Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար

Թուրքիան այստեղ եւս մուտք է գործում իր ռազմական արտադրանքով

Մայիսի 20, 2022
Միջազգային
Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ սրվում է իրավիճակը նաեւ Բալկաններում, այս ընթացքում զարգացումներ են տեղի ունենում Կոսովոյի շուրջ։ Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Պրիշտինայի մտադրության մասին։ Վարչապետը ինքնավար մարզն անվանել է «տարածաշրջանի ամենաժողովրդավարական զարգացած երկիրը», որն «անմիջապես աջակցել է» հակառուսական պատժամիջոցներին։ Նա Սերբիային մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը սատարելու մեջ՝ խորհուրդ տալով արեւմտյան երկրներին ուշադրություն դարձնել այդ հարցին։ Կուրտը նաեւ ողջունել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դիմումները, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ-ն այս տարի կընդունի Կոսովոյի անդամակցության դիմումը։

Նշենք, որ մայիսի 12-ին Կոսովոն Եվրախորհրդին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Այս քայլը կարելի է համարել Սերբիայի վրա ճնշում գործադրելու հերթական գործիքներից մեկը՝ հաշվի առնելով, որ Եվրոպայի, թերեւս, միակ երկիրն է, որը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ «Մենք ավելի ու ավելի ենք դժվարանում պաշտպանել մեր ազգային շահերը: Այն օրվանից ի վեր, երբ ՌԴ նախագահը ֆորմալ իրավական եւ քաղաքական իմաստով բացատրեց, թե ինչի վրա են հիմնված իր գործողությունները Ուկրաինայում, Արեւմուտքը քրտնաջան աշխատում է Կոսովոյի հանգույցը քանդելու եւ այդպիսով վեճի վերաբերյալ փաստարկները Ռուսաստանի ղեկավարի ձեռքից վերցնելու համար»,- այդ մասին «Balkanist.ru»-ի տեղեկացմամբ ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պորֆիրիի եւ հոգեւորականների հետ հանդիպմանը։

Ուշադրության է արժանի նաեւ Կոսովոյի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու նախաձեռնությունը։ Մայիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության նախագահ Իսմայիլ Դեմիրը եւ ինքնահռչակ Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհայը Անկարայում ստորագրել են պայմանագիր պաշտպանական արդյունաբերության ապրանքների մատակարարման եւ սպասարկման վերաբերյալ։ Մեհայը Թուրքիային հավաստիացրել է իրենց հավատարմությունը եվրաինտեգրման նպատակներին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ի դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի համաձայն՝ ինքնահռչակ հանրապետությունը սեփական բանակ ունենալու իրավունք չունի, սակայն չնայած դրան՝ Կոսովոյի ազատագրական բանակից (Սերբիայում ահաբեկչական ճանաչված) վերափոխված Կոսովոյի անվտանգության ուժերը ձեռք են բերում կանոնավոր բանակի հատկանիշներ, մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչպես նաեւ զենք են ստանում արեւմտյան երկրներից։

Սերբիայի վրա ճնշումները տարբեր ուղղություններից են, դրանք ինչպես քաղաքական են, այնպես էլ՝ տնտեսական։ Թերեւս նման ճնշման արդյունք է այն, որ օրեր առաջ Տիրանայում (Ալբանիա) տեղի ունեցած Ադրիատիկ եւ Հոնիական տարածաշրջանների համար ԵՄ ռազմավարության յոթերորդ ֆորումի (EUSAIR) շրջանակներում մասնակից երկրների նախարարները, այդ թվում՝ Սերբիայի, ստորագրեցին Տիրանայի հռչակագիրը՝ դատապարտելով «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ հավատարմություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Նշենք, որ ֆորումի անդամներն են Հունաստանը, Իտալիան, Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Սերբիան, իսկ այս տարվանից նաեւ Սան Մարինոն։

Չնայած դրան, Վուչիչը, ելույթ ունենալով մայիսի 15-ին սերբական հեռուստաալիքներից մեկի եթերում, նշել է, որ Սերբիան չի ենթարկվի Արեւմուտքի ճնշմանը, «իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե սպառնան սպանել մեր երեխաներին»։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրներն ասում են, որ չեն համաձայնի փոխել Ուկրաինայի սահմանները, մինչդեռ իրենք զբաղվում են Սերբիայի քարտեզի վերագծմամբ՝ ընդունելով Կոսովոյի անկախությունը։ Վուչիչը նաեւ հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում Սերբիան շարունակելու է առաջնորդվել սեփական շահերով եւ հավատարիմ մնալ եվրոպական ուղուն. «Սերբիայի ամենամեծ խնդիրն այն է, որ նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը եւ չի ցանկանում ընդունել այն, ինչը դուք (Արեւմուտքը) թույլ չեք տալիս ընդունել Ուկրաինային»,- ասել է Վուչիչը՝ ընդգծելով, որ Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ ամեն գնով կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ Արեւմուտքից բացի, պաշտոնական Բելգրադը ճնշում է զգում նաեւ ռուսական կողմից, երբ տարբեր առիթներով անդրադառնում են Կոսովոյի նախադեպին եւ որպես օրինակ բերում Դոնբասի համար։ «Սա անարդար է մեզ համար, բայց դա նրանց ձեռնտու է։ Ես վստահ չեմ, որ մենք նույնը չէինք անի՝ օգտագործելով Արեւմուտքի դաժան քաղաքականությունը եւ միջազգային իրավունքի խախտումները»,- ասել է Վուչիչը։

Ներկայումս Արեմուտքը խնդիր է դրել իր կառույցներում ընդգրել որքան հնարավոր է շատ «չեզոք» երկրների։ Մայիսի սկզբին Գեմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր, որ «արեւմտյան Բալկանների բոլոր երկրները պետք է հնարավորինս շուտ անդամակցեն ԵՄ-ին»։ Միգուցե նախկինում ավելի խիստ մոտեցումներ կային այս մասով, սակայն Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում նախապատվություններն ու առաջնահերթությունները փոփոխություններ են կրել։ Այսօր հռետորաբանությունը փոխվել է. «կանաչ ճանապարհ» բացվելու ակնարկներ են ստացվում Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, չնայած մինչեւ վերջերս ԵՄ-ին անդամակցության հայեցակարգն ավելի երկար եւ խիստ ընթացակարգեր էր նախատեսում։ Խիստ պայմանների արդյունքում էր, որ Սերբիան, Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան սկսեցին արագ զարգացնել իրենց «մինի-Շենգենը»՝ Բալկանյան բաց նախագիծը:

Թեգեր: ԲալկաններԿոսովոՆԱՏՕՍերբիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ»

Հայ-սերբական բարեկամության նոր դրվագ

Հայ-սերբական բարեկամության նոր դրվագ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist