Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առաջին անգամ՝ ողջ պատերազմի ընթացքում

Ռուսաստանը փոխո՞ւմ է իր քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ

Մայիսի 24, 2022
Միջազգային
Առաջին անգամ՝ ողջ պատերազմի ընթացքում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսական ուժերն օրեր առաջ զենիթահրթիռային C-300 համակարգերից կրակ են բացել իրայելական մարտական ինքնաթիռի վրա, երբ այն անցած շաբաթ ենթադրաբար հարձակում էր գործում Սիրիայի հյուսիսարեւմտյան մասում: Նման միջադեպ առաջին անգամ է տեղի ունենում սիրական զինված հակամարտության ընթացքում: Այս մասին գրում է իրանական «Kayhan»-ը:

Ինչպես տեղեկացնում է իսրայելական «13» հեռուստաալիքը, ռուսական օդատիեզերական ուժերը զենիթահրթիռային C-300 համակարգերից Սիրիայում հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռին: Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական իրադարձությունների պատճառով Մոսկվայի ու Թել Ավիվի վատթարացող փոխհարաբերությունների ֆոնին:

Պետք է ասել, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո Ռուսաստանը ձգտել է Իսրայելի հետ հարաբերություններում զբաղեցնել «ոսկե միջին» դիրքորոշում՝ իրականացնելով մանեւրելու քաղաքականություն եւ փորձելով հնարավորինս զգույշ գործել: Սակայն Իսրայելն ամենեւին զգույշ չգործեց՝ գործնականում միանգամից այս հակամարտությունում տեղ զբաղեցնելով Արեւմուտքի կողքին: Երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսեցին բավական արագ վատանալ, եւ այժմ ռուսական ՀՕՊ ուժերը սիրիական օդային տարածությունում հարձակվում են իսրայելական մարտական ինքնաթիռի վրա: Ավելին՝ նման միջադեպ առաջին անգամ է տեղի ունենում Սիրիայում ռուսական օդուժի լայնածավալ ներկայության սկզբից ի վեր, որն Արաբական Հանրապետություն է մտցվել սիրիական կառավարությանն աջակցելու նպատակով:

Ռուսական C-300-ի՝ իսրայելական կործանիչների դեմ առաջին անգամ ակտիվացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրեական պետությունը բացահայտեց իր դիրքորոշումն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում: Սկզբնական փուլերում Իսրայելը փորձում էր նուրբ գիծ գտնել Մոսկվայի ու Կիեւի միջեւ, սակայն վերջին շրջանում բացահայտորեն աջակցում է Կիեւին ու Արեւմուտքին:

Ինչպես հաղորդում է իսրայելական նշված հեռուստաալիքը, հրթիռակոծությունն իրականացվել է «երկիր-օդ» հրթիռով, իսրայելական կործանիչների ուղղությամբ, որոնք, իրենց հերթին, հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարեւմյան որոշ թիրախների։ Ինչպես ասվում է «13» հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից իսրայելական ինքնաթիռների վրա նման հարձակումը կարող է վկայել «Մոսկվայի եւ Թել Ավիվի հարաբերություններում դեպի լարվածության սրացում զգալի շարժի մասին»: «Times of Israel»-ը նույնպես հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայի Մասյաֆ քաղաքի մոտ մի քանի թիրախներ են գնդակոծել։ Միջադեպի առնչությամբ իր մեկնաբանությունն է տվել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական մի քանի «F-16» կործանիչներ «օդային հարձակում են իրականացրել Սիրիայի տարածքում»։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլեւը հաղորդել է, որ այդ կործանիչներն անցյալ ուրբաթ առնվազն 22 կառավարվող հրթիռ են արձակել Մասյաֆ քաղաքում գտնվող սիրիական հետազոտական կենտրոնի օբյեկտների վրա, ինչպես նաեւ հրետակոծել Բանիաս նավահանգիստը: Ռուսական ՀՕՊ-ի գործողություններն իրականացվել են այնպես, որ իսրայելական կործանիչներն ուղղակի քշվեն միջադեպի վայրից հնարավորինս հեռու՝ առանց նրանց վնաս պատճառելու։

Միաժամանակ արաբական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ սիրիական պաշտոնական «Սանա» գործակալությունը, հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման մասին։ «Սանան» հստակեցրել է, որ հրետակոծության է ենթարկվել «ամերիկյան օկուպացիոն ուժերի բազան Ալ-Հասաքա նահանգի Ալ-Շադադի շրջանում: Ինչպես «Ալ-Մայադին» հեռուստաալիքին պատմել է ռազմական աղբյուրներից մեկը, ամերիկյան բազայի վրա հարձակումը կատարվել է սիրիա-իրաքյան սահմանից, զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Զանգվածային լրատվամիջոցներում հրատարակված այլ նյութերը ոչ մի տեղեկություն չեն հաղորդում հնարավոր վնասի, ինչպես նաեւ հրետակոծության հետեւանքով զոհերի մասին: Չի հաղորդվում նաեւ, թե ով կարող է պատասխանատվություն կրել ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար: Սակայն ակնհայտ է, որ սիրիա-իրաքյան սահմանին ամերիկյան բազայի հրթիռակոծումը, որն իրականացվել է Մասյաֆ քաղաքի վրա իսրայելական կործանիչների հարձակումների հետ գրեթե միաժամանակ, հազիվ թե պատահականություն լինի: Ինչ վերաբերում է իսրայելական կործանիչներին հասցված ռուսական օդատիեզերական ուժերի հարվածին, ապա, հաշվի առնելով Ռուսաստանի ու Իսրայելի հարաբերություններում աճող լարվածությունը, ինչպես նաեւ իսրայելական ինքնաթիռների հաճախակի ներխուժումները Սիրիայի օդային տարածք, իբր, «անվտանգության նկատառումներից ելնելով», կարելի է ենթադրել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ նման միջադեպերը, ամենայն հավանականությամբ, կկրկնվեն։

Կարծիք կա, որ Մասյաֆը Դամասկոսի կողմից կռվող իրանական ուժերն ու իրանամետ ապստամբներն օգտագործում են որպես բազա: Դա վերջին տարիներին մեկ անգամ չէ հարձակումների ենթարկվել, որոնց հետեւում Իսրայելն է կանգնած:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, կապված ուկրաինական իրադարձությունների եւ ՌԴ-ին հետ հարաբերությունների հետ, մի առիթով նշել է. «Պետությունը չի կարող կազմված լինել միայն շահերից: Պետությունը նաեւ սկզբունքներ ու արժեքներ ունի: Մենք մեզնից ինչ-որ բան ներկայացնում ենք: Արեւմտյան աշխարհի մի մասն ենք, եւ արեւմտյան աշխարհը մեր ուժի մի մասն է: Բնականաբար, նաեւ ԱՄՆ-ի հետ մեր կապերը: Մենք չենք լռի, երբ չարդարացված հարձակում է տեղի ունենում: Նույն կերպ այլ երկրներից սպասում ենք, որ նրանք էլ չեն լռի, եթե ինչ-որ մեկը փորձի ներխուժել Իսրայելի տարածք»:

Ըստ Լապիդի՝ իրենք թույլ չեն տա, որ Իրանը հաստատվի Սիրիայում: Թել Ավիվն ամեն ինչ անում է, որ Իրանը չվերածվի միջուկային տերության: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ իրենք կդիմեն ռազմական գործողությունների, եթե «Իրանը փորձի Սիրիան ռազմաբազայի վերածել մեր հյուսիսային սահմանների մոտ»: Բայց նման քաղաքականություն իրականացնող Իսրայելին պետք է որ սարասափելիորեն անհանգստացնի ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը…

Թեգեր: C-300ԻսրայելՌուսաստանՍիրիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը»

«Մենք պետք է իրար գտնենք, այլ ոչ թե թշնամանանք ու հեռանանք…»

«Մենք պետք է իրար գտնենք, այլ ոչ թե թշնամանանք ու հեռանանք…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist