Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…

Մայիսի 28, 2022
Միջազգային
Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ լուրերի թողարկումների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անհանգստացած թուրքական անօդաչու սարքերի մեծ կորուստներից, երկրի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիից պահանջել է դադարեցնել «Բայրաքթար ՏԲ2»-ների օգտագործումը։ Նախագահի համապատասխան նամակի լուսապատճենը հրապարակվել է տելեգրամ-ալիքներում։ Դատելով ամեն ինչից՝ Անկարային նյարդայնացնում է դրոնների՝ մեծ քանակությամբ ոչնչացումը, եւ նրանք կարող են դադարեցնել ուկրաինական գործընկերների հետ համագործակցությունը։ Դա կանխելու համար Կիեւը որոշել է թաքցնել գովազդված «Բայրաքթարները» ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։

Այնուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կորցնել իրենց անօդաչուները։ Ռուսական ռազմական գերատեսչության հաղորդումների համաձայն՝ յուրաքանչյուր օր Ուկրաինան զրկվում է մինչեւ 10 տարբեր արտադրության ԱԹՍ-ներից։ Տեղեկություններ կան, որոնց համաձայն, մայիսի կեսերի տվյալներով, Ռուսաստանի ուժերը ոչնչացրել են այս տեխնիկայի շուրջ 1000 միավոր։ Եթե հաշվի առնենք նաեւ հետախուզական փոքր թռչող սարքավորումները, այս թիվը կարող է մոտ լինել ճշմարտությանը: Միայն ոչնչացված «Բայրաքթարների» քանակը, ըստ տարբեր տվյալների, հասնում է հարյուրի։

Ռուսների կողմից նման հաջողությունը հնարավոր դարձավ շնորհիվ թռչող սարքերի, այդ թվում` նախորդ պատերազմներում նրանց գործունեության տակտիկայի մանրակրկիտ ուսումնասիրության։ Ռուսական ստորաբաժանումներն օգտագործում են ԱԹՍ-ների դեմ ռազմական ժամանակակից միջոցներ, որոնց թվում` «Կրասուխա-4», «Թոր Մ-2» մարտավարական զենիթային համակարգեր, «Պանցիր Ս1» հրթիռահրետանային կոմպլեքսներ եւ այլ արդյունավետ միջոցներ։ Ի թիվս դրանց, ոչ պակաս նշանակություն ունի ռուսական բանակի զենիթային կազմավորումների բարձր արհեստավարժությունը, որը տհաճ անակնկալ էր Ուկրաինայի զինված ուժերի համար։

Ըստ մասնագետների՝ ԱԹՍ-ների հեղինակությունը բարձրացել էր Սիրիայի, Լիբիայի եւ Արցախի պատերազմներում՝ դրանք դարձնելով ժամանակակից պատերազմի խորհրդանիշներ։ Սակայն առաջին անգամ բախվելով կազմակերպված հակաօդային պաշտպանության, ինչպիսին Ռուսաստանինն է, դրանք բացարձակապես կորցրել են իրենց արդյունավետությունը։ Համաշխարհային շուկայում պահանջարկ ստացած «Բայրաքթարների» հեղինակությունն այսօր փսկել է։ Նշվում է, որ թե՛ ամերիկյան եւ թե՛ մանավանդ թուրքական միջոցները խիստ ուռճացված են եղել բլոգոսֆերայում տարածված գովազդի միջոցով։ Այս ճանապարհով աղավաղվել է դրանց արդյունավետության իրական գնահատականը։ Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայում նկարահանված` ԱԹՍ-ների կողմից ռմբակոծումները, որ բազմացվում էին անհամար քանակներով, ապակողմնորոշող նշանակություն ունեցան։ ԱՄՆ-ը դեռ մարտից կասկածներ է հայտնել «Բայրաքթարների» համապատասխանության վերաբերյալ, սակայն իր անօդաչուների նկատմամբ չափազանց զգույշ է` մեծապես խուսափելով արտասահմանյան մատակարարումներից։ Բայդենի վարչակարգը առայժմ հայտարարում է միայն  100 «Switchblade» կարգի ԱԹՍ-ներ Ուկրաինա ուղարկելու մտադրության մասին, սակայն դրանք շատ հեռու են տեխնիկայի վերջին խոսքը լինելուց, հակառակը, իրենց ցուցանիշներվ զիջում են նույնիսկ «Բայրաքթար ՏԲ2»-ներին եւ նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար։ Ընդհանրապես՝ մինչեւ այսօր Ուկրաինա ուղարկվում են միայն հնացած թռչող սարքեր։ Հայտնի է, որ «աշխարհով մեկ ընկած» սովետական հին ինքնաթիռներ են փնտրում` Ուկրաինա ուղարկելու համար։ Պատճառաբանում են, թե ուկրաինացիները դրանց ավելի ծանոթ են, եւ սովորեցնելու համար ժամանակ պետք չէ։ Բայց պատճառը միայն դա չէ, ավելի տրամաբանական է, որ վախենում են իրենց ժամանակակից տեխնիկան ռուսների ձեռքը գցելուց։  

Ուկրաինայում անօդաչուների տապալումը ընդհանրապես գցեց դրանց նշանակությունն աշխարհում։ Դրանց վաճառքն այսօր նվազել է։ Օրինակ՝ լուրեր կան, որ Գերմանիան դադարեցրել է իր զինուժում օգտագործելու նպատակով իսրայելական «Հարոպների» ձեռքբերման պայմանագիրը։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: BayraktarԱԹՍՀՕՊՈւկրաինապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել

Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել

Հայաստանի առաջին հանրապետության մամուլը

Հայաստանի առաջին հանրապետության մամուլը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist