Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան Սիրիայի դեմ նոր արշավանքի է պատրաստվում

Մայիսի 31, 2022
Միջազգային
Թուրքիան Սիրիայի դեմ նոր արշավանքի է պատրաստվում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան 2016-ից Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում խորացել ու ռազմաբազաներ է տեղակայել քրդաբնակ տարածքներում` իրականացնելով «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունները։ Դրանք պատճառաբանում են Սիրիայում ձեւավորված քրդական կազմավորումներին՝ ժողովրդավարական միություն (PYD) կուսակցությանը, դրան կից ստեղծված YPG զինված ուժերին եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF), Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղեր լինելով։

Նշենք, որ 2015-ից ԱՄՆ-ն սկսեց աջակցել, զինավարժել եւ զինել հիշյալ կազմակերպություններին, որոնք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում լուրջ հաջողություններ գրանցեցին։ Մինչդեռ, Սիրիայում բախումներն սկսվելուց հետո Թուրքիան ակնկալում էր  ԱՄՆ-ի հովանավորությունն ու աջակցությունը, սակայն հույսերը չարդարացան, ինչը երկու դաշնակից երկրների փոխհարաբերություններում լարվածության պատճառ դարձավ: Անկարան նախ պահանջում էր Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ, ապա երկու երկրների սահմանագծի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել, ինչը մերժվեց։ Նշենք, որ Էրդողանը Սիրիայում քրդական ուժերի՝ ընդդեմ դաիշականների արձանագրած հաջողություններին արձագանքելով, մատնանշում էր Իրաքի քրդական ինքնավարությունը, հայտարարելով, թե քրդական նոր պետություն իր երկրի սահմանների մոտ չի հանդուրժի։ Սիրիայում իր սահմանի 120 կմ երկարությամբ եւ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի որոշումը նաեւ այդ հանգամանքով էր բացատրվում: Սիրիայի հարցում Թուրքիայի տեսակետներին լիովին հակառակ դիրքորոշումներն ունեցող Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցությունը եւս պայմանավորված էր ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների  լարվածությամբ ու քրդերի հաջողություններով, իսկ առաջին հերթին՝ այդ երկրի նեոօսմանական նկրտումներով ու ծավալապաշտությամբ։ Ահա թե ինչու, Անկարան Սիրիայում գրավյալ տարածքներն ամենայն ջանասիրությամբ ձգտում է թուրքացնել, ինչն առավել ակնհայտ է ռազմավարական մեծ նշանակությամբ ԱՖրին քաղաքում։ Այս համատեքստում Թուրքիան մտադիր է սիրիացի ավելի քան մեկ միլիոն փախստականներին վերադարձնել եւ բնակեցնել սահմանամերձ քրդաբնակ բնակավայրերում՝ ժողովրդագրական փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Մայիսի 23-ին Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստվում է հերթական ռազմական գործողություններն իրականացնել Սիրիայի հյուսիս-աեւելյան հատվածում, ինչի նպատակը 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելն է։ Թուրքական իշխանամետ «Յանիշաֆակ» օրաթերթն այս առնչությամբ նշել է, որ այդ գործողությունները կիրականացվեն 4 շրջանում՝ Թել Ռաֆաթում, Քուբանիում, Այն Իսայում ու Մանբիջում։ Հատկանշական է, որ օրաթերթը շեշտում է, թե այդ գործողությունները կիրականացվեն Սիրիայի զինված ուժերի հետ համատեղ։ Սա այն դեպքում, երբ Դամասկոսը հնարավոր նոր հարձակումը գնահատել է որպես թշնամական եւ գաղութատիրական նպատակ հետապնդող, որի դեմ պայքարելու է բոլոր օրինական միջոցներով։ Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ Սիրիայի ԱԳ նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին եւ Անվտանգության խորհրդի նախագահին, որտեղ շեշտվել է, թե Թուրքիայի վարչակարգի ցանկացած քայլ, Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ, գաղութատիրական ու թշնամական գործողություն է ընդդեմ այդ երկրի։ Այն Սիրիայում թեժ կետեր ստեղծելու եւ ահաբեկչական խմբերին հովանավորելու Էրդողանի կառավարության քաղաքականության շարունակությունն է։ Նամակում նշվել է նաեւ, որ այդ ուղղությամբ Սիրիայի տարածքում ցանկացած գործողություն ապօրինի է եւ անգամ պատերազմական ու ընդդեմ մարդկության՝ ոճրագործություն։ Թուրքիայի գործողությունները նշյալ ուղերձում բնութագրվում են որպես ոտնձգություն, զավթում, բնակչության ոչնչացում, ինչի դեմ պայքարում ՄԱԿ-ի խարտիայի միջազգային օրենքների համապատասխան կիրառվելու են բոլոր գործիքակազմերն ու միջոցները։

Մյուս կողմից, մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Թուրքիային նախազգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսում նման քայլի չդիմի, քանի որ դա կարող է վտանգել ԱՄՆ զինվորների անվտանգությունը։ Նա շեշտել է, որ Թուրքիայի որոշումը մտահոգել է Վաշինգտոնին, նշելով, որ ԱՄՆ-ն դատապարտում է նման որեւէ քայլ եւ պահանջում պահպանել հրադադարը։ Նշենք, որ 2019 թ., երբ Թուրքիան Սիրիայի դեմ իրականացնում էր «Խաղաղության ակունք» գործողությունը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելեց Թուրքիա, եւ վերջինիս հետ հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց։ Փրայսն Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ այդ համաձայնությանը։ Ըստ երեւույթին, ի պատասխան վերջինիս, մայիսի 29-ին Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրելով YPG-ին, SDF-ին եւ PKK-ին զինելու ու հովանավորելու մեջ, շեշտել է, որ նշյալներին ոչնչացնելու ու ցիրուցան անելու հարցում Թուրքիան ոչ ոքից իրավունք չի հարցնելու եւ դա շուտով կանի նրանց հանկարծակիի բերելով։

 Թուրքիան «պղտոր ջրից ձուկ որսալու» ավանդույթը չխախտելով, ռուս-ուկրաինական պատերազմի պատեհ առիթը ծառայեցնելով իր ծավալապաշտական նպատակներին, դեռեւս ապրիլի 18-ից PKK-ականների դեմ պայքարի պատրվակով Իրաքի հյուսիսում  իրականացնում է «բռունցքի կողպեք» անվամբ լայանածավալ ռազմական գործողություններ, կիրառելով ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինների ու ծանր հրետանու մասնակցությամբ։ Հաշվի չառնելով պաշտոնական Բաղդադի դատապարտումներն ու համապատասխան քայլ կատարելու հայտարարությունները, նման գործողությունների արդյունքում այժմ Իրաքի հյուսիսում 50 ռազմաբազա է տեղակայել։

Թուրքիան PKK-ին դարձրել է հաղթաքարտ եւ կիրառում է խիստ «արդյունավետ»։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք՝ եթե դա չլիներ, ապա Անկարան այն կստեղծեր։ Եվ, ահա, այն կիրառում է ՆԱՏՕ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի դեմ, որոնք առայսօր խիստ հանդուրժողաբար են վերաբերվել Անկարայի զավթողական ու այլ ապօրինի գործողություններին թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում ու Լիբիայում, ինչպեսեւ Արցախի Հանրապետության դեմ կատարած ոտնձգություններում։ Էրդողանի վարչակարգի համագործակցությունը դաիշականների ու այլ ահաբեկչական խմբերի հետ ապացուցված է։ Սակայն Թուրքիան որպեսզի վետո չկիրառի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, պահանջում է Սիրիայի քրդական կազմակերպությունները եւս ճանաչել որպես ահաբեկչական խմբեր եւ վերացնել Թուրքային զենք վաճառելու արգելքը։ Նշյալ երկրները սահմանափակումը կիրառել են Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ իրականացված գործողությունների պատճառով։ ԱՄՆ-ից էլ Անկարան պահանջում է իրեն վաճառել մեծ թվով F-16 ռազմական օդանավեր, վերացնել Ռուսաստանի հակաօդային C-400 համակարգեր գնելու առնչությամբ սահմանած բոլոր սահմանափակումները։ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողությունների պլանավորումը եւս այս համատեքստում է, իսկ Անկարան պետքարտուղարության նախազգուշացումները հաշվի կառնի, թե ոչ, շուտով կպարզվի։

Թեգեր: ԹուրքիաՍիրիաքրդեր
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
ՌԴ-ՆԱՏՕ. վեճը տեղափոխվում է ծով

ՌԴ-ՆԱՏՕ. վեճը տեղափոխվում է ծով

«Սիրո դրսեւորման լավագույն ձեւն անձնազոհվելն է»

«Սիրո դրսեւորման լավագույն ձեւն անձնազոհվելն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist