Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրանը շարունակում է կորցնել իր սպաներին

Թեհրանը խոստացել է վրեժ լուծել աղմկահարույց սպանության համար

Մայիսի 27, 2022
Միջազգային
Իրանը շարունակում է կորցնել իր սպաներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի ղեկավարությունը խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գնդապետ Հասան Սայադ Խոդայիի մահվան համար։ Թեհրանում անհայտ մարդասպանների կողմից իրականացված աղմկահարույց մահափորձն այս ազդեցիկ ռազմաքաղաքական կառույցի բարձրագույն սպայական կազմի երկրորդ ներկայացուցչի սպանությունն էր վերջին երկու տարվա ընթացքում: Նա առանձնահատուկ ազդեցություն ուներ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա։ Անցկացված գործողության ոճը վկայում է Իսրայելի ձեռքի առկայության մասին, որը, ըստ փորձագետների, հասցրել է խորը ներթափանցել իրանական իսթեբլիշմենտի մեջ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Խոդայիի մահը տանջալից է եղել: «Ես հաստատում եմ, որ անվտանգության ուժերը լուրջ հետաքննություն կիրականացնեն, եւ, անկասկած, մենք վրեժ կլուծենք հանցագործներից այդ հերոսի համար»,- ընդգծել է գործադիր իշխանության ղեկավարը:

Թեհրանը Խոդայիի սպանությունը կապում է «գլոբալ նկրտումներ» ունեցող երկրների դավադրության հետ։ Այս ձեւակերպումն անուղղակիորեն մատնանշում է կասկածյալներին՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Վաշինգտոնը 2020 թ. արդեն կազմակերպել էր ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա Քասեմ Սոլեյմանիի սպանությունը, ով ղեկավարում էր «Քուդսի» ուժերը ռազմաքաղաքական այդ կառույցի կազմում:

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հերթական ճեպազրույցում մեկնաբանելով Խոդայիի մահը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունն ավելի քան չորս տասնամյակ եղել է ահաբեկչական հարձակումների թիրախ, եւ դա՝ այն ժամանակ, երբ երկրները, որոնք հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, անտեսում են իրավիճակը։

Խոդայի դեմ մահափորձը տեղի է ունեցել Թեհրանի արեւելյան մասի փողոցներից մեկում։ Սպան մեքենայով ընթացել է քաղաքում, երբ նրա վրա կրակել են մոտոցիկլետներով երթեւեկող անհայտ անձինք։ Իրավապահները դիակի վրա հինգ գնդակի հետք են հաշվել։

Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը մանրամասներ չի ներկայացրել, որոնք կարող են ցույց տալ հանգուցյալի կերպարի նշանակությունը, պաշտոնական հաղորդումներում Խոդայիին անվանում են «սրբությունների պաշտպան», ինչն անուղղակիորեն ցույց է տալիս նրա մասնակցությունն ԻՀՊԿ-ի արտասահմանյան արշավներին մերձավորարեւելյան այնպիսի պետությունների տարածքում, ինչպիսիք են Իրաքը եւ Սիրիան։ Ավելի լայն պատկեր են ներկայացրել եբրայերեն հրատարակությունները, որոնք, առանց կոնկրետ աղբյուրներին հղումների, տեղեկացնում են, որ զոհվածը «Քուդս» ուժերում նշանավոր դեմքերից էր եւ կազմակերպում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողություններն արտասահմանում։ Նրանց գնահատականներով՝ գնդապետը մշակում էր Եվրոպայի երկրներում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում իսրայելական օբյեկտների վրա հարձակումների պլանները։

Սպանության օրը Իրանի պետական գերատեսչությունները հայտնել են, որ անվտանգության ապարատին հաջողվել է վնասազերծել ինչ-որ բջիջ, որն աշխատել է Իսրայելի հատուկ ծառայությունների շահերի օգտին եւ հետախուզական տվյալներ հավաքել նրանց համար։ Հրեական պետության ուժային կառույցները, առաջին հերթին՝ «Մոսադը», ունեն իրանցի պաշտոնյաների դեմ դիվերսիոն հարձակումներ պլանավորելու հարուստ պատմություն, ուստի կասկած չկա, թե ով է գլխավոր կասկածյալը Թեհրանի համար եւ հատուցման ակտի հնարավոր թիրախը:

Հատկանշական է, որ իրանցիների վրա Իսրայելի հարձակումներում ավանդաբար առանձնահատուկ դեր են խաղում երկանիվները։ 2010 թ. հունվարին Թեհրանի համալսարանի միջուկային ֆիզիկոս Մասուդ Ալի Մոհամադին սպանվեց, երբ պայթուցիկներով լի մոտոցիկլետը պայթեց նրա տան մոտ: Հեծանիվը նաեւ կարեւոր գործիք դարձավ 2011 թ. գիտնական Դարիուշ Ռեզայնեժադի դեմ մահափորձի ժամանակ, ով սպանվեց «Մոսադի» ենթադրյալ գործակալների կողմից: Վերջիններս գործողությունից հետո հասցրել էին փախչել դեպքի վայրից: 2012 թ. մոտոցիկլավարն է ռմբակոծել Նաթանզի ուրանի հարստացման գործարանի աշխատանքը համակարգող միջուկային ինժեներ Մոստաֆա Ահմադի Ռոշանի մեքենան:

Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են իրենց տարածքում օտարերկրյա գործակալների եւ հակակառավարական ստորաբաժանումների հայտնաբերման նպատակով անցկացված հաջող գործողությունների մասին: Օրինակ՝ ապրիլի 20-ին Իսլամական Հանրապետության անվտանգության ուժերը հայտնել են մի քանի անձանց ձերբակալության մասին, ովքեր, իբր, աշխատել են «Մոսադի» համար։ Այդուհանդերձ, Իրանը շարունակում է խնդիրներ ունենալ անվտանգության ոլորտում, որոնց գինն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաների կյանքն է։

Շատ վերլուծաբաններ Խոդայիի սպանությունն անվանել են Իսլամական Հանրապետության իշխանությունների հերթական «հակահետախուզական ձախողումը»՝ շեշտելով, որ միջադեպը ցույց է տալիս Իրանում իսրայելական հետախուզության ներթափանցման խորությունը, ինչը ճեղքվածք է ստեղծել անվտանգության համակարգում՝ հետախուզական ապարատի ներսում:

Այս տարեսկզբին արեւմտյան գործակալությունները մեջբերումներ էին կատարել Իրանի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների խոսքերից. վերջիններս ասել էին, որ Թեհրանի կողմից օտարերկրյա պետությունների օգտին աշխատելու համար պատժվածներից շատերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ են: Ըստ այդ տվյալների՝ Իրանի կառավարությունը միտումնավոր չի հրապարակում նրանց անուններն ու կոչումները՝ սեփական ուժայինների հեղինակությունը չվտանգելու համար։

Անցյալ տարի Իրանի հետախուզության եւ ազգային անվտանգության նախկին նախարար Ալի Յունեսին «Jamaran» պորտալին տված հարցազրույցում նշել էր, որ «Մոսադն» այնքան խորն է ներթափանցել Իսլամական Հանրապետության պետական կառույցներում, որ նրա ղեկավարության ցանկացած ներկայացուցիչ պետք է լրջորեն անհանգստանա սեփական կյանքի համար։ Պաշտոնաթող հետախույզը պատասխանատվության մեծ մասը դրել է Իրանի հատուկ ծառայությունների վրա, որոնք, նրա խոսքով, իրական դիվերսանտներ փնտրելու փոխարեն զբաղված են սովորական քաղաքական խուզարկությամբ։

Բացառված չէ, որ Թեհրանում տեղի ունեցած աղմկահարույց նոր սպանությունը ոչ միայն կթեժացնի ազգային հակահետախուզական կառույցների արդյունավետության վերաբերյալ ներքին բանավեճերը, այլեւ կխթանի հանրապետությանը բնորոշ լրտեսական մոլուցքը, որը կարող է ոչ լավագույն կերպով անդրադառնալ Արեւմուտքի հետ «միջուկային» պատժամիջոցների վերացման շուրջ երկխոսության վրա:

Թեգեր: Իրան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«…Եվ մարդիկ սկսեցին որոնել Հայաստանի ներկայացուցիչներին»

«…Եվ մարդիկ սկսեցին որոնել Հայաստանի ներկայացուցիչներին»

Լույսն ու ցավը միահյուսելով իրար

Լույսն ու ցավը միահյուսելով իրար

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist