինիս ցուցաբերած բացահայտ եւ քողարկված օգնության փաստերը հերքելու անհաջող փորձ է: Հետախուզական այդ տվյալների հրապարակումն ուղղված է Հայաստանի եւ Վրաստանի դեմ, որոնք բացահայտ հայտարարել են, որ չեն միանում հակառուսական պատժամիջոցներին:

Ուկրաինայից հնչող նման մեղադրական կոչերը վերջին օրերին ավելի հաճախակիացել են: Բանը հասել է այնտեղ, որ Վոլոդիմիր Զելենսկին սկսել է քննադատել նույնիսկ Թուրքիային՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների ժամանակ բայրաքթարներն անարդյունավետ են: Ուկրաինայի ղեկավարն ավելի շատ ֆինանսական միջոցներ ու զենք է պահանջում արեւմտյան երկրներից եւ սկսել է ավելի շատ տրտնջալ ԵՄ-ից՝ ԱՄՆ-ից բավարար աջակցություն չստանալու հիմնավորմամբ: Վերջինիս չեն բավարարում նաեւ ՌԴ-ի դեմ սահմանվող պատժամիջոցները, եւ նա տարբեր ուղղություններով մեղադրանքներ է հնչեցնում՝ պատժամիջոցների արդյունավետ կիրառման գործընթացներում երկրների բավարար ներդրում չունենալու համար:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, դիտարկելով Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության նման վարքագիծը, ասաց. «Եթե Ուկրաինան այդքան ցավագին է ընդունում, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օղակը թուլացնում է, ապա ինչո՞ւ ցավով չի տանում, որ ռուսական նավթն իր իսկ տարածքով հոսում է դեպի Եվրոպա: Կրկնում եմ՝ իր իսկ տարածքով: Այսինքն՝ ինքը մի ձեռքով պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, մյուս ձեռքով էլ Ռուսաստանից տարանցման գումար է վերցնում եւ ռուսական նավթն անցկացնում Եվրոպա: Կիեւը ռուսական տրանզիտն է ապահովում, բայց շուռ է գալիս եւ Հայաստանին ասում է՝ դու մի դաշնակցիր ՌԴ-ի հետ: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ուղղակի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ այս խաղի մեջ հնարավորինս քիչ վնասներ կրի»:

Այստեղ առնվազն մի քանի հիմքերով տարակուսելի են Ուկրաինայի ակնկալիքները Հայաստանի Հանրապետությունից: Արցախյան հիմնախնդրի գոյության ողջ ընթացքում Ուկրաինան որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում: Պաշտոնական Կիեւը բացահայտ աջակցել եւ աջակցում է Բաքվին՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված բոլոր ագրեսիաների դեպքերում: ԽՍՀՄ փլուզումից հետո ժառանգելով Խորհրդային Միության սպառազինության առյուծի բաժինը՝ Ուկրաինան դրա մի մասը վաճառել է նաեւ Ադրբեջանին: Արցախյան երեք պատերազմներում Ադրբեջանն Արցախի ժողովրդի դեմ կիրառեց խորհրդային կասետային արգելված զինատեսակ, որից նախկին խորհրդային պետություններից ունեին միայն Ուկրաինան եւ ՌԴ-ն: Արցախյան վերջին պատերազմի օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ հենց Ուկրաինայից է Ադրբեջանն այն ստացել: Նույնն ասվեց նաեւ 44-օրյա պատերազմում կիրառված ֆոսֆորային զինատեսակի մասին: Այստեղ պետք է արձանագրել, որ Ուկրաինան չփորձեց հերքել մամուլով մեծ ծավալով շրջանառվող այդ վարկածը:

Արդեն ուկրաինական պատերազմի օրերին Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը եւ ԱԺ-ն խանդավառությամբ ընդունեցին ադրբեջանցիների կողմից Քարագլխի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունը: Ճիշտ է՝ ուկրաինական պետական այդ կառույցների սոցիալական պաշտոնական էջերից արագորեն հեռացվեցին այդ գրառումները, սակայն փաստն արդեն արձանագրված էր: Ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն ակնկալում էր իր բարեկամ Ադրբեջանի կողմից ՌԴ-ի դեմ Արցախում եւ Հայաստանում «երկրորդ ճակատի» բացում, ինչը տեղի չունեցավ:

Նման ակնհայտ հակահայկական կեցվածքին այսօր ՀՀ իշխանությունները պատասխանում են առավելագույնս չեզոք պահվածքով, հատկապես՝ ընթացող ուկրաինական հակամարտությունում: Սա առավել քան բացատրելի է, քանի որ այդ երկրում է հայկական սփյուռքի խոշոր գաղթօջախներից մեկը, որի թիվն անցնում է 400 հազարը: Այս ամենի համապատկերին Ուկրաինան թե՛ բարոյական, թե՛ միջպետական առկա հարաբերությունների միտումների տեսանկյունից հիմքեր չունի Հայաստանից ավելին պահանջելու: Մյուս կողմից էլ՝ ուկրաինական հետախուզությունը բացարձակ չհիմնավորված հայտարարություններ է շրջանառում, որոնց հերքման պահանջով արդեն հանդես է եկել Վրաստանը: Ստացվում է, որ Կիեւը փորձում է երկրում առկա վիճակի պատճառը փնտրել իր սահմաններից դուրս՝ սթափ չգնահատելով սեփական երկրում ծավալված իրադարձությունների իրական պատճառները եւ բավարար քայլեր չձեռնարկելով այն հանգուցալուծելու ուղղությամբ: Այդ ամենն Ուկրաինան անում է իր շուրջ գտնվող գրեթե բոլոր երկրների հետ ունեցած հարաբերությունների վատթարացման հաշվին:

Թեգեր: ՈւկրաինաՌուսաստանՎլադիմիր Զելենսկի
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ո՞ւր են տանում Մոլդովայի քաղաքական ճանապարհները

Ո՞ւր են տանում Մոլդովայի քաղաքական ճանապարհները

«Պատժամիջոցային պատերազմի» նոր մանրամասները

«Պատժամիջոցային պատերազմի» նոր մանրամասները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist