Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խորհրդարանական ընտրություններ Լիբանանում

Մայիսի 14, 2022
Միջազգային
Խորհրդարանական ընտրություններ Լիբանանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 15-ին Լիբանանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Ըստ նոր ընտրական օրենսգրքի՝ 128 անդամ ունեցող խորհրդարանի տեղերը հավասարապես բաժանվելու են քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ: Քրիստոնյաներն իրենց հերթին խորհրդարան են ներկայանում հետեւյալ կազմով. մարոնականներ՝ 34, ուղղափառներ՝ 14, կաթոլիկներ՝ 8, հայ առաքելականներ՝ 5, հայ կաթոլիկներ՝ 1, ավետարանչականներ՝ 1, եւ 1 ներկայացուցիչ էլ՝ այլ ուղություններից: Իսկ մահմեդականները՝ հավասարապես. 27-ական ներկայացուցիչ ունեն շիաներն ու սունիները, դրուզիները՝ 8, ալեվիները՝ 2: Նշենք նաեւ, որ, ըստ Սահմանադրության, երկրի նախագահը պետք է լինի քրիստոնյա մարոնական, վարչապետը՝ սունի, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։

Ընտրություններին մասնակցում է 718 թեկնածու, ինչն զգալիորեն զիջում է նախորդ ընտրությունների մասնակիցների թվին՝ 900, 77 ցուցակով, մինչդեռ ներկայացված ցուցակների մեծ աճ կա՝ 103։ Այս ընտրություններում մեծ է նաեւ երիտասարդ ու անկախ թեկնածուների թիվը. շուրջ 1/3-ը անկախ են, 88-ը՝  25-35 տարեկան։ Մայիսի 15-ի ընտրությունները տեղի են ունենալու երկրում տնտեսական գերծանր վիճակում, ինչն սկսվել է 2019 թ. հոկտեմբերի 16-ից, երբ Լիբանանում ‎ֆինանսատնտեսական ծանր վիճակից ու համատարած կոռուպցիայից դժգոհ բնակչությունը բողոքի ցույցեր սկսեց։ Դրանց բռնկման պատճառը շուկայում ազգային արժույթի 50 տոկոսով արժեզրկումն էր: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին, հարկադրված, հոկտեմբերի 29-ին հրաժարական տվեց: Եվ, ի վերջո, հուժկու ցույցերից ավելի քան 3 ամիս անց՝ 2020 թ. հունվարի 22-ին, ձեւավորվեց վարչապետ Հասան Դիաբի գլխավորած տեխնոկրատ, անկուսակցական, արհեստավարժ 20 անդամով նոր կառավարությունը: Այն լուրջ ջանքեր էր գործադրում սնանկացման եզրին հայտնված երկիրը դուրս բերելու տնտեսական ճգնաժամից. երկրի պետական պարտքը 87 մլրդ դոլար էր, ինչը երկրի ՀՆԱ-ից 50 տոկոսով ավելի էր: Սակայն 2020 թ. օգոստոսի 5-ին վրա հասած արհավիրքի՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների պատճառով Դիաբն օգոստոսի 10-ին հրաժարական տվեց, 31-ին վարչապետ նշանակվեց Մուստաֆա Ադիբը, որին չհաջողվեց կառավարություն ձեւավորել։ Ուստի նույն թվականի հոկտեմբերի 23-ին կրկին Սաադ Հարիրին նշանակվեց վարչապետ, բայց  նա եւս ի զորու չեղավ կառավարություն ձեւավորել։ Ի վերջո, 2021 թ. հուլիսի 26-ին Լիբանանի խորհրդարանը 73 ձայնով հաստատեց Նաջիբ Միկաթիի թեկնածությունը, որին հաջողվեց ձեւավորել նոր կառավարություն։ Այլ կերպ ասած՝ գործող խորհրդարանի 4-ամյա գործունեության ընթացքում 2 տարի Լիբանանի կառավարությունները եղել են ժամանակավոր։ Սակայն այս ընտրությունների արդյունքում ձեւավորվող խորհրդարանը, ըստ վերլուծաբանների, լիովին այլ պատկեր է ունենալու՝ հաշվի առնելով, որ նախկին վարչապետ Հարիրին հեռացել է քաղաքականությունից եւ բոյկոտել ընտրությունները, ինչը, կարելի է ասել, նրա գլխավորած կոալիցիայի շրջանում լուրջ վակուում է առաջացրել։

Անդրադառնալով Լիբանանի քաղաքական դաշտում առկա ուժերին՝ նշենք, որ անկախ այն բանից, թե քանի ցուցակով են մասնակցում ընտրություններին, մրցապայքարը գլխավորապես ընթացել է դեռեւս 2005 թ. ձեւավորված քաղաքական երկու հոսանքի՝ Սաադ Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի եւ Մարտի 8-ի դաշինքների միջեւ: Իսկ վերջինս ձեւավորվել է շիա «Հեզբոլահ» եւ «Ամալ» կուսակցությունների գլխավորությամբ, որին անդամակցում են նաեւ նախագահ Միշել Աունի գլխավորած մարոնականների Ազատ հայրենասիրական շարժումը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի կոալիցիայի կազմում են նրա առաջնորդած «Ալ Մոսթակբալ» կուսակցությունը, որը գործող խորհրդարանում 21 ձայն ունի, Սամիր Ջաաջաայի գլխավորած մարոնական՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, Վալիդ Ջոմբալատի ղեկավարած «Առաջադեմ սոցիալիստական» կուսակցությունը եւ մի քանի այլ փոքր կուսակցություններ:

Հարիրիի հեռանալու եւ  ընտրությունները բոյկոտելու առնչությամբ տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն փաստը մնում է փաստ, որ նրա բացակայությունը նշանակալից ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Թեեւ, հաշվի առնելով, որ ցույցերի մասնակից ակտիվիստներ ու նոր ուժեր են մասնակցում ընտրություններին, ինչը կարեւոր եւ հուսադրող է, սակայն Հարիրիի բացակայության ազդեցությունն ակնհայտ կլինի։

Թեգեր: ընտրություններԼիբանան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Խաղ՝ անդունդի եզրին

Խաղ՝ անդունդի եզրին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության «Ոգեզէն» համակարգ

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist