Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Հրեական ինքնաատելության» բացահայտումը

Իսրայելը պարզապես օգտագործո՞ւմ է Հոլոքոստի փաստը

Մայիսի 6, 2022
Միջազգային
«Հրեական ինքնաատելության» բացահայտումը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
393
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ իտալական «Mediaset» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները, որոնք միջազգային սկանդալ են առաջացրել։ ՌԴ արտաքին գործերի նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է նացիզմ գոյություն ունենալ Ուկրաինայում, եթե այդ երկրի նախագահը Զելենսկին է, նշել է, որ «հրեաներն ամենամեծ հակասեմականներն են»։ Իսկ Իսրայելում ամենամեծ վրդովմունքն առաջացրել են Լավրովի այն խոսքերը, որ Հիտլերը հրեական արյուն է ունեցել:

Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության նախագահ, ռաբբի Ալեքսանդր Բորոդան հայտարարություն է տարածել այդ մասին։ «Հիտլերի հնարավոր հրեական արմատների մասին պարոն Լավրովի արտահայտության շուրջ ստեղծված տեղեկատվական իրավիճակի հետ կապված՝ մեզ անհրաժեշտ է թվում կոչ անել՝ դադարեցնելու հակառակորդների ազգային ծագման վերաբերյալ քննարկումները,-ասվում է տեքստում։- Ինչպես նաեւ դադարել հղումներ կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը, որը պահանջում է պատշաճ հարգանք եւ ակնածանք, քանի որ այդ իրադարձությունների արձագանքները դեռեւս չսպիացած վերք են աշխարհի ժողովուրդների համար: Եթե մինչեւ վերջերս վիճելի պատմական քննարկումները հնարավոր էին, ապա այժմ, երբ ընկալումը ծայրաստիճան սրված է, դա անթույլատրելի է: Նույնիսկ առանց դիտավորության նման հայտարարությունները հզոր խթան են դառնում հետագա քանդարար գործողությունների համար: Ցանկացած հանգամանքներում հրեական համայնքը կպաշտպանի Հոլոքոստի ողբերգության հիշատակի սրբությունը՝ չմոռանալով ոչ միլիոնավոր անմեղ զոհերի արյան համար պատասխանատու մարդասպաններին, ոչ էլ մահվան մեքենան տապալած հերոսներին»,- ասել է Բորոդան:

Ավելի վաղ ամերիկացի լրագրողների հարցմանը պատասխանել է Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը։ «Ես, իհարկե, ինձ իրավասու չեմ համարում խորհուրդներ տալ ռուսական դիվանագիտության ղեկավարին, բայց լավ կլիներ, որ նա ներողություն խնդրեր հրեաներից, ուղղակի ընդուներ, որ սխալվել է,- հորդորել է նա։- Եթե խոսենք ըստ էության, չարժե Հոլոքոստի պատմությունը ներգրավել այժմյան հակամարտության մեջ: Հոլոքոստի մասին հիշողությունը սուրբ է ոչ միայն իմ ժողովրդի համար։ Այն առանձնահատուկ տեղ ունի այստեղ՝ Ռուսաստանում, որտեղ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն են տվել աշխարհը նացիզմից փրկելու համար։ Եվ Հոլոքոստն այժմյան հակասությունների ու հակամարտությունների հետ կապելը, իմ կարծիքով, նսեմացնում է այն զինվորների սխրանքը, ովքեր ազատագրեցին Օսվենցիմը եւ բարձրացրին հաղթանակի դրոշը Ռայխստագի վրա»:

Հիշեցնենք, որ Իսրայելի քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Սերգեյ Լավրովի հայտարարություններին։ Հատկապես կոշտ է ԱԳ նախարար Յաիր Լապիդի մեկնաբանությունը, ով Իսրայելի կառավարությունում Ռուսաստանի նկատմամբ «չար ոստիկանի» դեր է կատարում։ Լապիդը կաբինետում հայտնի է որպես արեւմտյան իսթեբլիշմենթի հետ «կապավոր», ինչը հատկապես պետք եկավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանությունը Դոնալդ Թրամփից անցնում էր Ջոզեֆ Բայդենին։ Հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՌԴ կառավարությունից պահանջել է ներողություն խնդրել Լավրովի արտահայտությունների համար: Իսկ Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը, ի դեպ, պահպանում է վարչապետ Նաֆթալի Բենեթը։ Նա փորձում է պահպանել Բենիամին Նաթանյահուի ժառանգությունը, ով ժամանակին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բնականաբար, ռուսական արտգործնախարարությունն անմիջապես անցավ գրավոր բանավեճի իսրայելցի գործընկերների հետ: ՌԴ դիվանագետներն իրենց հայտարարություններում ավելի են խորացել 20-րդ դարի պատմության մեջ՝ հիշեցնելով, օրինակ, հրեա կառավարիչների դերը գետտոյում… Հրեական պետության արտգործնախարար Յաիր Լապիդի հայտարարությունը, որ «հրեաներն իրենք իրենց չեն ոչնչացրել Հոլոքոստի ժամանակ», եւ «հրեաներին հակասեմականության մեջ մեղադրելը նրանց նկատմամբ ռասիզմի բացահայտ մակարդակ է», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունել են որպես «հակապատմական», որը «շատ բանով բացատրում է Կիեւի նեոնացիստական վարչակարգին աջակցության Իսրայելի կառավարության այժմյան կուրսը»:

Արեւմտյան մամուլը դեռեւս վիճում է, թե արդյոք Ուկրաինայում կա՞ն նեոնացիստներ: Որպես «երկաթբետոնե» փաստարկ՝ նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը։ Բայց այդ փաստարկը ոչ միայն անհիմն է, այլեւ՝ խորամանկ։ Պատմությունը, ցավոք, գիտի հրեաների եւ նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ։ Այսպես՝ նախարարին հիշեցրել են Յաղուբ Լեյկինին, ով Վարշավայում հետեւում էր հրեաներին եւ ամեն ինչ հայտնում գերմանական օկուպացիոն վարչակազմին։ Այդպես նա իր հայրենակիցներին փաստացի ստույգ մահվան էր դատապարտում: Եղել են նաեւ բազմաթիվ այլ հրեշավոր օրինակներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը համաձայնել է Թել Ավիվի համալսարանի պատմության պրոֆեսոր Չավա Դրեյֆուսի հետ, որ հրեաների մեղսակցությունը Հոլոքոստին «մարգինալ երեւույթ է»։ Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետները հատուկ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ հրեաներ ստիպված են եղել մասնակցել հանցագործություններին, Զելենսկին միտումնավոր շահարկում է իր արմատները եւ ոչ միայն թաքնվում է իր ծագման հետեւում, այլեւ «ծածկում է նեոնացիստներին, իր ժողովրդի հոգեւոր եւ արյունակցական ժառանգների դահիճներին»։

Վաղուց է նկատվել, որ Հոլոքոստի թեման սովորական մետաղադրամ է դարձել Մոսկվայի եւ Կիեւի, Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ այժմյան հակամարտություններում: Իրենք՝ իսրայելցիները, ոչ վաղ անցյալում նաեւ Ուկրաինային էին քննադատում հակասեմականության բազմաթիվ դեպքերի համար, ինչի մասին հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, բացահայտել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունում Իսրայելի «Հաջողության զինվորները» կողք կողքի կռվում են նացիստական «Ազով» կազմավորման հետ։ Այս տեղեկությունը դժվար թե ուրախացնի Ավետյաց երկրի քաղաքական գործիչներին, ովքեր մամուլում եւ դիվանագիտական մակարդակով հերթական հակառուսական արշավն են հրահրել: Սակայն Իսրայելում, ինչպես ընդգծել է Զախարովան, այդ մասին չեն կարող չիմանալ:

Հակասեմական հրեաների մասին պնդումն օդից չի հայտնվել։ Գոյություն ունի «հրեական ինքնաատելություն» արտահայտություն, որն հաստատվել է 1930 թ. գերմանացի փիլիսոփա եւ հրապարակախոս Թեոդոր Լեսինգի համանուն ստեղծագործությամբ։ Այս երեւույթը բնութագրվում է որպես եվրոպական բնակչության հակասեմականության հանդեպ հրեական մտավորականության նյարդային արձագանք։

Հոլոքոստ ունեցող ժողովուրդը պատմական իրադարձությունների պրիզմայով պետք է վերլուծի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ ձեւավորելու համար սեփական դիրքորոշումները: Ցավոք, իսրայելական իշխանություններն իրենց դիրքորոշումներում ու գործողություններում հարգանք չեն դրսեւորում անգամ իրենց զոհերի նկատմամբ: Միայն խոսքերը ոչինչ չեն որոշում: Եվ խոսքը միայն ուկրաինական նեոնացիստներին աջակցության մասին չէ: Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ փաստն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերություններում իր շահերի համար: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, փաստորեն, չի ճանաչում մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը՝ առաջին հերթին վերաբերմունք դրսեւորելով իր զոհերի նկատմամբ: Ավելին՝ 2020 թ. արցախա-ադրբեջանական 44-օրա պատերազմում Իսրայելն ակտիվորեն համագործակցել է Ադրբեջանի հետ, որն Արցախում ցեղասպանություն էր իրականացնում հայության նկատմամբ:

Եզրակացությունը, որ Իսրայելը պարզապես օգտագործում է Հոլոքոստի փաստը՝ նպաստելով նաեւ այլ ժողովուրդների նկատմամբ ցեղասպանությունների իրականացմանը, տիրապետող է դառնում վերլուծական շրջանակներում…

Գլուխ ենք խոնարհում ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ եւ շեշտում, որ Հայաստանի գոյությունը միշտ մարտահրավեր է լինելու՝ նետված բոլոր ցեղասպաններին:

Թեգեր: ԻսրայելՌուսաստանՍերգեյ Լավրով
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչո՞վ է կարեւոր հակաքրիստոսի մասին մարգարեությունը

Լոռեցին, որ խոսել է… աստղերի հետ

Լոռեցին, որ խոսել է… աստղերի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist