Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է

Թուրք-իսրայելական դաշինքը կհարվածի Ռուսաստանի շահերին

Մայիսի 12, 2022
Միջազգային
Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այս ամիս պետք է այցելի Իսրայել: Այդ քայլը ճանապարհ կհարթի դեսպանների փոխադարձ վերադարձի համար: Չնայած որ վերջին շաբաթվա ընթացքում սրվել է պաղեստինյան հարցը, Անկարան հասկացնում է, որ մտադիր չէ դա դարձնել այնպիսի գործոն, որը կբարդացնի աշխատանքային ուղիների գործարկումը: Մերձեցման գլխավոր խթանը հետաքրքրություններն են էներգետիկայի ոլորտում: Նախօրեին Իսրայելի ափերի մոտ հայտնաբերված գազային հանքավայրը միջերկրածովյան հարեւաններին կամուրջներ կառուցելու եւս մեկ առիթ է տալիս:

Չավուշօղլուի այցն Իսրայել պետք է կայանա մայիսի վերջին: Որպեսզի թուրք գործընկերների հետ քննարկի բանակցությունների գրաֆիկը, Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ալոն Բորն այս շաբաթվա սկզբին ժամանել է Անկարա:

Ի դեպ, այցելության հիմքը դրվել է երկու ամիս առաջ, երբ հրեական պետության ղեկավար Իցհակ Հերցոգն այցելեց Թուրքիայի մայրաքաղաք: Ճիշտ է՝ այդ ժամանակ դիվանագիտական կապուղիների վերականգնման աճող նախանշանների ֆոնին իսրայելցի պաշտոնյաները պնդում էին, որ պետք չէ շտապել «հալեցման» հարցում. գործընթացը պետք է տեղի ունենար փուլ առ փուլ: Հավանաբար, գլխավորը, ինչում Իսրայելը ցանկանում էր համոզվել, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հարաբերությունները թուլացնելու Անկարայի պատրաստակամությունն էր։

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մաղթանքները հղեց Հերցոգին Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ։ «Մեր հարաբերություններում նոր շրջան նշանավորվեց մարտին Ձերդ գերազանցության՝ մեր երկիր կատարած այցով,- նշել է Թուրքիայի ղեկավարը։- Ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա այնպես, որ ծառայի փոխադարձ ազգային շահերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը»: Անկարայում, որպես կանոն, շեշտը դնում են այն բանի վրա, որ մերձավորարեւելյան երկու երկրների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը թելադրված է առաջին հերթին էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներով:

Մայիսին կայանալիք հանդիպումն Արեւելյան Միջերկրական ծովի երկու հարեւանների մտադրությունների լրջության ստուգում կլինի։ Եթե Էրդողանը, որպես իր հիմնական զրուցակից, ընտրել է Հերցոգին, որը խորհրդանշական կերպար է Իսրայելի ներքաղաքական կյանքում, որպեսզի, որոշ ենթադրությունների համաձայն, նվազեցնի հակամարտությունների հավանականությունը եւ խուսափի վիճելի տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնման կողմնակցի՝ վարչապետ Նաֆթալի Բենետի հետ ուղիղ շփումներից, ապա այժմ երկխոսության հիմնական գիծը կկառուցվի Չավուշօղլուի ու նրա իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի շուրջ։ Չնայած իր կենտրոնամետ հայացքներին, վերջինս Անկարայի նկատմամբ թշնամության բարձր աստիճան է ցուցադրել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հետ նրա հարաբերությունների։

Չավուշօղլուի այցելությունը, ինչպես կարծում են Իսրայելում, պետք է հստակեցնի դեսպանների փոխադարձ վերադարձի հարցը։ Անկարան հրեական պետության դիվանագիտական առաքելության ղեկավարին արտաքսել է 2018 թ.՝ ի պատասխան Պաղեստինի հետ ճգնաժամի սրման, որից հետո իսրայելցիները ստիպված էին հայելային միջոցների դիմել։ 2020 թ. հայտնված հաղորդումներում ասվում էր, որ Անկարան արդեն ընտրել է մեկին Թել Ավիվում դեսպանի պաշտոնում, սակայն իրական առաջընթաց այդ ուղղությամբ չի գրանցվել։ Բացառված չէ, որ ստեղծված իրավիճակում իր դերն է խաղացել հրեական պետության զգուշավորությունը։ Դեսպանների փոխանակումն այժմ կնշանակի հաղորդակցության նորմալ ուղիների լիարժեք, այլ ոչ թե հռետորական վերականգնում։

Վերջին շաբաթների ընթացքում մտավախություն կար, որ մերձեցման գործընթացում շատ բան կարող է փոխվել պաղեստինյան «դոսյեի» շրջանակներում հերթական սրմամբ: Մարտ-մայիս ժամանակահատվածում արաբական ծագում ունեցող ահաբեկիչներն իրականացրել են երկու տասնյակ ահաբեկչություններ, որոնց զոհ են դարձել ոչ միայն իսրայելական անձնագրեր ունեցող անձինք, այլեւ օտարերկրացիներ։ Այս ֆոնին տեղի իրավապահները շարունակում են լայնածավալ օպերացիա իրականացնել՝ ձերբակալելու համար ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին։ Հրեական պետության պաշտոնյաներն առանձին դիտարկում են Գազայի հատվածում սահմանափակ ռազմական գործողություններ անցկացնելու հնարավորությունը՝ պաղեստինյան հակառակորդներին ուժ ցուցադրելու համար։

Ի միջի այլոց, իսրայելական դիվանագիտական կորպուսում «Al Monitor»-ի աղբյուրները պնդում են, որ այս ֆոնին թուրք գործընկերների հետ բախումներ չեն սպասում, քանի որ որոշել են պաղեստինյան «դոսյեն» տարանջատել միջերկրածովյան հարեւանների հետ աշխատանքային կապուղիները վերականգնելու խնդրից։ Առավել եւս՝ երկու պետությունների միջեւ էներգետիկ համագործակցության ամրապնդման շուրջ քննարկման համար կարծես թե նոր առիթ կա։ Բրիտանական «Energean» ընկերությունը օրերս հայտարարել է հրեական պետության ափերի մոտ մեկ այլ գազային հանքի՝ «Աթենայի» հայտնաբերման մասին։ Այն նախկինում հայտնաբերված «Տանինայի» եւ «Կարիշայի» մոտակայքում է։ Նոր հանքավայրում բնական գազի պաշարների ապացուցված պաշարները հասնում են մոտ 8 մլրդ խմ-ի: «Մենք դիտարկում ենք առեւտրային տարբեր ռազմավարություններ, այդ թվում՝ գազի մատակարարումն իսրայելական ձեռնարկություններին եւ գազամուղով Եգիպտոս ու Կիպրոս արտահանման հնարավորությունը»,- ասել է «Energean»-ի գործադիր տնօրեն Մաթիոս Ռիգասը:

Դիտորդները ենթադրում են, որ հայտնաբերված բնական հարստությունը կարող է ծառայել նաեւ Եվրոպայի շահերին, որն ուկրաինական իրադարձությունների ֆոնին ձգտում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Թուրք պաշտոնյաները մեկ անգամ չեն հասկացրել, որ միայն իրենց երկրի գազային ենթակառուցվածքները կարող են իսրայելական ածխաջրածիններին լավագույն ելք ապահովել դեպի արեւմտյան շուկաներ: Հարցը միայն քաղաքական կամքն է։

Ըստ «Reuters-ի աղբյուրների՝ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ գազատարի ստեղծման հեռանկարը քննարկվում է որպես ռուսական արտահանման ամենակենսունակ այլընտրանքներից մեկը: Անկարան կարող է «միանալ» հրեական պետության միջերկրածովյան հանքավայրերին՝ վառելիքը դեպի հարավային Եվրոպայի խաղացողներ ուղղորդելու համար։ Նման սցենարը, անշուշտ, կբարդացնի մի կողմից Իսրայելի, մյուս կողմից՝ Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները, որոնք հույս ունեին հակաթուրքական միասնական էներգետիկ բլոկ ստեղծել։ Պլանը կարող է ոչ պակաս տրավմատիկ լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումների համար։ Այնպես որ, եւ Թուրքիան, եւ Իսրայելը, ինչպես նշում են «Reuters-ի աղբյուրները, առայժմ քննարկում են մանեւրելու ուղիները:

Թեգեր: գազԹուրքիաԻսրայելՀԱՄԱՍ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը

Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը

«Թյուրքական աշխարհ» ստեղծելու ճանապարհին

«Թյուրքական աշխարհ» ստեղծելու ճանապարհին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist