Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ո՞ւր են տանում Մոլդովայի քաղաքական ճանապարհները

Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը դեպի արեւելք մնում է օրակարգում

Մայիսի 5, 2022
Միջազգային
Ո՞ւր են տանում Մոլդովայի քաղաքական ճանապարհները
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
714
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հյուսիսատլանտյան դաշինքը կաշկանդված չի զգում դեպի արեւելք ընդլայնվելու առումով։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը համոզված է, որ 1997 թ. Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը չի խանգարի դաշինքին՝ ընդլայնելու իր ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում: Հիշեցնենք, որ 1997 թ. ստորագրված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն դադարում են միմյանց համարել հակառակորդներ եւ հրաժարվում են զգալի ռազմական ուժեր տեղակայել միմյանց սահմանների մոտ:

Բրիտանական «Financial Times» թերթը երեկ անդրադարձել է թեմային՝ մեջբերելով Բաուերի խոսքերը, որ ներկա պահին քաղաքական մակարդակում ընդհանուր կարծիքն այն է, որ համաձայնագրի բովանդակությունը չի խանգարի իրականացնել իրենց ծրագրերը, այլ կերպ ասած՝ «անհրաժեշտ գործողությունների» դիմելու կաշկանդվածություն չեն զգում։ Բաուերը նաեւ պնդել է, որ վերջին ամիսներին ինքը փորձել է կապ հաստատել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն դա նրան չի հաջողվել։

Դեպի արեւելք չընդլայնվելու խոսակցություններն ակտիվացել էին անցած տարվա վերջին, երբ դեկտեմբերին Ռուսաստանն անվտանգության ապահովման առաջարկներ ուղարկեց ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Դրանք ներառում էին մի շարք պահանջներ, այն է՝ երաշխիքներ տրամադրել դեպի արեւելք դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասով, ինչպես նաեւ առաջարկվում էր վերադառնալ հյուսիսատլանտյան դաշինքի 1997 թ. սահմաններին: Հունվարի վերջին Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային էին փոխանցել իրենց գրավոր պատասխանները, ինչից հետեւում էր, որ Արեւմուտքը Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների չի գնալու։

Վերջին շրջանում քննարկումների մակարդակով օրակարգում է սկանդինավյան երկու պետությունների՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու հարցը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը վերջերս հայտնել էր, որ երկիրը մինչեւ ամառ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի։ Շվեդիայի կառավարությունն էլ նախատեսում է հայտը ներկայացնել հունիսի վերջին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Հասկանալի է, որ նման քայլի գնալու համար ազդակ են դարձել Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները։ ՏԱՍՍ-ի ռազմական վերլուծաբան Վիկտոր Լիտովկինի կարծիքով՝ նման քայլով վերոնշյալ երկրների կառավարություններն ազատվում են իրենց երկրների պաշտպանության եւ անվտանգության պատասխանատվությունից՝ միաժամանակ պաշտպանության պատասխանատվությունը հանձնելով Հյուսիսատլանտյան դաշինքի միասնական հրամանատարությանը։

Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի հարավային սահմաններին, ապա այստեղ իրավիճակը պայթյունավտանգ է մնում Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա տարածաշրջանում։ Ուկրաինայից բացի, Արեւմուտքը պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Մոլդովային, որն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակություն է ստանում Ռուսաստան-Արեւմուտք առճակատման համատեքստում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով երեկ այցով Քիշնեւում էր, հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը եւ կոչ է անում խուսափել չճանաչված Մերձդնեստրում էսկալացիայից։ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն որոշումներ է ընդունել «լոգիստիկ ու կիբերանվտանգության հնարավորություններ ապահովելու մասին»։ ԵՄ-ի ռազմական օգնություն տրամադրելու ֆոնին ուշագրավ է Մոլդովայի կառավարության ներկայացրած օրինագիծը, որը թույլ է տալիս օտարերկրյա սպաներ տեղակայել Մոլդովայի Հանրապետության պետական սահմանին՝ զենք, հատուկ միջոցներ եւ ֆիզիկական ուժ կիրառելու թույլտվությամբ։ Դրանով Քիշնեւը նախատեսում է ուժեղացնել առաջին հերթին Ուկրաինայի հետ սահմանակից հատվածը։ «Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ համատեղ գործողություն նշանակում է գործողություն, որը համակարգված կամ կազմակերպված է FRONTEX-ի (Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալության) կողմից՝ հաջակցություն Մոլդովայի Հանրապետության ազգային իշխանությունների, որոնք պատասխանատու են սահմանային վերահսկողության համար: Այն ուղղված է այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են անօրինական ներգաղթը, ներկա կամ ապագա սպառնալիքները Մոլդովայի Հանրապետության սահմաններին կամ միջսահմանային հանցագործությունը»,- ասված է փաստաթղթում, որն այս շաբաթ կներկայացվի խորհրդարան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 2-13-ը Ռումինիան հատուկ նշանակության ուժերի միջազգային վարժանքներ է անցկացնում Մոլդովայի հետ սահմանին։ «Trojan Footprint 22» զորավարժությունները պլանավորվում եւ համակարգվում են Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության կողմից: Մոլդովայի ազգային բանակը նույնպես պարբերաբար փոխգործակցում է ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ, սակայն ներկայիս լարված իրավիճակում նման համագործակցությունն այլ երանգներ է ստանում։ Մոլդովայի եւ Ռումինիայի քայլերը կարելի է մեկնաբանել նախապատրաստական, որով հաշվի են առնում հնարավոր տարբեր զարգացումներն իրենց տարածաշրջանում։ Այս ուղղությամբ երկրորդ թեժ կետի բացումը որոշիչ կդառնա ինչպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այնպես էլ Մոլդովայի հետագա ճակատագրի համար։ Ի դեպ, ապրիլի 28-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել էր, որ Մոլդովան կարող է միավորվել Ռումինիայի հետ, եթե այդ գաղափարին աջակցեն երկրի քաղաքացիները։ Ավելի վաղ երկու պետությունների միավորման գաղափարն առաջարկել էր Մոլդովայի նախկին վարչապետ Յուրի Լյանկան։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի ստանան պաշտպանություն ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից հանրապետության համար, իբր, գոյություն ունեցող անվտանգության սպառնալիքից։

Թեգեր: ՄերձդնեստրՄոլդովաՆԱՏՕ
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Պատժամիջոցային պատերազմի» նոր մանրամասները

«Պատժամիջոցային պատերազմի» նոր մանրամասները

Ահա՛, այսպիսի տեսք ունի ամենաթողությունը

Ահա՛, այսպիսի տեսք ունի ամենաթողությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist