Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Որքանո՞վ էր անկեղծ ռուսական կողմի ներողությունը

Ակնարկ իսրայելցի զինյալների առկայության մասին

Մայիսի 11, 2022
Միջազգային
Որքանո՞վ էր անկեղծ ռուսական կողմի ներողությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
443
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունն օրեր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի ղեկավարությունից՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլոքոստի քաղաքականության մեջ սիոնիզմի դերի մասին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունների հետ։

Ներկա միջազգային մթնոլորտում, սակայն, հարց է առաջանում, թե որքանո՞վ կարելի է անկեղծ համարել այդ ներողությունները։ Այս մասին գրում է իրանական «Farda»-ն: Հեղինակը, սակայն, չի հավատում ՌԴ ղեկավարի ներողության անկեղծությանը: Եվ ահա թե ինչու:

«Ֆրանսպրես» տեղեկատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենետի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Պուտինը ներողություն է խնդրել Բենետից: «Ինչպես հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը, Պուտինը ներողություն է խնդրել՝ կապված Հոլոքոստի ու Հիտլերի վերաբերյալ վերջին հայտարարությունների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Անհրաժեշտ է շեշտել, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետին Պուտինի հղած նամակում խոսվում է ոչ միայն ռուսական կողմի ներողության մասին, այլեւ ուշադրություն է հրավիրվում ռուս-իսրայելական ներկայիս հարաբերությունների հրատապ խնդիրների վրա՝ հատկապես կապված ուկրաինական իրադարձությունների հետ։

Ինչպես Պուտինն ասել է Իսրայելի վարչապետին, ռուսական կողմը պատրաստ է մարդասիրական միջանցքներով հուսալի ելք ապահովել «Ազովստալ» գործարանի արգելափակված տարածքից բոլոր խաղաղ բնակիչների եւ նույնիսկ զինյալների համար, ովքեր դեռեւս մնում են «Ազովստալի» տարածքում, ովքեր ցանկանում են դադարեցնել դիմադրությունը, բայց միեւնույն ժամանակ պաշտոնական Կիեւը պետք է ուկրաինացի զինյալներին հրամայի վայր դնել զենքերը։

Հավանաբար, միանգամայն որոշակի պատճառներ կան, թե ինչու Պուտինը, ներողություն խնդրելով վերջին միջադեպի համար, միաժամանակ հարկ է համարել պաշտոնական Թել Ավիվին հիշեցնել «Ազովստալում» տիրող իրավիճակի մասին, մասնավորապես՝ կապված այնտեղ տեղակայված զինյալների հետ։ Ինչպես հաղորդում է իսրայելական «Էդիոթ Ահրոնոտ» օրաթերթը, Պուտինը նամակ է հղել նաեւ իր իսրայելցի գործընկերոջը՝ նախագահ Իցհակ Հերցոգին, որում նույնպես լուսաբանել է ռուս-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ այս տարվա փետրվարի վերջին Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Մոսկվայի եւ Թել Ավիվի հարաբերություններում աճեց լարվածությունը. կողմերը տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի հարավարեւելյան մասի խնդիրների հարցում, իսկ ռազմական գործողություններից հետո գործը հասավ ոչ միայն բանավոր մեղադրանքների, այլ նույնիսկ երկու երկրների դիվանագետները կանչվեցին արտաքին գործերի նախարարություն:

Հիշեցնենք՝ այժմյան միջադեպն սկսվեց նրանից, երբ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իտալական «Mediaset»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե անհրաժե՞շտ է «ապազգայնականացման» գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ մի պետության մեջ, որի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, նշել է, որ խնդիրը ամենեւին էլ քաղաքական առաջնորդի ազգային ծագմումը չէ: «Ինչպես գիտեք, հրեական արմատներ է ունեցել նաեւ Հիտլերը»,-մասնավորապես, հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Ի պատասխան այս հարցազրույցի՝ ռուսական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը սուր քննադատության արժանացավ պաշտոնական Թել Ավիվի կողմից. Իսրայելում խոսեցին «աններելի սխալի» մասին, որը թույլ է տվել Լավրովը, քանի որ ռուսական դիվանագիտության ղեկավարն իր պատասխանով, իբր, հնարավոր է համարում, որ կարելի է կասկածել ֆաշիստական Գերմանիայում «Հոլոքոստի քաղաքականության սարսափներին»: Առայժմ, սակայն, միայն Իսրայելն է աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների նկատմամբ իր վերաբերմունքով համարում, որ «կարելի է կասկածել «Հոլոքոստի քաղաքականության սարսափներին ֆաշիստական Գերմանիայում»:

Լավրովի պնդումներին պատասխանել է նաեւ Իսրայելի նախագահ Հերցոգը, ով, մասնավորապես, հայտարարել է, որ «ցնցված է» ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից։ Քաղաքական գործիչն ասել է, որ «զայրույթ» է զգացել՝ լսելով Լավրովի հարցազրույցը։ Կարելի է ենթադրել, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի առջեւ «խոնարհվող» քաղաքական գործիչը նույնպիսի, եթե ոչ հազարապատիկ ավելի «զայրույթ ու զզվանք » է զգում իր երկրի իշխանություններից, որոնք առայսօր չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում, ինչպես նաեւ ուղղակի մասնակցություն են ունեցել նույն Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությանն Արցախում: Երբ այս փաստարկներն են մեջբերվում, հարց է առաջանում, թե ինչ է Հոլոքոստն Իսրայելի իշխանությունների համար՝ սոսկ քաղաքականության գործի՞ք, որն օգտագործվում է ամենուր, թե՞ խոնարհում զոհերի հիշատակի առջեւ կամ ցեղասպանությունների կանխարգելմանը միտված սեփական վճռական գործունեության հաստատում:

Միեւնույն ժամանակ այժմյան իրավիճակում, կապված ինչպես ուկրաինական ճգնաժամի, այնպես էլ Թել Ավիվի ու Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածության հետ, դժվար թե հնարավոր լինի ընդունել, որ Լավրովի խոսքերն այդ հարցազրույցում պատահականություն էին, ինչպես եւ, ի դեպ, Թել Ավիվի սուր արձագանքը։ Կարելի է կասկածել նաեւ ռուսական կողմի հայցած ներողության անկեղծությանը: Պետք չէ կարծել, որ ռուս քաղաքական գործիչների այս ելույթներին չեն հաջորդի նմանատիպ այլ հայտարարություններ։

Հարկ է գոնե հիշեցնել այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս խոսել է Ուկրաինայի «Ազով» գումարտակի մարտիկների շարքում զգալի թվով օտարերկրյա, այդ թվում՝ իսրայելական ծագում ունեցող վարձկանների մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Մարիուպոլում արգելափակված ազգայնական եւ ծայրահեղական խմբավորումների շարքում իսրայելցի զինյալների առկայության մասին։ Այս մասին, անշուշտ, տեղյակ է նաեւ պաշտոնական Թել Ավիվը, որը չի էլ հերքել ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունները։

Անհրաժեշտ է բացատրել, որ «Ազով» գումարտակը ծագել է որպես ուկրաինական ուլտրաաջ կիսակամավորական զորամաս՝ լայնորեն օգտագործելով նացիստական գաղափարախոսության եւ «սպիտակ ռասայի գերակայության» գաղափարները։ Պաշտոնական Կիեւը դեռ ռազմական հակամարտությունը սկսվելուց առաջ, ինչպես նաեւ եվրոպացի առաջնորդներն ու այլ պետությունների ղեկավարներն անտեսում էին Մոսկվայի մտահոգությունն այս հարցում եւ ոչ մի կերպ չէին արձագանքում այդ հարցով նույնիսկ եվրոպական քաղաքական գործիչների անհանգստության դրսեւորմանը։

«Ազով» ստորաբաժանումը ի հայտ է եկել 2014 թ., որի կազմում ընդգրկված էին «Ուկրաինայի հայրենասեր» կազմակերպության ծայրահեղականները եւ այսպես կոչված՝ Սոցիալ-ազգային ասամբլեայի ծայրահեղ աջ ներկայացուցիչները: Երկու խմբերն էլ հայտնի են այլատյացության իդեալներով, նեոնացիստական խորհրդանիշների լայն կիրառմամբ եւ բազմիցս մեղադրվել են ներգաղթյալների վրա հարձակումների մեջ (այդ թվում՝ բռնի ուժով), նույնիսկ նրանց վրա, ովքեր բացահայտ չեն ընդունել իրենց հայացքները: Այսքանով հանդերձ՝ այս ստորաբաժանումը 2014 թ. նոյեմբերի 12-ին պաշտոնապես ընդգրկվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի կազմում։

Թեգեր: ԻսրայելԽՍՀՄՀայրենական պատերազմՍերգեյ ԼավրովՎլադիմիր Պուտին
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Վերարժեւորվում են մայիսյան տոները

Վերարժեւորվում են մայիսյան տոները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist